00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մասնագետները Հալեպի իշխանություններին են հանձնել ականազերծված տարածքների քարտեզները

© Photo : Facebook / Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿՀումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնման արարողություն
Հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնման  արարողություն - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնման արարողություն
Բաժանորդագրվել
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կատարած աշխատանքների շնորհիվ 2 ականադաշտ շահագործման է հանձնվել Հալեպի նահանգի իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հումանիտար առաքելության խումբը Հալեպում սիրիական իշխանություններին է հանձնել ականզերծված ավելի քան 880 հազար քմ տարածք, իսկ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 42 հազարից ավելի տեղաբնակի։ Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ։
«Հալեպի նահանգի իշխանություններին Հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը կայացել է հոկտեմբերի 23-ին: Երկու ականադաշտ՝ մոտ 450 000 ք/մ ընդհանուր մակերեսով, այսօր շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 190 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Ընթացակարգում ստորագրվել են հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին հանձնվեցին ականազերծված տարածքների քարտեզները:
Խաղաղապահներ - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Խաղաղապահները ԼՂ–ում 2 հա տարածք են ականազերծել շների ու ռոբոտատեխնիկայի օգնությամբ
Արարողությանը ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:
Հայաստանը բժիշկների ու ականազերծողների 5-րդ խումբն է ուղարկել Սիրիա
Խմբի ղեկավար Սերգո Ավետիսյանը համառոտ ներկայացրել է կատարված աշխատանքները, վստահություն հայտնել դրանց շարունակականության վերաբերյալ։

«Ամռանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում հայ ականազերծողները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 45 հա հողատարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»,- ասել է Ավետիսյանը:

Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին էլ կարևորել է կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր։
Սիրիական կողմը եղբայրական ժողովրդին երախտագիտությունն է հայտնել կյանքեր փրկելու և աջակցելու համար։
Ականազերծված տարածք, փրկված կյանքեր. Փաշինյանը հանդիպել է Սիրիա մեկնած հայ մասնագետներին
Լրահոս
0