Նոր ահաբեկչություն Քաբուլում, մարտեր Բաղլանում․ թալիբները չեն վերահսկում Աֆղանստանը

© AFP 2020 / ASGHAR ACHAKZAIԹալիբների դրոշով մարդիկ
Թալիբների դրոշով մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Թալիբների դրոշով մարդիկ
Բաժանորդագրվեք
Օտարերկրյա զորքերը Քաբուլից դուրս բերելուց և Աֆղանստանում ամերիկամետ կառավարության անկումից հետո խոշոր քաղաքներում շարունակվում են ահաբեկչական գործողությունները:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Երկրի հյուսիսում թալիբները մարտեր են մղում քաղաքական հակառակորդների հետ, տնտեսությունը հետընթաց է ապրում, ժամանակավոր կառավարությունն արտաքին քաղաքական ակտիվություն է ցուցաբերում բանակցային տարբեր հարթակներում, բայց չի արտահայտում 40 միլիոնանոց երկրի բազմազգ բնակչության շահերը:
Աֆղանստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 20-ի առավոտյան հերթական պայթյունը որոտաց բանուկ խաչմերուկում: Ահաբեկչության զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։ Middle East Press գործակալությունը հաղորդել է, որ զինված մարդիկ հարձակվել են խաչմերուկում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա, մեկ ոստիկան մահացել է, ևս մեկը վիրավոր է։ Հարձակվողները փախել են։ Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, բայց ձեռագիրը շատ նման է ԻՊ*-ի նախորդ ահաբեկչություններին։
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է
Աֆղանստանի անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք «Թալիբանի» անդամներ են, մեկնաբանել են. «Ապակառուցողական ուժերը փորձում են ապակայունացնել իրավիճակը և ներկայացնել այնպես, թե նոր կառավարությունն անկարող է վերահսկել իրավիճակը երկրում, մայրաքաղաքը ներառյալ»:
Թալիբները կարծում են, որ ԻՊ-ի գործունեությունը Աֆղանստանում վերահսկում են արտասահմանյան հատուկ ծառայությունները։ Ինչևէ, «ապակառուցողական ուժերը» առավել հաջողակ են ապակայունացման գործում, քան թալիբները՝ պետական կառավարման և խաղաղ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում։
Այս ֆոնին Մոսկվայում հոկտեմբերի 20-ին Աֆղանստանի հարցով հանդիպում անցկացվեց՝ ՌԴ արտգործնախարարի, Պակիստանի հատուկ ներկայացուցչի և թալիբների պատվիրակության մասնակցությամբ: Քննարկվեցին երկրում տիրող իրավիճակը և մարդասիրական ճգնաժամի կանխմանն ուղղված միջազգային ջանքերը։
Дети играют возле своего дома в Кабуле - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Աֆղանստան․ հասարակ մարդկանց կյանքը թալիբների օրոք
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ աֆղանցիներին անվտանգության համար հիմնական սպառնալիքներ են ստեղծում ԻՊ-ն և «Ալ-Քաիդան»*: Քաբուլում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովն էլ ավելի վաղ նշել էր, որ թալիբների ճանաչումը վաղաժամ է։
Եվ, այնուամենայնիվ, Մոսկվան առաջիկայում մարդասիրական օգնություն կուղարկի Աֆղանստան։ Այդ որոշումը կտրուկ հակասում է ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշմանը, որը մտադիր չէ ապասառեցնել Աֆղանստանի պետական պահուստները՝ նույնիսկ հաշվի առնելով միլիոնավոր աֆղանցիների աղետալի վիճակը:

Ահաբեկչություններ, մարտեր, տնտեսության փլուզում

Պենտագոնի և ՆԱՏՕ-ի զորքերի դեմ պայքարում «Թալիբանի» հաջողությունից հետո Աֆղանստան են լցվել ԻՊ ահաբեկիչները՝ Իրաքում և Սիրիայում մարտական գործողությունների փորձով, ինչը հանգեցրել է «բոլորը բոլորի դեմ պատերազմի» նոր փուլի։
Գրոհայինները հոկտեմբերի 15-ին հարձակվել են Քանդահարի շիական մզկիթի վրա, ավելի քան 130 մարդ է տուժել: Ընդ որում՝ ահաբեկչությունը կազմակերպվել է որպես ռազմական գործողություն. սկսվել է ինքնաձիգի կիրառմամբ, ավարտվել՝ մահապարտի ինքնապայթեցումով։ Մզկիթի վրա հարձակվելու պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը», որը Աֆղանստանում թալիբների իշխանության հիմնական հակառակորդն է դառնում:
Повседневная жизнь в Афганистане - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Աֆղանստանի ազգային դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը թալիբների դեմ պայքարի կոչ է արել
Օտարերկրյա զորքերի դուրսբերումից և Քաբուլում ամերիկամետ կառավարության անկումից հետո աֆղանական ԶԼՄ-ները հայտնել են 17 ահաբեկչության մասին, որոնց մեծ մասի հետևում կանգնած է «Իսլամական պետությունը»: Մայրաքաղաքում, Նանգարհարում, Փարվանում, Կունարում, Կունդուզում պայթյուններից տուժել է ընդհանուր առմամբ 600 մարդ:
Հոկտեմբերի 8-ին Խանաբադ գավառում (Տաջիկստանի հետ սահմանակից Կունդուզ նահանգ) շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունը 120 մարդու կյանք է խլել, ավելի քան 160 մարդ է վիրավորվել։ Ահաբեկչությունները վառ արտահայտված հակաթալիբական բնույթ ունեն։ Օրինակ՝ հոկտեմբերի 3-ին պայթյուն է որոտացել Քաբուլի Իդգահ մզկիթում, որտեղ ընթանում էր ազդեցիկ թալիբներից մեկի՝ Զաբիհուլլա Մուջահիդի մոր հրաժեշտի արարողությունը։
Բաղլան հյուսիսային նահանգի տարածքում թալիբների դեմ կատաղի մարտեր են մղում Ազգային դիմադրության ճակատի աշխարհազորայինները՝ ազգությամբ տաջիկ Ահմադ Մասուդ Կրտսերի ղեկավարությամբ։ Փուլի-Հիսար և Դիհ-Սալահ գավառների տարածքում թալիբները կորցրել են ավելի քան 60 մարդ և նահանջել։
Ահմադ Մասուդը համաքաղաքացիներին ուղղված հերթական կոչն է տարածել՝ ապստամբություն բարձրացնել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման դեմ: Եվ ընդգծել է, որ Դիմադրության ուժերը լի են Փանջշերի հովիտը ազատելու վճռականությամբ:
Բացօթյա վարսավիրանոց»՝ Աֆղանստանի Հերաթ քաղաքում - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Արևմուտքը, պարտվելով պատերազմում, հրաժարվում է վճարել պարտքերը
Ավելի վաղ Մասուդի աշխարհազորայինները հայտարարել էին, որ Հինդուկուշում պարտիզանական գործողությունները Պակիստանին թույլ չեն տա անմիջական օգնություն ցուցաբերել «Թալիբանին»»: Փանջշերի նահանգի լիակատար վերահսկողության մասին թալիբների տեղեկությունը հազիվ թե համապատասխանի իրականությանը:
Ժողովրդական դիմադրության և ԻՊ-ի զինյալների նկատմամբ «Թալիբանի» պաշտոնական ներողամիտ վերաբերմունքը չի արտացոլում ժամանակավոր կառավարությանն ուղղված իրական սպառնալիքները, իսկ կառավարությանն ակնհայտորեն պակասում է «ներքին լեգիտիմությունը»: Առանց դրա, Աֆղանստանի իսլամական հանրապետության նախկին նախագահ Համիդ Քարզայի կարծիքով, անհնար է նոր իշխանության միջազգային ճանաչումը։
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Տաջիկա-աֆղանական սահմանն ամեն օր փորձում են հատել Աֆղանստանի 600 քաղաքացիներ, իսկ Տաջիկստանում նրանց ընդհանուր թիվը գերազանցում է 15 հազարը: Աֆղանցի ապօրինի փախստականներն արդեն հասել են Լեհաստանի սահման։
«Էմիրությունում» աճում են մթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2021 թ․-ին աֆղանական տնտեսության համար 30 տոկոս անկում է կանխատեսել, ընդ որում՝ թալիբների համար կասեցրել է ռեսուրսների հասանելիությունը ճիշտ այնպես, ինչպես Համաշխարհային բանկն ու ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Եկամուտների միակ հուսալի աղբյուրը թերևս մնում է թմրանյութերի վաճառքը, մասամբ՝ ամերիկացիների թողած սպառազինության վաճառքը (կամ փոխանակումը) շահագրգիռ հարևաններին ։

Սահմանին տիրող իրավիճակը

Մինչ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում թալիբների հետ մարդասիրական հարցեր է կարգավորում, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հետևում է Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածքում՝ Աֆղանստանի սահմանների մոտ, ընթացող ռազմական զորավարժություններին: Այստեղ հակասություն չկա. ՌԴ երկու նախարարներն էլ տարբեր մեթոդներով ապահովում են Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունը Հարավային ռազմավարական ուղղությամբ։
Президент РФ Владимир Путин  - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի․ Պուտինը` Աֆղանստանի մասին
Աֆղանստանում գործում է շուրջ 20 ահաբեկչական խմբավորում, և նրանցից մի քանիսը պատրաստ են ներխուժել Կենտրոնական Ասիայի երկրներ։ Օրինակ` ծայրահեղական «Հաքանի ցանցը»* նույնիսկ «Թալիբանի» կազմում պահպանում է գործողությունների ինքնուրույնությունն ու «Ալ Քաիդայի» հետ ամուր կապը։
Թալիբների «Ջամաաթ Անսարուլահ» տաջիկական ստորաբաժանումը հայտարարում է Տաջիկստան ներխուժելու պատրաստակամության մասին: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Աֆղանստանի հյուսիսում ԻՊ-ի շուրջ երկու հազար գրոհայիններ են գտնվում և կոչ էր արել համատեղ ջանքերով զսպել ահաբեկիչներին Աֆղանստանի սահմանին:
Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում
Աշխարհագրական հարևանների արձագանքն օրինաչափ է: Տաջիկստանի Հարբ Մայդան և Մոմիրակ զորավարժարաններում ՀԱՊԿ-ի վեց պետությունների զորքերը մշակում են Աֆղանստանից գրոհայինների ներխուժմանն արագ արձագանքելու տարբերակներ: «Էշելոն», «Որոնում» հատուկ զորավարժություններն ու ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն» զորավարժությունները տեղում ղեկավարում է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար Ալեքսանդր Լապինը։
Ներգրավված են 4000 զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ավելի քան 500 միավոր մարտական տեխնիկա:
Մարտական փորձ և ժամանակակից սպառազինություն ունեցող ահաբեկիչների դեմ վստահ հաղթանակ տանելու համար ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ակնհայտ առավելություն ունենա:
Генеральный секретарь ОДКБ Станислав Зась - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Ստանիսլավ Զասը Տաջիկստանում կհետևի ՀԱՊԿ զորավարժություններին
Տաջիկստանյան զորավարժությունների ընթացքում մշակվում են հակառակորդի հայտնաբերման և ոչնչացման նոր տեխնոլոգիաներ, կիրառվում են շարժական ռադիոտեղորոշիչ համակարգեր, հետախուզական-հարվածային դրոններ, հեռահար դիպուկահար հրացաններ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր:
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
Ռուսական «Կանտ» ռազմակայանից չորս Սու-25-ի գրոհիչների տեղափոխումը Տաջիկստան հզոր ավիացիոն «հարվածային բռունցք» է ստեղծում: Այս ամենը թույլ է տալիս գերիշխող դիրքում լինել սահմանամերձ շրջաններում զինված բախման վաղ փուլում և ոչնչացման վճռական հարվածներ հասցնել։ Նշենք, որ ռուս զինծառայողները բարձր տեխնոլոգիական սպառազինություն և մարտական փորձ ունեն, որոնք չունեն Կենտրոնական Ասիայի երկրները:
*ահաբեկչական կազմակերպություն, արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևեք հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала