00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գևորգյանը չի ժխտում, որ ձերբակալվածներն իր միության երկու բաժանմունքների ղեկավարներն են

Գևորգյանը չի ժխտում, որ ձերբակալվածներն իր միության երկու բաժանմունքների ղեկավարներն են
Բաժանորդագրվել
Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խմբին առնչվող քրեական գործի հանգամանքներին։
Գևորգյանը հայտնեց, որ քրեական գործի մասին տեղեկացել է երկու օր առաջ Քննչական կոմիտեից։
«Պատերազմից հետո տեղեկություն ստացանք, որ կառավարության կողմից արտոնություններ են շնորհվում պատերազմի մասնակիցներին, այդ թվում՝ 106 ազատամարտիկների, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 28–ին ժամանել էին Արցախ և իմ գլխավորությամբ ներկայացել տեղի զինկոմիսարիատ։ Այնտեղ ստացել ենք զինամթերք և մեկնել հարավային և հյուսիսային ուղղությունների առաջնագծեր։ Ազատամարտիկները վերադարձել են նոյեմբերի 4-ին։ Իմանալով վերոհիշյալ արտոնության մասին` օրինական փաստաթղթերով դիմել ենք ՊՆ–ին, նախարարը մակագրել է ԳՇ–ի վրա»,– նշեց Երդվյալ ազատամարտիկների միության նախագահը։
Ֆինանսական խարդախությունները տեղափոխվել են համացանց, հիմնականում` Facebook. ԱԱԾ
Գևորգյանի տեղեկացմամբ` իրենք սպասել են մոտ երկու ամիս, որպեսզի տղաներն օգտվեն արտոնությունից, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Ավելին, եղել է մերժում այն հիմնավորմամբ, որ ոչ մի տեղ արձանագրված չէ, թե տղաները մեկնել են ռազմաճակատ։ Ըստ նրա` Երդվյալ ազատամարտիկների միությունը զրկվեց արտոնությունից օգտվելու հնարավորությունից, այնինչ 106 հոգուց եղել են զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ։ Մերժում ստանալուց հետո Ռուբեն Գևորգյանի գլխավորած կազմակերպությունը բացարձակապես չի հետաքրքրվել հարցով։
«Կոնկրետ Քննչական կոմիտեի կողմից վկայակոչված դեպքերի առթիվ մեր կազմակերպությունը տեղյակ չի եղել։ Կոմիտեի հրավերը ստանալուց հետո իմացել եմ եղելություն մասին։ Այդուհանդերձ կատարվածը ոչ մի աղերս չունի Երդվյալ ազատամարտիկների միության հետ։ Իմ կազմակերպությունը համալրված է տարբեր ջոկատներով, մեզ մոտ գրանցված է ավելի քան 9000 ազատամարտիկ։
Депутат от фракции “Процветающая Армения” Джанибек Айрапетян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
ԲՀԿ-ական նախկին պատգամավորը ձերբակալվել է. ինչ մեղադրանք է առաջադրվել
Պատերազմին մասնակցել են ավելի քան երկու հարյուրը, որոնցից 106–ը զինվել են Արցախում։ Ձերբակալված տղաներն, այո, իմ կազմակերպության Սևանի ու Աբովյանի բաժանմունքների ղեկավարներն են, բայց համատեղության կարգով ներկայացնում են նաև «Երդվյալ մահապարտներ» ՀԿ–ն, այսինքն` հնարավոր է, որ գործել են անկախ, քանի որ կարող են մասնակցել նաև այլ միջոցառումների, կարող են գրանցվել ՊՆ–ում և գնալ ինչ–որ տեղ առանց իմ գիտության»,– պարզաբանեց Երդվյալ ազատամարտիկների միության նախագահը։
Գևորգյանի փոխանցմամբ` ինքը ՔԿ–ում բացատրություն է տվել և պարզել, որ իրավապահներն իրենց հերթին տեղյակ են եղել, որ Երդվյալ ազատամարտիկների միության կենտրոնական գրասենյակը որևէ կապ չի ունեցել վերոհիշյալ պատմության հետ։
Հայտնի է, թե Արցախի որ նախարարն է մեղադրվում 6 մլն դրամի չարաշահման մեջ
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին նախնական համաձայնություն ձեռք բերելով «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի նախագահ, միաժամանակ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ.Գ.-ի, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վ.Ս.-ի հետ, 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր։
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
Նրանք հանդես են եկել որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:
Նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը կանխիկացվել է ու հափշտակվել հանցավոր խմբի անդամների կողմից։
Լրահոս
0