00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնա՞լ դպրոց, թե՞ վարակվել կինոյում. հեռավար ուսուցման անցնելու տարբերակը բացառված չէ

© Sputnik / Aram NersesyanԴպրոցի մուտքի մոտ ստուգում են աշակերտների ջերմությունը. արխիվային լուսանկար
Դպրոցի մուտքի մոտ ստուգում են աշակերտների ջերմությունը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բաժանորդագրվել
Կբացվե՞ն դպրոցները աշնանային արձակուրդից հետո, թե՞ կանցնեն հեռավար ուսուցման։ Sputnik Արմենիան լսել է պատասխանատու գերատեչությունների ու մասնագետների կարծիքները։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Այս շաբաթվա ընթացքում հայաստանյան 5 դպրոցներ անցել են հեռավար ուսուցման։ Դրանք են Երևանում գործող «Հայ կրթություն» հիմնադրամ մասնավոր դպրոցը, Դիլիջանի ավագ դպրոցը, Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, Շիրակի մարզի Լուսաղբյուր ու Սարատակ գյուղերի միջնակարգ դպրոցները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։
Նա նաև հայտնեց, որ ներկայում հեռավար ուսուցման անցնելու որոշումը կայացնում են իրենք` կրթական հաստատությունները։ Եթե վարակի տարածման մակարդակը դրանցում գերազանցում է 10 տոկոսը, դպրոցն իրավասու է 2 շաբաթով անցնելու հեռավար ուսուցման։
Канцелярские товары - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Մամաս խոսք էր տվել, բայց էլի դիմակ է գնել․ «կորոնավիրուսային» ու թանկարժեք սեպտեմբերի 1
Նախարարությունում հույս ունեն, որ վարակի հետագա տարածումը կանխելուն կնպաստեն նաև դպրոցներում արդեն սկսված աշնանային արձակուրդները։
Հիշեցնենք` առաջին դասարանցիներն արդեն 1 շաբաթ է, ինչ արձակուրդում են ու դեռ մեկ շաբաթ էլ ունեն դպրոց չգնալու։ Մյուսների արձակուրդը` 1 շաբաթ տևողությամբ, կմեկնարկի երկուշաբթիից` հոկտեմբերի 25-ից։
Ամենակարևոր հարցը, որն այսօր հուզում է թե՛ դպրոցականներին, ու թե՛ նրանց ուսուցիչներին ու ծնողներին, այն է` արդյո՞ք արձակուրդից հետո երեխաները կվերադառնան դպրոց, թե՞ անցյալ տարվա պես կանցնեն հեռավար ուսուցման։
Պատճառը կորոնավիրուսի համավարակի օրեցօր աճող թվերն են, որոնք արդեն հատել են օրական 2000–ի սահմանը։

«Նախարարությունում նման քննարկում չի եղել։ Համենայն դեպս, մեր մակարդակում չի քննարկվել, որ արձակուրդից հետո առկա ուսուցում չի շարունակվելու,– հայտնեց Սուսաննա Ազատյանը,– եթե ընդհանրապես «լոքդաուն» լինի, կյանքը կանգ առնի, փակվի ամեն ինչ, այդ դեպքում, բնականաբար, մենք էլ կմտածենք այդ ուղղությամբ։ Բայց հիմա եթե երեխաները հեռավար դաս անեն, իսկ երեկոյան գնան ինչ–որ զվարճանքի վայր` կինո, թատրոն, եթե ժամանցի վայրերը շարունակեն ամբողջ հզորությամբ աշխատել, դրա իմաստն (հեռավար ուսուցման անցնելու,–խմբ.), անկեղծ ասած, չենք հասկանում»։

Հեռավար կրթությանը նախարարությունում դեմ են` հաշվի առնելով նախկին «լոքդաունների» փորձը։ Իսկ խիստ անհրաժեշտության դեպքում ավելի արդյունավետ ու գերադասելի են համարում դպրոցներն ու բուհերը 1-2 շաբաթով փակելը, հեռավար դասավանդման անցնելը։
Առողջապահության նախարարությունում ևս հեռավար ուսուցման անցնելու հարցն այս պահի դրությամբ չի քնարկվել։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ առայժմ հեռավար ուսուցման անցնելու որոշումները կայացնում են տեղային մակարդակով` յուրաքանչյուր կրթական հաստատությունն ինքն է իր համար որոշում կայացնում։
Այդուհանդերձ, համավարակին վերաբերող բոլոր որոշումները, նրա խոսքով, իրավիճակային են, և նախարարությունում չեն բացառում, որ կարմիր գիծը հատելու դեպքում թե՛ դպրոցներում ու թե՛ բուհերում կորոշվի կազմակերպել հեռավար ուսուցում։ Թե որն է կարմիր գիծը, Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով, առայժմ նույնպես անորոշ է։
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, սակայն, այն կարծիքին է, որ Հայաստանում վարակի տարածման կարմիր գիծն արդեն հատված է։
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Սահմանափակումներ Արցախում. բուհերն անցնում են հեռավար ուսուցման, դպրոցները` արձակուրդի
Նրա կանխատեսմամբ, առաջիկա մի քանի շաբաթը բավական լարված իրավիճակ է սպասվում ու անհրաժեշտ է որոշակի սահմանափակումներ մտցնել։
«Դպրոցներն ու բուհերը միասին ավելի քան 500 000 մարդիկ են, որոնք շփվում են փակ տարածքներում»,– ասաց մասնագետը` հավելելով, որ ստեղծված իրավիճակում որոշ ժամանակով առցանց ուսուցման անցնելը կարող է օգտակար լինել, առավել ևս, որ հանրությունը պատշաճ հակահամաճարակային վարքագիծ չի դրսևորում, դիմակ չի դնում, չի պատվաստվում և այլն։
Մելիք-Նուբարյանի դիտարկմամբ` խնդիրը ոչ միայն կրթության, այլև մնացած բնագավառներին է վերաբերում։ Ըստ նրա` եթե համընդհանուր «լոքդաուն» չի հայտարարվում, պետք է գոնե աշխատողների մի մասին տեղափոխել հեռավար աշխատանքի։

«Այսինքն` թիրախային միջամտություններ են պետք, որ այս տարածումը կանխենք, որովհետև հակահամաճարակային վարքագիծը մեղմ ասած` կաղում է։ Կամ գուցե չկա՞ մեր հանրության մեջ COVID-ի դեմ պահանջարկ և հանրության համար այս թվերը նորմա՞լ են։ Եթե հանրության համար նորալ են, գուցե պայքարել էլ պետք չէ»,– տարակուսում է մասնագետը։

Ինչ վերաբերում է նոր սահամանափակումների կիրառմանը, մասնավորապես` հանրային սննդի, ժամանցի վայրերում պատվաստումների մասին վկայող «կանաչ անձնագրերի» պահանջ սահմանելուն, Մելիք-Նուբարյանը կարծում է, որ նման սահմանափակում դնլուց առաջ պետք է լավ հաշվարկել դրա վերահսկողության հնարավորություններն ու սպասվող արդյունքները։
Вакцинация - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
ՍԴ-ն նոյեմբերի 25-ին կքննի «կամավոր-պարտադիր» պատվաստման սահմանադրականությունը
«Կարճ ասած` արդյո՞ք այդ գաղափարը մենք պրակտիկայում կարողանալու ենք իրագործել, թե՞ էլի հերթական անգամ այն մեզանից ռեսուրս, ջանք, աշխատանք է տանելու, բայց ոչ մի օգուտ չի տալու»,– ասաց նա։
Նշենք, որ կորոնավիրուսային պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում վերջին 10 օրվա ընթացքում վարակի գրանցված դեպքերն ավելի քան կրկնապատկվել են. եթե հոկտեմբերի 12-ին գրանցվել էր 903 դեպք, ապա այսօր` հոկտեմբերի 23-ին, 1 օրում վարակվածների թիվը հասել է 1962-ի։
Լրահոս
0