Հանցավոր խումբը 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ խոշոր գումար է հափշտակել

© Photo : official site of the Investigative Committee of RA / Քննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանցավոր խմբի կազմում պայմանագրային նախկին զինծառայող է, նաև ՀԿ-ների անդամներ․ նրանցից երկուսը կալանավորվել են։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ խոշոր չափերով գումար հափշտակած հանցավոր խումբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քրեական գործի շրջանակներում իրականացել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։ Պարզվել է, որ պայմանագրային նախկին զինծառայող Ա.Ա.-ն ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ.Ս.-ի հետ։ Վերջինս էլ իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն ՀԿ-ի նախագահ, միաժամանակ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ.Գ.-ի, նշված ՀԿ-ի Սևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վ.Ս.-ի հետ։
Զոհվածի այրի լինելու սուտ տեղեկությունը շահարկելով հափշտակել էր շուրջ 600 հազար դրամ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
30–ամյա կինը զոհվածի այրի է ձևացել ու հափշտակել շուրջ 600 հազար դրամ
2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո նրանք այցելել են Արցախի ՊԲ–ի ` պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր, ներկայացել որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ։
Այնուհետև այս խումբը համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ անդամ, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

«Դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան տեղեկանքներ, և այդ հիմքով զորամասերի ֆինանսական ծառայությունների կողմից հավելյալ հաշվարկվել և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո հանցավոր խմբի անդամների կողմից հափշտակվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Զենք - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զենքն ապօրինի Հայաստան բերելու համար 84 մեղադրյալ կա
Լրահոս
0