«Խոսքեր չկան»․ Ալեք Բոլդուինը՝ նկարահանման հրապարակում կատարված ողբերգության մասին

© REUTERS / Carlo AllegriАктер Алек Болдуин
Актер Алек Болдуин - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվեք
Դերասանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, ոստիկանները հետաքննում են կատարվածը, Բոլդուինը համագործակցում է իրավապահների հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը ցնցված և վշտացած է ԱՄՆ-ում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից, որի հետևանքով զոհվել է կինոօպերատոր Հալինա Հաթչինսը:
Կատարվածի վերաբերյալ նա մեկնաբանություն է գրել Instagram-ի իր էջում։
Մինչ սպանությունը մարտակերտցին տրակտորով ռուս խաղաղապահի հետ մի քանի պտույտ է կատարել
«Խոսքերը չեն բավականացնում արտահայտելու այն, թե որքան ցնցված եմ և վշտացած եմ Հալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր և մեր գործընկերոջ կյանքը խլած ողբերգական միջադեպի կապակցությամբ։ Մենք հիացած էինք նրանով»,- նշել է Բոլդուինը: Դերասանը հավելել է, որ լիովին համագործակցում է հետաքննության հետ։
Ալեք Բոլդուինը նշել է, որ կապի մեջ է մահացածի հարազատների հետ և պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերել Հաթչինսի ընտանիքին:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան կինոաշխարհը ցնցվեց ֆիլմի նկարահանման հրապարակում կատարված ողբերգությունից։ Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ հոլիվուդյան դերասանը Ալեք Բոլդուինը պատահաբար սպանեց ֆիլմի օպերատորին:
ՊՊԾ ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Սպանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է
Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել:
Նկարահանումները դադարեցվել են: Դերասանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանները հետաքննում են կատարվածը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала