Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություններ անցկացրեց Սյունիքում. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Սպայակազմը կարողացավ կատարել ամենակարևորը խնդիրը` միասնական ղեկավարումը։
ՀՀ Սյունիքի մարզի զորավարժարաններից մեկում երեկ հայ-ռուսական միացյալ զորախումբը մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ Մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հետևակային ստորաբաժանումները բարձր մակարդակով կատարեցին պայմանական հակառակորդի ագրեսիան հետ մղելու վարժանքներ:
Զորավարժությունների ակտիվ փուլից հետո աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին: Խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ընդգծեց զինվորականների բարձր վարպետությունն ու տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունավետությունը:
ՀՕՊ միջոցները կկիրառվեն ՀՀ կառավարության որոշմամբ. 20 տարի չգործող կարգը հստակեցվում է
Նրա խոսքով ՝ զորավարժությունների հիմնական խնդիրներից մեկը համակարգված գործողությունների մշակումն էր, երկու պետությունների ԶՈւ ստորաբաժանումների ներդաշնակեցումը: Փարվանյանը նշեց, որ զորքերին հաջողվեց այդ խնդիրը պատշաճ մակարդակով կատարել։
Ադրբեջանական զորավարժությունները մեսիջ են ոչ միայն ՀՀ–ի, այլ նաև ՌԴ–ի համար. Մարգարյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала