00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերածնունդ». ՌԴ ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել 1-ին կայմապարանային կամուրջը

© Photo : provided by Leonid BorzenkovԼեոնիդ Բորզենկով
Լեոնիդ Բորզենկով - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Լեոնիդ Բորզենկով
Բաժանորդագրվել
Կամուրջը Երևանի մետրոպոլիտենի զարգացման նախագծի մաս է։ Ճարտարապետը մանրամասներ է ներկայացրել Sputnik Արմենիային։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը նախատեսում է Հայաստանում Հրազդան գետի վրա կառուցել առաջին բազմաֆունկցիոնալ կայմապարանային կամուրջը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց «Մետրոգիպրոտրանս» ընկերության գլխավոր ճարտարապետ Լեոնիդ Բորզենկովը։
Կամուրջը Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրի մի մասն է, որով նախատեսվում է նաև «Աջափնյակ» մետրոյի կայարան կառուցել։
© Photo : MetrogiprotransՀրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
Հրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Հրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
Ընկերության առաջարկած նախագծի համաձայն՝ նախատեսվում է երկմակարդակ մետրոյի կամուրջ կառուցել գնացքների, ինչպես նաև մեքենաների համար։ Նախատեսված է նաև ճանապարհ` հետիոտնի համար։ Միևնույն ժամանակ, մեքենայի հատվածն ունենալու է չորս երթևեկելի գոտի (երկուական ամեն կողմից), իսկ հետիոտնային ճանապարհը կանցնի կամրջի երկու կողմերով։
«Մենք ուզում ենք նշանակալի կառույց ստեղծել. միաժամանակ բազմաֆունկցիոնալ և նուրբ։ Բավական հետաքրքիր պիլոն (աշտարակաձև կառույց-խմբ.) է մտածված, որի վրա Հայաստանի զինանշանը կլինի»,– պատմեց Բորզենկովը։
Պետք է աջակցել, որ ռուսական կապիտալը գա Հայաստան. Պարսյանը` մետրոյի նոր կայարանի մասին
Արդեն հայտնի է կամրջի աշխատանքային անվանումը` «Վերածնունդ»։ Այն խորհրդանշում է հայկական մետրոպոլիտենի, և ոչ միայն, վերածնունդը։ Կամուրջը պետք է միացնի Հրազդան կիրճի երկու կողմերը, իսկ դա նշանակում է, որ ևս մեկ ճանապարհ կհայտնվի, որը կկապի քաղաքի կենտրոնական հատվածը ծայրամասային վարչական շրջանների հետ։ Հիմնական ճանապարհի երթևեկությունն էապես կբեռնաթափվի։
«Հրազդանի կիրճը բավական գեղատեսիլ է, այնտեղ ռեստորաններ և սրճարաններ կան, հետևաբար, կամուրջը կխթանի քաղաքի այդ հատվածի զարգացումը», – նշեց ճարտարապետը։
«Կորեայի ձոր»-ի կամուրջը վերակառուցվել է ու արդեն բաց է երթևեկության համար - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
«50 տարի կձգի». «Կորեայի ձորի» կամուրջը վերակառուցվել է ու շահագործման հանձնվել
Բորզենկովն ընդգծեց, որ ինժեներական լուծումների մշակման ժամանակ նախևառաջ պետք է հաշվի առնել սեյսմիկ պայմանները, և շինարարության ժամանակ գլխավոր չափորոշիչը կլինի շինության ամրությունն ու անվտանգությունը։
Ճարտարապետը նախատեսում է ոչ միայն ժամանակակից նյութեր, այլև հայկական ավանդական շինանյութ օգտագործել, ինչպիսիք են տուֆը, տրավերտինը և այլն։
«Հայկական նյութեր չօգտագործելը սխալ կլինի։ Մի կողմից` պետք է հարգել տեղական ավանդույթները, մյուս կողմից` դրանք նոր մակարդակի դուրս բերել», – նշեց նա։
Ինչ վերաբերում է նախագծի իրականացման ժամկետներին, Բորզենկովը դժվարանում է դեռ որևէ կանխատեսում անել. ընկերությունը դեռ բավարար տվյալներ չունի։ Շատ բան էլ կախված է հիդրոերկրաբանական պայմաններից ու մետրոպոլիտենի զարգացման ծրագրից։
Մետրոյի կայարանի, ինչպես նաև բուն կամրջի գունային լուծումների վերաբերյալ որոշակիություն նույնպես դեռ չկա, ճարտարապետը սակայն համոզված է, որ նախագիծն ինքը կթելադրի գույնը։
© Photo : MetrogiprotransՀրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
Հրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
 - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Հրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը պատմել էր, որ ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսական գործակալությունը։
ՌԴ–ն ու ՀՀ–ն ունեն փոխգործակցությունը զարգացնելու բոլոր հնարավորությունները. Օվերչուկ
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ ժամանակին հայտարարում էր, որ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է տեղակայել կամրջի վրա, որը կկառուցվի Հրազդան գետի վրա։ Նախագծի արժեքը չէր հրապարակվում։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ էր նախատեսում` «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրային կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակֆոնդի թարմացում։
Քաղաքային իշխանությունները նախատեսում էին, որ մինչև նոր կայարան ընկած 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցներ թունելով, որի շինարարությունը սկսվել էր դեռ ԽՍՀՄ տարիներին և անավարտ մնացել։ Նախագծում այն պետք է շարունակվի Դավիթաշեն վարչական շրջանից դեպի քաղաքի հյուսիս–արևմտյան ծայրամաս։
Լրահոս
0