Մեծ իշխան Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

© Photo : Armenian Genocide Museum & Institute Մեծ իշխան Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Մեծ իշխան Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Մեծ իշխան Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Բաժանորդագրվեք
Հյուրը նվեր է ստացել «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը, որում Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Ռոմանովի աջակցության մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովը կնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Տեղեկությունը հայտնում է թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Հյուրերին դիմավորել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մեծ իշխան Ռոմանովը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
© Photo : Armenian Genocide Museum & Institute Մեծ իշխան Ռոմանովը
Великий князь Георгий Михайлович Романов посетил Музей Геноцида армян (22 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Մեծ իշխան Ռոմանովը
© Photo : Armenian Genocide Museum & Institute Մեծ իշխան Ռոմանովի գրառումը
Великий князь Георгий Михайлович Романов посетил Музей Геноцида армян (22 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Մեծ իշխան Ռոմանովի գրառումը
Այցի ավարտին Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է «Հոշոտված Հայաստան» հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала