https://armeniasputnik.am/20211022/aroghj-konservatizm-inchu-putiny-taghec-darashrjany-34566861.html
Առողջ կոնսերվատիզմ. ինչու Պուտինը թաղեց դարաշրջանը
Առողջ կոնսերվատիզմ. ինչու Պուտինը թաղեց դարաշրջանը
Վլադիմիր Պուտինը ձևակերպեց երկրի գաղափարախոսությունն ու ռազմավարական ուղղվածությունը տեսանելի ապագայի համար, ինչը կարելի է նույնիսկ ազգային գաղափար անվանել։ 22.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-22T14:52+0400
2021-10-22T14:52+0400
2021-10-23T12:22+0400
աշխարհ
վլադիմիր պուտին
ելույթ
արևմուտք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/16/34564740_0:0:3073:1728_1920x0_80_0_0_ebdb2097e469a34154edab8f849980df.jpg
Պյոտր Ակոպով«Վալդայ» բանավեճային ակումբում ելույթի ժամանակ նախագահը խոսում էր նախևառաջ պետության ռազմավարության մասին աշխարհում տիրող չլսված քաղաքակրթական ճգնաժամի ու գլոբալ վերափոխման գործընթացի պայմաններում, որն առնչվում է ոչ միայն աշխարհակարգին, այլև սեփական անձի նկատմամբ մարդու հիմնական պատկերացումներին։ Պուտինն աշխարհի ներկայիս վիճակը համարում է սառը պատերազմի ձախողման արգասիքՃգնաժամի ժամկետները հայտնի չեն, քանի որ նույնիսկ ապագայի ուրվագծերը չեն երևում։ Սակայն կա մի բան, ինչից մարդկությանն առաջարկում են հրաժարվել և մի բան, որն առաջարկում են ընդունել. և Ռուսաստանն այդ մարտահրավերի նկատմամբ սեփական վերաբերմունքն ունի, կան սկզբունքներ, որոնցից ելնելով էլ մենք կձևավորենք մեր քաղաքականությունը։Պուտինը դա առողջ պահպանողականության գաղափարախոսություն անվանեց. սակայն ձևակերպեց այն գրեթե իր ելույթի վերջում։ Իսկ սկզբում նա մոտեցնում էր այս գաղափարին մարդկության գործերի ժամանակակից իրավիճակի մասին նկարագրություններով։Ընդգծելով, որ մենք գործ ունենք քաղաքակրթական ճգնաժամի, երկրագնդի վրա մարդու գոյությունը որոշող սկզբունքների ճգնաժամի հետ, նախագահը խոստովանեց, որ ամեն դեպքում ստիպված ենք լինելու վերաիմաստավորել դրանք։ Բայց միևնույն ժամանակ պետք է կողմնորոշվենք, թե որ ուղղությամբ ենք շարժվելու, ինչից ենք հրաժարվելու, ինչ պետք է վերանայենք կամ շտկենք, ու «իրական արժեքների համար պետք է պայքարել` պաշտպանելով դրանք ողջ ուժով»։Եվ դա ստիպված ենք լինելու անել այն պայմաններում, երբ մարդկությունն ընդհանուր առմամբ հենակետ չունի. ընդ որում խոսքը համաշխարհային համակարգի համար հենակետի մասին չէ որպես այդպիսին (նրա ամենատարբեր ոլորտներում` սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական)։ Այստեղ ամեն դեպքում ուժերի նոր հավասարակշռության փնտրտուքները շարունակվելու են, սակայն հասկանալի չէ, ավելի ճիշտ լղոզված են այն չափորոշիչները` թե որոնք են արժեքների ճգնաժամի դարաշրջանում մարդկության արժեքները։ Այդ պատճառով խոսքը ոչ միայն Արևմուտքի գերիշխանության դարաշրջանի ավարտի կամ այն մասին է, որ կապիտալիզմի գոյություն ունցող մոդելը սպառել է իրեն (այս մասին Պուտինը ևս խոսել է), այլ հարցն ավելի լուրջ է.Աշխարհը փոխվում է շատ արագ. Փաշինյանը խոսել է ՌԴ–ի հետ տնտեսական հարաբերությունների մասին«Ի՞նչ կլինի, երբ տեխնիկան գերազանցի մարդուն մտածելու կարողությամբ։ Որտե՞ղ է մարդու օրգանիզմին միջամտելու սահմանը, որից հետո մարդը դադարում է լինել այն, ինչ կա և վերածվում է այլ էության։ Ինչպիսի՞ք են ընդհանրապես էթիկայի սահմաններն աշխարհում, որում գիտության և տեխնիկայի հնարավորությունները գրեթե անսահման են դառնում, և ի՞նչ է դա նշանակելու մեզնից յուրաքանչյուրի համար, մեր սերունդների համար, ընդ որում՝ արդեն մոտակա սերունդների, մեր երեխաների և թոռների համար»։ Բնականաբար Պուտինն այս հարցերի պատասխանները չէր տալիս. բայց, ըստ էության նա կոչ էր անում գիտակցել, որ մարդկության ներկայիս ճգնաժամը նմանը չունի համաշխարհային պատմության մեջ։ Միևնույն ժամանակ ճգնաժամի ամենահասարակ, քաղաքական բաղկացուցիչը, այսինքն՝ ուժերի նոր հավասարակշռության փնտրտուքը, կարող է լուծվել խաղաղ ճանապարհով. «Քաղաքական պատմությունը, կարծես, դեռ օրինակներ չգիտի՝ ինչպես կայուն համաշխարհային իրավիճակ հաստատել առանց մեծ պատերազմի և ոչ նրա արդյունքների հիման վրա, ինչպես դա եղավ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո։ Այնպես որ, հնարավորություն կա չափազանց բարենպաստ նախադեպ ստեղծելու»։ Այսինքն Պուտինը լավատես է առաջիկա և ամենահասարակ (անդրհումանիզմի համեմատ) խնդիրների վերաբերյալ. մարդկությունն իրոք լավ հնարավորություն ունի խաղաղ ճանապարհով պայմանավորվելու գոնե սեփական քաղաքական ապագայի վերաբերյալ։ Սակայն այստեղ պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը (քաղաքակրթությունները և տերություն–քաղաքակրթությունները) պետք է ելնի սեփական արժեհամակարգից։ Այդ պատճառով Պուտինն առաջարկեց այն, ինչն անվանեց «վերակառուցման բարդ գործընթացի ելակետեր»` ձևակերպելով դրանք չորս թեզերում, որոնց էությունը հետևյալն է.Առաջին. «Կորոնավիրուսի համավարակն ակներև ցույց տվեց, որ համաշխարհային կարգի կառուցվածքի ձևավորման միավորը միայն պետությունն է»։ Այսինքն, ոչ մի անդրազգային գլոբալ կառույց չի փոխարինի նրան գոնե այն պատճառով, որ «միայն ինքնիշխան պետություններն են ի զորու արդյունավետ պատասխանել ժամանակի մարտահրավերներին և քաղաքացիների պահանջներին»։ Միևնույն ժամանակ Պուտինը նշեց «առանց սահմանների աշխարհի» ու աշխարհաքաղաքական պայքարով պետությունների վերացման գաղափարները. Արևմուտքը, պարտվելով պատերազմում, հրաժարվում է վճարել պարտքերը«Վերջին տասնամյակներում շատերն աչքի ընկնող հայեցակարգեր էին խաղացնում, որոնց համաձայն՝ պետության դերը հնացած և անցողիկ էր հռչակվում։ Իբրև թե գլոբալիզացիայի պայմաններում ազգային սահմանները անախրոնիզմ են դառնում, իսկ ինքնիշխանությունը՝ խոչընդոտ՝ բարգավաճման համար։ Դուք գիտեք, մի անգամ ես արդեն խոսել եմ այս մասին, կցանկանայի ևս մեկ անգամ ձևակերպել միտքս. այդպես էին ասում նաև նրանք, ովքեր փորձում էին բացել ուրիշների սահմանները` հույսները դնելով իրենց մրցակցային առավելությունների վրա. ահա թե ինչ էր իրականում տեղի ունենում։ Իսկ երբ պարզվեց, որ ինչ–որ մեկը որևէ տեղ ավելի մեծ արդյունքների է հասնում, անմիջապես վերադառնում են սահմանները փակելու գաղափարին, ու նախևառաջ սեփական սահմանները` մաքսային, ցանկացած, պատեր են սկսում կառուցել։ Ի՞նչ է, մենք չե՞նք տեսնում դա»։Այդ իսկ պատճառով ցանկացած գործուն աշխարհակարգ պետք է հաշվի առնի պետության շահերն ու հնարավորությունները, ելնի դրանցից, այլ ոչ թե փորձի ապացուցել, որ դրանք չպետք է լինեն, ասել է Պուտինը։«Առավել ևս չի կարելի որևէ բան փաթաթել որևէ մեկի վզին, լինի դա հասարակական-քաղաքական կարգի սկզբունքներ, թե արժեքներ, որոնք ինչ–որ մեկը, ելնելով իր նկատառումներից, ունիվերսալ է անվանել։ Չէ՞ որ ակնհայտ է, որ երբ իրական ճգնաժամն է վրա հասնում, միայն մի ունիվերսալ արժեք է մնում` մարդկային կյանքը, և այն, թե ինչպես պաշտպանել այդ կյանքը, յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում` ելնելով իր հնարավորություններից, մշակույթից, ավանդույթներից»։ Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է. Պան Գի ՄունԱռաջին թեզի էությունն այն է, որ հենց պետություններն են (հասկանալի է, որ խոսքը իսկապես ինքնիշխան պետությունների մասին է և նրանց, ովքեր ձգտում են դառնալ այդպիսին) աշխարհում խաղի կանոնները սահմանելու, և Ռուսաստանը մասնակցելու է նման աշխարհի կառուցմանը։Երկրորդ. «Փոփոխությունների մասշտաբները ստիպում են բոլորիս առանձնակի զգուշավոր լինել գոնե ինքնապաշտպանության զգացումից ելնելով»։ Այսինքն, պատասխանելով ժամանակի մարտահրավերներին, Ռուսաստանը կփոխվի զգուշավոր և ուշադիր` հրաժարվելով հեղափոխական միջոցներից.«Տեխնոլոգիաներում որակական տեղաշարժերը կամ արմատական փոփոխությունները շրջակա միջավայրում, սովորական կարգի բեկումը չի նշանակում, որ հասարակությունն ու պետությունը պետք է արմատական արձագանքեն դրանց։ Քանդելը, ինչպես հայտնի է, կառուցել չէ։ Ինչի է դա հանգեցնում՝ Ռուսաստանում շատ լավ գիտենք, ցավոք, սեփական փորձով, և ոչ մի անգամ... Մեր պատմության օրինակները թույլ են տալիս պնդել. հեղափոխությունը ոչ թե ճգնաժամից դուրս գալու ճանապարհ է, այլ այդ ճգնաժամն ավելի խորացնելու ճանապարհ։ Ոչ մի հեղափոխություն չարժեր այն կորստին, որն այն հասցրեց մարդկային ներուժին»։Պուտինի երրորդ թեզը կապված է առաջինի հետ. Ռուսաստանը հասկանում է, որ առանց սերտ միջազգային համագործակցության մի շարք ընդհանուր սուր խնդիրներ լուծելն անհնար է, սակայն ոչ անդրազգային կառույցներին պետությունների իրավունքները փոխանցելու հաշվին։ Այսինքն, առաջնահերթ է ինքնիշխանությունը, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի համար.«Պետք է իրատես լինել. գլոբալ խնդիրների գլոբալ լուծման վերաբերյալ գեղեցիկ կարգախոսների մեծ մասը, որոնք լսել ենք XX դարի վերջից, երբեք չեն իրականացվի։ Գլոբալ լուծումները անդրազգային կառույցներին պետությունների ու ժողովուրդների ինքնիշխան իրավունքների փոխանցման այնպիսի մակարդակ են ենթադրում, որոնց, անկեղծ ասած, քչերն են պատրաստ, իսկ ավելի անկեղծ, ոչ ոք պատրաստ չէ։ Նախևառաջ որովհետև քաղաքականության արդյունքների համար ամեն դեպքում ստիպված ես լինում պատասխան տալ ոչ թե ինչ–որ անհայտ պետության գլոբալ հասարակության, այլ քո սեփական քաղաքացիների և քո ընտրողների առաջ»։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում 35 ռուսաստանցու դեմ. նրանց մեջ են Պուտինը, Սիմոնյանը...Բայց միասին աշխատել կարելի է, հնարավոր են նաև ինքնասահմանափակումներ հանուն համաշխարհային ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ պատասխաններ գտնելու. բայց միայն այն դեպքում, «եթե յուրաքանչյուրը կարողանա կոնկրետ շահ տեսնել իր համար մարտահրավերներին դիմակայելու հարցում այդ համագործակցությունից»։ Գլխավոր միջազգային կազմակերպությունը, իհարկե, պետք է բարեփոխել, ասել է Պուտինը. բայց միևնույն ժամանակ «ներկայիս անհավասարակշիռ աշխարհում հենց ՄԱԿ-ն է հանդիսանում միջազգային հարաբերությունների այն առողջ պահպանողականության կրողը, որն այդքան անհրաժեշտ է իրավիճակի կարգավորման համար»։Այստեղ անդրադարձ կա Պուտինի չորրորդ` ամենագլխավոր թեզին արժեքների մասին.«Ժամանակակից փխրուն աշխարհում էապես մեծանում է բարոյական, արժեքային ամուր հենքի կարևորությունը։ Ըստ էության՝ արժեքները յուրաքանչյուր ազգի պատմամշակութային զարգացման արդյունքն են, այն էլ՝ բացառիկ արդյունք»։Այսինքն այն հիմքը, որի վրա, պատասխանելով գլոբալ ճգնաժամին և մարտահրավերներին, պետությունը հենվելով զգուշորեն (առաջին թեզ) բարեփոխելու է մարդու կյանքի ողջ դրվածքը (երկրորդ թեզ), դա նրա ժողովրդի, նրա քաղաքակրթության արժեքներն են։Որևէ արժեքային, գաղափարախոսական դիկտատ անթուլատրելի է։ Ռուսաստանին Արևմուտքում տեղի ունեցող շատ բաներ դուր չեն գալիս. «սեփական պատմության ամբողջական էջերի ագրեսիվ վերացումը, փոքրամասնությունների շահերից ելնելով՝ մեծամասնության շահերի «հակադարձ ոտնահարումը» կամ այնպիսի հիմնարար սկզբունքներից, ինչպիսիք են մայրը, հայրը, ընտանիքը կամ նույնիսկ սեռերի տարբերությունը, հրաժարվելու պահանջը», սակայն մենք չենք միջամտում ուրիշների գործերին.«Մենք միայն խնդրում ենք մեր տուն առանձնակի չխցկվել, մենք այլ տեսանկյուն ունենք. մենք կարծում ենք, որ պետք է հենվենք մեր հոգևոր արժեքների, պատմական ավանդույթի, մեր բազմազգ ժողովրդի մշակույթի վրա»։ Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառովՄիևնույն ժամանակ Պուտինը ռուսաստանցիների վերաբերմունքը «զարգացած հասարակություններում» առկա «սոցիալական առաջընթացի» նկատմամբ բացատրեց նաև ազգի սեփական պատմական փորձով, նրանով, որ «նայելով մի շարք արևմտյան երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, ապշահար ճանաչում ենք հայրենական պրակտիկան, որը բարեբախտաբար, հույս ունեմ, թողել ենք հեռավոր անցյալում»։ Նախագահը արժեքների արևմտյան տապալողներին հավասարեցրեց բոլշևիկներին.«Նրանց կողմից առաջարկվող բաղադրատոմսերը նոր չեն, այդ ամենը, որքան էլ անսպասելի թվա որևէ մեկի համար, մենք Ռուսաստանում արդեն անցել ենք, այդ ամենը մեզ մոտ արդեն եղել է։ 1917 թվականի հեղափոխությունից հետո բոլշևիկները, հենվելով Մարքսի և Էնգելսի դոգմաների վրա, նույնպես հայտարարել էին, որ կփոխեն սովորական ողջ աշխարհակարգը` ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև բուն պատկերացումն այն մասին, թե ինչ է մարդկային բարոյականությունը, հասարակության առողջ գոյության հիմքը։ Դարավոր արժեքների, հավատի, մարդկային հարաբերությունների, ընդհուպ մինչև ընտանիքից հրաժարվելու (նման բան եղել է) տապալումը, մերձավորների նկատմամբ մատնության խրախուսումն ու սերմանումը, այդ ամենը առաջընթացի սկիզբ էր հայտարարվում, ու ի դեպ, աշխարհում բավական մեծ աջակցություն ուներ և նորաձև էր, ինչպես այսօր։ Բոլշևիկները նաև բացարձակ անհանդուրժողականություն էին դրսևորում ցանկացած այլ կարծիքի նկատմամբ»։Երեխաներին «սեռի ընտրության» պարտադրումը Պուտինը մարդկության դեմ հանցագործությանը հավասարազոր պրակտիկա անվանեց, իսկ կնոջ և տղամարդու իրավունքների մասին բանավեճը` կատարյալ ֆանտասմագորիա։ Ռուսաստանում օտարերկրացիներին թույլ կտան համատեղել ժամանման նպատակները. ՆԳՆ–ի նախագիծըԱրևմուտքի արժեքային ճգնաժամի մասին մտորումները Պուտինին հարկավոր էին իր ելույթի ամենագլխավոր ձևակերպումը` առողջ խելամիտ պահպանողականության գաղափարը տալու համար.«Մի անգամ արդեն ասել եմ, որ սեփական մոտեցումները ձևավորելիս մենք առաջնորդվելու ենք առողջ պահպանողականության գաղափարախոսությամբ։ Դա մի քանի տարի առաջ էր, այն ժամանակ միջազգային ասպարեզում կրքերն այս աստիճան բորբոքված չէին, թեպետ, իհարկե, կարելի է ասել, որ ամպերն արդեն կուտակվում էին։ Այսօր, երբ աշխարհը կառուցվածքային բեկում է ապրում, խելամիտ պահպանողականության նշանակությունը որպես քաղաքական ուղղվածության հիմք բազմակի անգամ մեծացել է հենց բազմապատկվող ռիսկերի և վտանգների, մեզ շրջապատող իրականության փխրունության պատճառով...«Եվ ուղիղ ասենք՝ համաշխարհային կարգի առաջիկա ժամանակաշրջանի համար, որը կարող է բավական երկար տևել և որի վերջնական տեսքը պարզ չէ, չափավոր պահպանողականությունն ամենախելամիտ, համենայնդեպս իմ կարծիքով, վարքագիծն է։ Բնականաբար այն անխուսափելիորեն փոփոխվելու է, սակայն դեռ բժշկական «մի՛ վնասիր» սկզբունքը առավել ռացիոնալ է թվում»,-շեշտել է ՌԴ նախագահը։
https://armeniasputnik.am/20211021/rd-n-karvogh-e-bacarik-der-khaghal-hh-i-u-adrbejani-sahmani-khndiry-lutselu-harcum-putin-34548057.html
https://armeniasputnik.am/20211020/wsj-i-yntercvoghnern-yndunel-en-vor-putinn-imastun-e-nranq-tsaghrel-en-arevmutqin-34496329.html
https://armeniasputnik.am/20211021/petq-che-irar-kharnvel-putiny-erdvoghani-hajtararutjan-ev-mak-i-verakazmavvorman-masin-34543445.html
https://armeniasputnik.am/20201218/inchy-karox-e-miavorel-mardkanc-global-popoxutyunneri-zamanak-25791766.html
https://armeniasputnik.am/20211014/amn-n-ktrum-e-ajn-tshjughy-vori-vra-nstats-e-putiny-dolari-vakhtshani-masin-34292287.html
https://armeniasputnik.am/20211010/mardkutjuny-korvonavirusi-dem-pajqarum-ancel-e-tshanaparhi-mot-60-tokvosy-ahk---34147664.html
https://armeniasputnik.am/20211019/rusastani-dem-ekvo-ahabekichner-en-patrastum-34410430.html
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/16/34564740_0:0:2731:2048_1920x0_80_0_0_f4fd8ee604f0e962090a6b6ea62e8ed7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, վլադիմիր պուտին, ելույթ, արևմուտք
աշխարհ, վլադիմիր պուտին, ելույթ, արևմուտք
«Վալդայ» բանավեճային ակումբում ելույթի ժամանակ նախագահը խոսում էր նախևառաջ պետության ռազմավարության մասին աշխարհում տիրող չլսված քաղաքակրթական ճգնաժամի ու գլոբալ վերափոխման գործընթացի պայմաններում, որն առնչվում է ոչ միայն աշխարհակարգին, այլև սեփական անձի նկատմամբ մարդու հիմնական պատկերացումներին։
Ճգնաժամի ժամկետները հայտնի չեն, քանի որ նույնիսկ ապագայի ուրվագծերը չեն երևում։ Սակայն կա մի բան, ինչից մարդկությանն առաջարկում են հրաժարվել և մի բան, որն առաջարկում են ընդունել. և Ռուսաստանն այդ մարտահրավերի նկատմամբ սեփական վերաբերմունքն ունի, կան սկզբունքներ, որոնցից ելնելով էլ մենք կձևավորենք մեր քաղաքականությունը։
Պուտինը դա առողջ պահպանողականության գաղափարախոսություն անվանեց. սակայն ձևակերպեց այն գրեթե իր ելույթի վերջում։ Իսկ սկզբում նա մոտեցնում էր այս գաղափարին մարդկության գործերի ժամանակակից իրավիճակի մասին նկարագրություններով։
Ընդգծելով, որ մենք գործ ունենք քաղաքակրթական ճգնաժամի, երկրագնդի վրա մարդու գոյությունը որոշող սկզբունքների ճգնաժամի հետ, նախագահը խոստովանեց, որ ամեն դեպքում ստիպված ենք լինելու վերաիմաստավորել դրանք։ Բայց միևնույն ժամանակ պետք է կողմնորոշվենք, թե որ ուղղությամբ ենք շարժվելու, ինչից ենք հրաժարվելու, ինչ պետք է վերանայենք կամ շտկենք, ու «իրական արժեքների համար պետք է պայքարել` պաշտպանելով դրանք ողջ ուժով»։

21 հոկտեմբերի 2021, 22:32
Եվ դա ստիպված ենք լինելու անել այն պայմաններում, երբ մարդկությունն ընդհանուր առմամբ հենակետ չունի. ընդ որում խոսքը համաշխարհային համակարգի համար հենակետի մասին չէ որպես այդպիսին (նրա ամենատարբեր ոլորտներում` սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական)։
Այստեղ ամեն դեպքում ուժերի նոր հավասարակշռության փնտրտուքները շարունակվելու են, սակայն հասկանալի չէ, ավելի ճիշտ լղոզված են այն չափորոշիչները` թե որոնք են արժեքների ճգնաժամի դարաշրջանում մարդկության արժեքները։ Այդ պատճառով խոսքը ոչ միայն Արևմուտքի գերիշխանության դարաշրջանի ավարտի կամ այն մասին է, որ կապիտալիզմի գոյություն ունցող մոդելը սպառել է իրեն (այս մասին Պուտինը ևս խոսել է), այլ հարցն ավելի լուրջ է.
«Ի՞նչ կլինի, երբ տեխնիկան գերազանցի մարդուն մտածելու կարողությամբ։ Որտե՞ղ է մարդու օրգանիզմին միջամտելու սահմանը, որից հետո մարդը դադարում է լինել այն, ինչ կա և վերածվում է այլ էության։ Ինչպիսի՞ք են ընդհանրապես էթիկայի սահմաններն աշխարհում, որում գիտության և տեխնիկայի հնարավորությունները գրեթե անսահման են դառնում, և ի՞նչ է դա նշանակելու մեզնից յուրաքանչյուրի համար, մեր սերունդների համար, ընդ որում՝ արդեն մոտակա սերունդների, մեր երեխաների և թոռների համար»։
Բնականաբար Պուտինն այս հարցերի պատասխանները չէր տալիս. բայց, ըստ էության նա կոչ էր անում գիտակցել, որ մարդկության ներկայիս ճգնաժամը նմանը չունի համաշխարհային պատմության մեջ։ Միևնույն ժամանակ ճգնաժամի ամենահասարակ, քաղաքական բաղկացուցիչը, այսինքն՝ ուժերի նոր հավասարակշռության փնտրտուքը, կարող է լուծվել խաղաղ ճանապարհով.
«Քաղաքական պատմությունը, կարծես, դեռ օրինակներ չգիտի՝ ինչպես կայուն համաշխարհային իրավիճակ հաստատել առանց մեծ պատերազմի և ոչ նրա արդյունքների հիման վրա, ինչպես դա եղավ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո։ Այնպես որ, հնարավորություն կա չափազանց բարենպաստ նախադեպ ստեղծելու»։

20 հոկտեմբերի 2021, 18:51
Այսինքն Պուտինը լավատես է առաջիկա և ամենահասարակ (անդրհումանիզմի համեմատ) խնդիրների վերաբերյալ. մարդկությունն իրոք լավ հնարավորություն ունի խաղաղ ճանապարհով պայմանավորվելու գոնե սեփական քաղաքական ապագայի վերաբերյալ։ Սակայն այստեղ պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը (քաղաքակրթությունները և տերություն–քաղաքակրթությունները) պետք է ելնի սեփական արժեհամակարգից։
Այդ պատճառով Պուտինն առաջարկեց այն, ինչն անվանեց «վերակառուցման բարդ գործընթացի ելակետեր»` ձևակերպելով դրանք չորս թեզերում, որոնց էությունը հետևյալն է.
Առաջին. «Կորոնավիրուսի համավարակն ակներև ցույց տվեց, որ համաշխարհային կարգի կառուցվածքի ձևավորման միավորը միայն պետությունն է»։ Այսինքն, ոչ մի անդրազգային գլոբալ կառույց չի փոխարինի նրան գոնե այն պատճառով, որ «միայն ինքնիշխան պետություններն են ի զորու արդյունավետ պատասխանել ժամանակի մարտահրավերներին և քաղաքացիների պահանջներին»։ Միևնույն ժամանակ Պուտինը նշեց «առանց սահմանների աշխարհի» ու աշխարհաքաղաքական պայքարով պետությունների վերացման գաղափարները.
«Վերջին տասնամյակներում շատերն աչքի ընկնող հայեցակարգեր էին խաղացնում, որոնց համաձայն՝ պետության դերը հնացած և անցողիկ էր հռչակվում։ Իբրև թե գլոբալիզացիայի պայմաններում ազգային սահմանները անախրոնիզմ են դառնում, իսկ ինքնիշխանությունը՝ խոչընդոտ՝ բարգավաճման համար։ Դուք գիտեք, մի անգամ ես արդեն խոսել եմ այս մասին, կցանկանայի ևս մեկ անգամ ձևակերպել միտքս. այդպես էին ասում նաև նրանք, ովքեր փորձում էին բացել ուրիշների սահմանները` հույսները դնելով իրենց մրցակցային առավելությունների վրա. ահա թե ինչ էր իրականում տեղի ունենում։ Իսկ երբ պարզվեց, որ ինչ–որ մեկը որևէ տեղ ավելի մեծ արդյունքների է հասնում, անմիջապես վերադառնում են սահմանները փակելու գաղափարին, ու նախևառաջ սեփական սահմանները` մաքսային, ցանկացած, պատեր են սկսում կառուցել։ Ի՞նչ է, մենք չե՞նք տեսնում դա»։

21 հոկտեմբերի 2021, 20:34
Այդ իսկ պատճառով ցանկացած գործուն աշխարհակարգ պետք է հաշվի առնի պետության շահերն ու հնարավորությունները, ելնի դրանցից, այլ ոչ թե փորձի ապացուցել, որ դրանք չպետք է լինեն, ասել է Պուտինը։
«Առավել ևս չի կարելի որևէ բան փաթաթել որևէ մեկի վզին, լինի դա հասարակական-քաղաքական կարգի սկզբունքներ, թե արժեքներ, որոնք ինչ–որ մեկը, ելնելով իր նկատառումներից, ունիվերսալ է անվանել։ Չէ՞ որ ակնհայտ է, որ երբ իրական ճգնաժամն է վրա հասնում, միայն մի ունիվերսալ արժեք է մնում` մարդկային կյանքը, և այն, թե ինչպես պաշտպանել այդ կյանքը, յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում` ելնելով իր հնարավորություններից, մշակույթից, ավանդույթներից»։
Առաջին թեզի էությունն այն է, որ հենց պետություններն են (հասկանալի է, որ խոսքը իսկապես ինքնիշխան պետությունների մասին է և նրանց, ովքեր ձգտում են դառնալ այդպիսին) աշխարհում խաղի կանոնները սահմանելու, և Ռուսաստանը մասնակցելու է նման աշխարհի կառուցմանը։
Երկրորդ. «Փոփոխությունների մասշտաբները ստիպում են բոլորիս առանձնակի զգուշավոր լինել գոնե ինքնապաշտպանության զգացումից ելնելով»։ Այսինքն, պատասխանելով ժամանակի մարտահրավերներին, Ռուսաստանը կփոխվի զգուշավոր և ուշադիր` հրաժարվելով հեղափոխական միջոցներից.
«Տեխնոլոգիաներում որակական տեղաշարժերը կամ արմատական փոփոխությունները շրջակա միջավայրում, սովորական կարգի բեկումը չի նշանակում, որ հասարակությունն ու պետությունը պետք է արմատական արձագանքեն դրանց։ Քանդելը, ինչպես հայտնի է, կառուցել չէ։ Ինչի է դա հանգեցնում՝ Ռուսաստանում շատ լավ գիտենք, ցավոք, սեփական փորձով, և ոչ մի անգամ... Մեր պատմության օրինակները թույլ են տալիս պնդել. հեղափոխությունը ոչ թե ճգնաժամից դուրս գալու ճանապարհ է, այլ այդ ճգնաժամն ավելի խորացնելու ճանապարհ։ Ոչ մի հեղափոխություն չարժեր այն կորստին, որն այն հասցրեց մարդկային ներուժին»։

18 դեկտեմբերի 2020, 08:58
Պուտինի երրորդ թեզը կապված է առաջինի հետ. Ռուսաստանը հասկանում է, որ առանց սերտ միջազգային համագործակցության մի շարք ընդհանուր սուր խնդիրներ լուծելն անհնար է, սակայն ոչ անդրազգային կառույցներին պետությունների իրավունքները փոխանցելու հաշվին։ Այսինքն, առաջնահերթ է ինքնիշխանությունը, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի համար.
«Պետք է իրատես լինել. գլոբալ խնդիրների գլոբալ լուծման վերաբերյալ գեղեցիկ կարգախոսների մեծ մասը, որոնք լսել ենք XX դարի վերջից, երբեք չեն իրականացվի։ Գլոբալ լուծումները անդրազգային կառույցներին պետությունների ու ժողովուրդների ինքնիշխան իրավունքների փոխանցման այնպիսի մակարդակ են ենթադրում, որոնց, անկեղծ ասած, քչերն են պատրաստ, իսկ ավելի անկեղծ, ոչ ոք պատրաստ չէ։ Նախևառաջ որովհետև քաղաքականության արդյունքների համար ամեն դեպքում ստիպված ես լինում պատասխան տալ ոչ թե ինչ–որ անհայտ պետության գլոբալ հասարակության, այլ քո սեփական քաղաքացիների և քո ընտրողների առաջ»։
Բայց միասին աշխատել կարելի է, հնարավոր են նաև ինքնասահմանափակումներ հանուն համաշխարհային ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ պատասխաններ գտնելու. բայց միայն այն դեպքում, «եթե յուրաքանչյուրը կարողանա կոնկրետ շահ տեսնել իր համար մարտահրավերներին դիմակայելու հարցում այդ համագործակցությունից»։ Գլխավոր միջազգային կազմակերպությունը, իհարկե, պետք է բարեփոխել, ասել է Պուտինը. բայց միևնույն ժամանակ «ներկայիս անհավասարակշիռ աշխարհում հենց ՄԱԿ-ն է հանդիսանում միջազգային հարաբերությունների այն առողջ պահպանողականության կրողը, որն այդքան անհրաժեշտ է իրավիճակի կարգավորման համար»։
Այստեղ անդրադարձ կա Պուտինի չորրորդ` ամենագլխավոր թեզին արժեքների մասին.
«Ժամանակակից փխրուն աշխարհում էապես մեծանում է բարոյական, արժեքային ամուր հենքի կարևորությունը։ Ըստ էության՝ արժեքները յուրաքանչյուր ազգի պատմամշակութային զարգացման արդյունքն են, այն էլ՝ բացառիկ արդյունք»։

14 հոկտեմբերի 2021, 17:27
Այսինքն այն հիմքը, որի վրա, պատասխանելով գլոբալ ճգնաժամին և մարտահրավերներին, պետությունը հենվելով զգուշորեն (առաջին թեզ) բարեփոխելու է մարդու կյանքի ողջ դրվածքը (երկրորդ թեզ), դա նրա ժողովրդի, նրա քաղաքակրթության արժեքներն են։
Որևէ արժեքային, գաղափարախոսական դիկտատ անթուլատրելի է։ Ռուսաստանին Արևմուտքում տեղի ունեցող շատ բաներ դուր չեն գալիս. «սեփական պատմության ամբողջական էջերի ագրեսիվ վերացումը, փոքրամասնությունների շահերից ելնելով՝ մեծամասնության շահերի «հակադարձ ոտնահարումը» կամ այնպիսի հիմնարար սկզբունքներից, ինչպիսիք են մայրը, հայրը, ընտանիքը կամ նույնիսկ սեռերի տարբերությունը, հրաժարվելու պահանջը», սակայն մենք չենք միջամտում ուրիշների գործերին.
«Մենք միայն խնդրում ենք մեր տուն առանձնակի չխցկվել, մենք այլ տեսանկյուն ունենք. մենք կարծում ենք, որ պետք է հենվենք մեր հոգևոր արժեքների, պատմական ավանդույթի, մեր բազմազգ ժողովրդի մշակույթի վրա»։
Միևնույն ժամանակ Պուտինը ռուսաստանցիների վերաբերմունքը «զարգացած հասարակություններում» առկա «սոցիալական առաջընթացի» նկատմամբ բացատրեց նաև ազգի սեփական պատմական փորձով, նրանով, որ «նայելով մի շարք արևմտյան երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, ապշահար ճանաչում ենք հայրենական պրակտիկան, որը բարեբախտաբար, հույս ունեմ, թողել ենք հեռավոր անցյալում»։ Նախագահը արժեքների արևմտյան տապալողներին հավասարեցրեց բոլշևիկներին.
«Նրանց կողմից առաջարկվող բաղադրատոմսերը նոր չեն, այդ ամենը, որքան էլ անսպասելի թվա որևէ մեկի համար, մենք Ռուսաստանում արդեն անցել ենք, այդ ամենը մեզ մոտ արդեն եղել է։ 1917 թվականի հեղափոխությունից հետո բոլշևիկները, հենվելով Մարքսի և Էնգելսի դոգմաների վրա, նույնպես հայտարարել էին, որ կփոխեն սովորական ողջ աշխարհակարգը` ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև բուն պատկերացումն այն մասին, թե ինչ է մարդկային բարոյականությունը, հասարակության առողջ գոյության հիմքը։

10 հոկտեմբերի 2021, 22:52
Դարավոր արժեքների, հավատի, մարդկային հարաբերությունների, ընդհուպ մինչև ընտանիքից հրաժարվելու (նման բան եղել է) տապալումը, մերձավորների նկատմամբ մատնության խրախուսումն ու սերմանումը, այդ ամենը առաջընթացի սկիզբ էր հայտարարվում, ու ի դեպ, աշխարհում բավական մեծ աջակցություն ուներ և նորաձև էր, ինչպես այսօր։ Բոլշևիկները նաև բացարձակ անհանդուրժողականություն էին դրսևորում ցանկացած այլ կարծիքի նկատմամբ»։
Երեխաներին «սեռի ընտրության» պարտադրումը Պուտինը մարդկության դեմ հանցագործությանը հավասարազոր պրակտիկա անվանեց, իսկ կնոջ և տղամարդու իրավունքների մասին բանավեճը` կատարյալ ֆանտասմագորիա։
Արևմուտքի արժեքային ճգնաժամի մասին մտորումները Պուտինին հարկավոր էին իր ելույթի ամենագլխավոր ձևակերպումը` առողջ խելամիտ պահպանողականության գաղափարը տալու համար.
«Մի անգամ արդեն ասել եմ, որ սեփական մոտեցումները ձևավորելիս մենք առաջնորդվելու ենք առողջ պահպանողականության գաղափարախոսությամբ։ Դա մի քանի տարի առաջ էր, այն ժամանակ միջազգային ասպարեզում կրքերն այս աստիճան բորբոքված չէին, թեպետ, իհարկե, կարելի է ասել, որ ամպերն արդեն կուտակվում էին։ Այսօր, երբ աշխարհը կառուցվածքային բեկում է ապրում, խելամիտ պահպանողականության նշանակությունը որպես քաղաքական ուղղվածության հիմք բազմակի անգամ մեծացել է հենց բազմապատկվող ռիսկերի և վտանգների, մեզ շրջապատող իրականության փխրունության պատճառով...

19 հոկտեմբերի 2021, 00:01
«Եվ ուղիղ ասենք՝ համաշխարհային կարգի առաջիկա ժամանակաշրջանի համար, որը կարող է բավական երկար տևել և որի վերջնական տեսքը պարզ չէ, չափավոր պահպանողականությունն ամենախելամիտ, համենայնդեպս իմ կարծիքով, վարքագիծն է։ Բնականաբար այն անխուսափելիորեն փոփոխվելու է, սակայն դեռ բժշկական «մի՛ վնասիր» սկզբունքը առավել ռացիոնալ է թվում»,-շեշտել է ՌԴ նախագահը։