Հայաստանի ՄԻՊ–ը դիմել է Սահմանադրական դատարան

© Sputnik / Aram NersesyanԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվեք
Թաթոյանն ուզում է քննության առարկա դարձնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցը։ Դիմումում ներկայացվել են նաև ԱԺ անվտանգության աշխատակիցների վերաբերմունքն ու գործողությունները լրագրողների աշխատանքի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցով դիմել է Սահմանադրական դատարան։ Այդ մասին Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։ ՍԴ ներկայացված դիմումով վիճարկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները:
ՄԻՊ համոզմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն ԱԺ նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։

«Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց՝ լրագրողների համար»,- նշում է պաշտպանը։

Դիմումում նշված է, որ անորոշ կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ:
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն
Պաշտպանն ընդգծում է՝ անընդունելի է, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ։ Դրանով առավել նպաստում են հասարակությունում նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:
Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով, մասնագիտական աշխատանքի՝ առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով:
Լրագրողների աշխատանքը խոչընդոտել են ու բռնություն կիրառել. ՀԿ–ների հայտարարությունը
Նաև մանրամասն վերլուծված է անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ, ներառյալ՝ առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն:
«ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքը պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների»,- ընդգծում է պաշտպանը։
Бейдж аккредитованного Национальным Собранием сотрудника прессы  - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
«Մի՛ քաշի, համբերի՛». ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին հրելով հանեցին օթյակից
Թաթոյանը շեշտում է՝ ՄԻՊ-ի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:
Այս ամենից բացի, լրագրողները պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, նաև մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև դրանց չհետևելու դեպքում իրենց համար առաջացող կամ հնարավոր բացասական իրավական հետևանքների մասին։
Թաթոյանի խոսքով՝ խնդիրը քննարկվել է նաև ԱԺ նախագահի հետ, սակայն հարցն «այն վիճակում է, որ պետք է լուծում ստանա ՍԴ որոշման տիրույթում»:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала