https://armeniasputnik.am/20211021/vorvoshel-en-chharmarvel-irakanutjany-hjd-eritasardakany-hamahajkakan-pajqar-e-sksum-34512103.html
Որոշել են չհարմարվել իրականությանը. ՀՅԴ Երիտասարդականը համահայկական պայքար է սկսում
Որոշել են չհարմարվել իրականությանը. ՀՅԴ Երիտասարդականը համահայկական պայքար է սկսում
Երիտասարդ դաշնակցականները համոզված են, որ իրենց հետեւողական պայքարն արդյունք կտա։Նրանք կոչով դիմել են երիտասարդությանը։ 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T11:09+0400
2021-10-21T11:09+0400
2021-10-21T11:11+0400
արցախ
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/03/25609998_0:0:1600:901_1920x0_80_0_0_e1f2f294b26c177bec8a9d372112319b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՅԴ պաշտոնական կայքում։ՀՅԴ-ականներն այս պայքարը սկսում են` հաշվի առնելով հայկական պետության կործանման վտանգը և Արցախի ու Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը։Նախատեսվում է ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք և հակաադրբեջանական պայքարին, գերտերություններին ասել, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին, կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը։ ՀՅԴ Երիտասարդականը նաև պատրաստվում է պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի և Սյունիքից արտագաղթելու դեմ, ներազգային ճակատում համախմբել, կազմակերպել հայ երիտասարդությանը՝ ստեղծելով դիմադրության ցանցային կորիզներ։Նրանք նաև կոչ են անում բոլոր երիտասարդներին միանալ շարժմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/03/25609998_180:0:1600:1065_1920x0_80_0_0_4fa4c362f66a0cbca5f2779a25869180.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
արցախ, հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
Որոշել են չհարմարվել իրականությանը. ՀՅԴ Երիտասարդականը համահայկական պայքար է սկսում
11:09 21.10.2021 (Թարմացված է: 11:11 21.10.2021) Երիտասարդ դաշնակցականները համոզված են, որ իրենց հետեւողական պայքարն արդյունք կտա։Նրանք կոչով դիմել են երիտասարդությանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով։ Տեղեկությունը հրապարակվել է
ՀՅԴ պաշտոնական կայքում։
«ՀՅԴ Երիտասարդականը դիմում է համազգային դիմադրության, որը պատրաստվում է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխություն առաջացնել։ Պայքարը պետք է մեկնարկի 5 հիմնական ճակատով։ Զարթոնքի և ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է»,- գրված է հաղորդագրության մեջ։
ՀՅԴ-ականներն այս պայքարը սկսում են` հաշվի առնելով հայկական պետության կործանման վտանգը և
Արցախի ու Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը։
Նախատեսվում է ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք և հակաադրբեջանական պայքարին, գերտերություններին ասել, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին, կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը։ ՀՅԴ Երիտասարդականը նաև պատրաստվում է պայքարել
Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի և Սյունիքից արտագաղթելու դեմ, ներազգային ճակատում համախմբել, կազմակերպել հայ երիտասարդությանը՝ ստեղծելով դիմադրության ցանցային կորիզներ։
Նրանք նաև կոչ են անում բոլոր երիտասարդներին միանալ շարժմանը։