00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք, ովքեր նստած են կոմբինատում ու մարդկանց ազատում են աշխատանքից, լեգիտիմ չեն. Հակոբյան

© Sputnik / Aram NersesyanՎահե Հակոբյան
Վահե Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը հաստատում է կրճատումների լուրերը, ընկերությունը` հերքում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքում 1350 մարդ կարող է գործազուրկ մնալ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերը` «Արդյունաբերական ընկերությունը», հայտարարել է կոմբինատի այսքան աշխատակիցների կրճատելու իր որոշման մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը։

«Այդ մարդիկ, որ նստած են այսօր Քաջարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ու մարդիկ են կանչում, ազատում են աշխատանքից և այլն, իրենք լեգիտիմ չեն այնտեղ։ Ինչի՞ հիման վրա են իրեք հիմա այնտեղ, ի՞նչ լիազորություններով են այնտեղ ու մարդկանց են ազատում»,– հարցադրում է անում Հակոբյանը` հիշեցնելով, որ «Արդյունաբերական ընկերությունը» Ռուսաստանում գրանցված այն ԲԸ–ն է, որը բաժնետոմսերի 15 տոկոսը մեկ ամիս առաջ նվիրել էր ՀՀ կառավարությանը։

Վահե Հակոբյանի գնահատմամբ այդ գործարքն անօրինական է, քանի որ այդ բաժնեմասը դեռ այդ ընկերությանը չէր պատկանում, ու այդ հարցը վիճարկվում է դատարանում, հետևաբար` երրորդ կողմին նվիրաբերվել չէր կարող։
Նշենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունից հերքում են կոմբինատում զանգվածային կրճատումների մասին լուրերը։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ընկերությունը չի պատրաստվում կրճատել ո՛չ գործարանի, և ո՛չ էլ գործարանը սպասարկող Քաջարանի հանքավայրի աշխատակիցների թիվը:
Նիկոլ Փաշինյանը` Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Հայաստանի պատմության մեջ թերևս ամենամութ գործարքն է. Քոչարյանը` Զանգեզուրի կոմբինատի մասին
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։
Դե, իսկ քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Զանգեզուրի կոմբինատի գործարքի դիմաց ՀՀ–ում նոր ատոմակայան կկառուցվի
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ն նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։ Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։
Նշենք, որ, համաձայն ՌԴ պետռեգիստրի կայքում առկա տեղեկատվության` «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցվել է 2017թ–ի դեկտեմբերի 12-ին։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Ընկերությունը 2017-2019թթ–ին ունեցել է 1 աշխատակից, 2020թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 0։
Ավելի ուշ, անդրադառնալով հիշյալ գործարքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուսական այդ ընկերությունը կառավարության հետ գործարքի դիմաց ստանձնել է ՀՀ–ում պղնձաձուլական գործարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու շուրջ։
Վարչապետն ընդունել է Գեոպրոմայնինգ ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Ի՞նչ է խոստանում ռուսական կողմը Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի դիմաց
Լրահոս
0