00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայց չէ՞ որ Հայաստանում էլ է վաղը գալու. բաց թողածը դժվար է հետ բերել, բայց հնարավոր է

© Sputnik / Asatur YesayantsԲախում ոստիկանների և ընդդիմադիրների միջև
Բախում ոստիկանների և ընդդիմադիրների միջև - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բախում ոստիկանների և ընդդիմադիրների միջև
Բաժանորդագրվել
Այսօր ոստիկանությանը շատ են կշտամբում, բայց այդ համակարգում ծառայում են նույն ՀՀ քաղաքացիները, հաճախ նույն կրթական մակարդակով, մշակույթով և աշխարհայացքով։ Հնարավո՞ր է արդյոք ուղղել դա և ինչպես։
Ո՞րն էր Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնի համար Երևան հրավիրված գեներալ Ոսկան Գալուստյանի առաջին քայլը։ Նա առաջարկեց ՀՀ ՆԳՆ–ին կից Մշակույթի համալսարան բացել. 80-ականների կեսերին Մոսկվայում ճիշտ այդպես էր վարվել Խորհրդային Միության ՆԳՆ–ն գլխավորող բանակի գեներալ Նիկոլայ Շչելոկովը։ Շչելոկովը խնդրել էր Արամ Խաչատրյանին ռեկտոր դառնալ, կոմպոզիտորը համաձայնել էր, համալսարանը բացվել էր։
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գալուստյանը մտադիր էր հայկական համալսարանի ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար դիմել բանաստեղծ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր «Յոթ երգ Հայաստանի մասին» հայտնի գրքի հեղինակ Գևորգ Էմինին։
Վանո Սիրադեղյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Ճակատագրերի տիրակալը. Վանո Սիրադեղյանը, հարբած երգիչն ու քրեական հեղինակությունները
– Ինչո՞ւ ես այսօր հիշել այդ մասին, – հարցնում է պրոֆեսորը։
– Որովհետև պատերազմը` պատերազմ, քաղաքականությունը` քաղաքականություն, իսկ կյանքը գնում է, և ժողովրդի մշակութային ու ինտելեկտուալ խնդիրների մասին ազդանշաններն առավել հաճախ և բարձր են հնչում։ Դա բոլորին է վերաբերում, այդ թվում` նրանց, ովքեր ծառայում են ՀՀ ոստիկանությունում։
Բայց զրույցի սկզբում Գալուստյանին հարցնում եմ ոչ թե Մշակույթի համալսարանի` ոստիկանական համազգեստով ունկնդիրների մասին, այլ ընդհանրապես այն մասին, թե ինչ տեղ է զբաղեցնում մեր կյանքում մշակույթը։
Ս.Բ. Ե՛վ սխալենք խոսում, և՛ սխալ բաների մասին մտածում, և՛ հաճախ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորում, և՛ տգեղին ու գեղեցիկին (երբ այն կա) նույն թթված դեմքով ենք արձագանքում։ Մի՞շտ է այդպես եղել, ի՞նչ կասես։
Ո.Գ. Ո՛չ, ոչ միշտ։ Մի անգամ Չեխովը նկատել է. «Գիտեմ, որ Շեքսպիրն ավելի լավ էր գրում, քան Զլատովրատսկին, բայց չեմ կարող դա ապացուցել, քանի որ Զլատովրատսկուն քչերն են ճանաչում»։ Կրթվածության և մշակույթի առումով այսօր ավելի վատ վիճակ է, քան երեկ և նույնիսկ երեկ չէ առաջին օրը, և այստեղ որևէ ապացուցելու բան չկա. դա փաստ է, որի մասին բոլորը գիտեն։
Ս.Բ. Մեր օրերում նմանօրինակ բոլոր դժբախտությունների համար ամեն անգամ հեռուստատեսությանն են մեղադրում։ Կարելի է կարծել, որ այն թվերին հեռուստատեսությունն ավելի լավն էր։
Երևանցիները գնում էին լեգենդար Փուրթուլի մոտ, կամ ինչից մահացան Ֆրեյդն ու Թարիվերդիևը
Ո.Գ. Խորհրդային տարիներին էլ էր հեռուստատեսությունը հաճախ ձանձրալի լինում, բայց գռեհիկ չէր, քարոզչական գործիք էր, բայց միևնույն ժամանակ լուսավորության դպրոց էր, միապաղաղությունը ձանձրացնում էր, բայց չէր բթացնում, այն կարելի էր անիմաստ անվանել, բայց լպիրշ` երբեք, կարող էր ալերգիա առաջացնել, բայց հոգիներ չէր խեղում։ Եվ ոչ միայն հեռուստատեսությունը։ Իսկ թատրո՞նը, կինո՞ն։
Ս.Բ. Իսկ եթե ավելի առարկայակա՞ն։
Ո.Գ. Օրինակ` Մոսկվայում վերջերս կայացավ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան։ Էկրանին քաջածանոթ Ջեյմս Բոնդն էր` ոչ լրիվ մարդ, Սուպերմենի և Ֆանտոմասի խառնուրդ։ Գրեթե 3 ժամ տևող ֆիլմի ընթացքում ոչ մի փամփուշտ չկարողացավ նորմալ խոցել ժամանակակից փառահեղ լրտեսին, և նա գրեթե չփոխեց դեմքի արտահայտությունը. իրեն սիրահարվել էր տալիս, վախեցնող էր և միաժամանակ վստահություն ներշնչող։ Ամեն մարդ չի կարող դա անել։
Ս.Բ. Հիասքանչ Դենիել Քրեյգը կարողանում է։ Գտնել սեփական կինոհերոսին և հանդիսատեսին ներկայացնել իր ողջ հմայքով (ոչ միայն արտաքին), ինչը մենք այդպես էլ չկարողացանք, իսկ հիմա նույնիսկ չենք էլ փնտրում։
Ինչ է կարելի և ինչ չի կարելի կարմիր բերետավորներին, կամ Փաշինյանի օրոք ոչինչ չի փոխվել
Ո.Գ. Ինչո՞ւ։ Երկար ժամանակ է պահանջում, ջանք, և ամենակարևորը` անհեռանկարային է։ Սկզբում ծնողները մտահոգվում էին երեխաների վրա հեռուստատեսության կործանարար ազդեցության հարցում, հետո արդեն ծնողներին էր պետք փրկել։
Ս.Բ. Եվ ինչպե՞ս են դրա դեմ պայքարում մյուս երկրներում։
Ցայտաղբյուր - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Երևանի «ճիշտ ջուրը» կամ գեներալի դստեր հայաստանյան հիշողությունները
Ո.Գ. Կասեմ Ամերիկայի օրինակով։ Այնտեղ որակավորման երկու գլխավոր կատեգորիա կա. «Անսահմանափակ ցուցադրության համար» և «Եվ սահմանափակումներով ցուցադրության համար»։ Առաջին կատեգորիան ևս երեքի է բաժանվում` «Համընդհանուր լսարանի համար», «Ծնողների հետ դիտելու համար» և «Խորհուրդ չի տրվում ինքնուրույն դիտման համար»։ Կինոյի և հեռուստատեսային արտադրանքի վերահսկման համակարգեր են գործում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Շվեդիայում, Բրազիլիայում, Եգիպտոսում և աշխարհի այլ երկրներում։
Ս.Բ. Բայց դա հարցի մի կողմն է, մյուսն այն է, որ մեր երկրում զանգվածների համակողմանի հիմարացման էֆեկտն ավելի մեծ է, քան միջին դպրոցի տված կրթության մակարդակը, և եթե որևէ մեկը կասկածում է, թող գա հայկական բուհերի ընդունող հանձնաժողովներ և հարցնի ինտելեկտի մասին։ Կամ ընթերցի բարձր դասարանցիների շարադրությունները։ Կամ խոսի զինկոմների հետ։ Իսկ մենք խոսում ենք ազգային գաղափար փնտրելու մասին և խելացի զրույցներ վարում, թե ինչպես այդ գաղափարը կյանքի կոչենք։ Ո՞ր ուղեղներով, կներեք։ Նույն տղաները գալիս են ծառայելու ոստիկանությունում, այդ թվում` սպայական պաշտոններում։ Ի՞նչ կարելի է անել։
Ո.Գ. Կուլտուրա սովորեցնել։ Ոչ միայն մարդկանց, այլև արվեստի հետ շփվելու մշակույթ։ Հենց դրանով էլ պետք է զբաղվեր ոստիկանության երևանյան համալսարանը, որից սկսեցինք մեր զրույցը։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ բաց թողածը դժվար է հետ բերել, բայց հնարավոր է։ Գիտեմ սեփական փորձով. Մշակույթի համալսարանի շրջանավարտի դիպլոմով ոստիկանի ու գրպանում միայն ծառայողական վկայական ունեցող ոստիկանի միջև հսկայական տարբերություն կա։
Ս.Բ. Այսօր, երբ ամենուր խնդիրներ են ու դժբախտություն, երբ երկիրը նման բարդ վիճակում է հայտնվել, այդ մասին խոսելը մի տեսակ...
Ո.Գ. Այսօր է այդպես, բայց չէ՞ որ Հայաստանն ունի նաև վաղը։
Լրահոս
0