Հայաստանը չեմպիոն ունի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Բաժանորդագրվեք
Հայ բռնցքամարտիկը հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչին։
Հայաստանը չեմպիոն ունի Բուդվայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Սամվել Պողոսյանի սան 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը։
Նա առավելության է հասել բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիռովի նկատմամբ։
Մեր չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Նշենք, որ էլիդա Քոչարյանն էլ այսօր նույն առաջնության արծաթե մեդալակիր է դարձել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала