Սաակաշվիլին բանտում կմնա առնվազն 6 տարի․ Ղարիբաշվիլի

© Sputnik / StringerՄիխեիլ Սաակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Միխեիլ Սաակաշվիլիին՝ երկրի սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պայմանական վաղաժամկետ ազատ չի արձակվի բանտից։
Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է «Իզվեստիա» թերթը։
Նա ընդգծել է, որ Սաակաշվիլին կմնա անազատության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ դատարանի վճռով սահմանված ժամկետն ամբողջությամբ չի սպառվել։

«Միտումնավոր տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր ինքը չի նստի, որ իրեն կփոխանցեն Ուկրաինային և այլն։ Բացառված է, որ Սաակաշվիլին վաղաժամ դուրս գա բանտից։ Նա այնտեղ կմնա առնվազն 6 տարի»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին, Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք էր ներկայացրել Միխեիլ Սաակաշվիլիին՝ երկրի սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ:
Միխեիլ Սաակաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Նիհարել է 12 կգ-ով. Սաակաշվիլիի հայրը որդուն խնդրել է դադարեցնել հացադուլը
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտից
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала