00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը. ինչպե՞ս նա շահեց աշխարհի սիրտը

© AP Photo / Evan AgostiniՔիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվել
Ոմանք հիանում են փայլուն PR անելու նրա ունակությամբ, իսկ ոմանք էլ նրան անբարոյական ու դատարկ մարդ են համարում։ Այսպես թե այնպես, հայ գաղթականների դուստրն արդեն ավելի քան 10 տարի համաշխարհային շոու բիզնեսում նշանակալի դեմք է։ Միլիոնների կուռքն այսօր նշում է իր 41-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Քիմ Քարդաշյանն իսկապես ֆենոմենալ երևույթ է շոու-բիզնեսի աշխարհում։ Այսօրվա դրությամբ՝ նա միայն Instagram սոցիալական ցանցում մոտ 260 մլն բաժանորդ ունի: Դա 50 միլիոնով ավելի շատ է, քան Բրազիլիայի բնակչությունը, որն աշխարհի ամենախիտ բնակեցված երկրների վարկանիշում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:
Այդքան հայտնի լինելու փասն առավել զարմանալի է` հաշվի առնելով, որ բնությունը Քիմին չի պարգևել արտասովոր մտավոր ունակություններ կամ հատուկ տաղանդներ։ Լինելով շոու-բիզնեսի համաշխարհային աստղ, նա ո՛չ դերասանուհի է, ո՛չ երգչուհի, ո՛չ մարզիկ, ո՛չ էլ IT-հանճար:..
Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Քիմ Քարդաշյանը 20 մլն դոլարով նախկին ամուսնուց գնել է իրենց ընդհանուր տունը
Կհակաճառեք՝ «Բա հարուստ բարեմասնություննե՞րը»։
Քիմի բարեմասնություններն իսկապես հարուստ են, բայց դա միայն իր մոտ չէ։ Մինչդեռ, միայն նա կարողացավ միջազգային ճանաչման հասնել որպես սեքս-խորհրդանիշ միայն արտաքինի, և, իհարկե, իր ծնողների՝ Ռոբերտ Քարդաշյանի ու Քրիս Ջեների գործարարական ունակությունների շնորհիվ:
Հեռուստաաստղի քննադատները հաճախ են հիշում փառքի ճանապարհին նրա առաջին քայլերը, իսկ որպես սկզբնական «կապիտալ» նշում են նրա ամուսնությունները:
Քիմը երեք անգամ է ամուսնացած եղել. երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի, «Նյու Ջերսի Նեթս» բասկետբոլի թիմի հարձակվող Քրիս Համֆրիսի ու աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Վերջինից նա չորս երեխա ունի։
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին երկրորդ երեխայի ծնունդից հետո
Բայց հիմա հետևորդների ճնշող մեծամասնությունն ընկալում են Քիմին որպես ճարպիկ ու խելահեղ սեքսուալ կին և մայր, իսկ պոռնո-սկանդալը, որում նա հայտնվել է իր կարիերայի սկզբին, վաղուց մոռացվել է։ Առավել ևս, որ հեռուստաաստղը խոստովանել է, որ մինչ օրս ամաչում է դրա համար…
Չնայած Քիմ Քարդաշյանի հակասական համբավին՝ պահպանողական հայ հասարակությունն ընդունեց և նույնիսկ սիրեց նրան։ Նա հպարտությամբ խոսում է իր արմատների մասին, իսկ Հայաստանի հանրահռչակման գործում նա միայնակ արել է այն, ինչը չի հաջողվում մի ամբողջ պետական համակարգի և տարբեր կազմակերպություններին:
Сестры Кардашьян снялись в рекламе белья - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Քարդաշյան քույրերի սննդակարգը. ո՞րն է Քիմի, Քլոեի և Քորթնիի կազմվածքի գաղտնիքը
Հայտնի հեռուստաաստղը երկու անգամ եղել է Հայաստանում։ Առաջին անգամ պատմական հայրենիք է այցելել 2015 թվականին։ Այցը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Աստղային խմբի» կազմում էին նաև այն ժամանակ դեռ նրա ամուսին Քանյեն, քույրը՝ Քլոեն և երկու տարեկան դուստր Նորթը։
Նրանք Ծիծեռնակաբերդ այցելեցին, եղան Գյումրիում։ Իսկ այցի «մեխը» դարձավ Կարապի լճում Քանյե Ուեսթի անվճար համերգը, որի ընթացքում ռեփերը ցատկեց ջրի մեջ՝ լիակատար հիացմունք առաջացնելով հայ հանդիսատեսի մոտ։ Այն ժամանակ աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված էր Հայաստանի հյուրերի վրա։
«Իսկ ո՞ւր է Չիչին». Քիմ Քարդաշյանը մկրտության ժամանակ ցույց է տվել Փսալմին. լուսանկարներ
Երկու տարի առաջ ամերիկյան հեռուստաաստղը կրկին Հայաստան էր եկել WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար։ Այս անգամ նրան ուղեկցում էր ավագ քույրը՝ Քորթնին։ Ընդ որում՝ քույրերը եկել էին երեխաների հետ ու մկրտեցին նրանց Էջմիածնում։ Քիմ Քարդաշյանի չորս երեխաներից երեքը մկրտվել են Էջմիածնում, իսկ ավագ դուստրը՝ Երուսաղեմի հայկական եկեղեցում 2015 թվականին։ Քիմը նույնպես մկրտվեց Հայաստանի հոգևոր կենտրոնում և ստացավ Հեղինե անունը։
Իսկ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Քիմը կոչ էր անում միջազգային հանրությանը աջակցել Հայաստանին։
Մի խոսքով` Քիմն ամեն կերպ աջակցում է Հայաստանին և Արցախին։ Զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհի հայերը պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել ամերիկահայ աստղին, թեև նա ոչ միանշանակ համբավ ունի։ Իսկ այդ աջակցությունը շատ պետք եկավ, երբ արցախյան պատերազմի թեմայով նրա վերջին հրապարակումների համար ադրբեջանցի օգտատերերը «հարձակվել» էին հեռուստաաստղի վրա։
Լրահոս
0