https://armeniasputnik.am/20211023/hajastany-karvogh-e-tun-darnal-bazmativ-nvorararutjunneri-hamar-kb-nakhagah-34597813.html
Հայաստանը կարող է տուն դառնալ բազմաթիվ նորարարությունների համար. ԿԲ նախագահ
Հայաստանը կարող է տուն դառնալ բազմաթիվ նորարարությունների համար. ԿԲ նախագահ
Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ոլորտի փոխակերպման գործընթացում: 23.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-23T15:37+0400
2021-10-23T15:37+0400
2021-10-23T16:05+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27934356_0:48:1600:948_1920x0_80_0_0_9ecac3e5db4d5b0907f770c222eb639b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ ապագան հիմնված է գիտության ու տեխնոլոգիաների վրա և Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարությունների համար: Այս մասին Գալստյանն ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովում», որն արդեն 3-րդ անգամ է անցկացվում:«Ապագան հիմնված է գիտության և տեխնոլոգիաների վրա: Թվանշային տեխնոլոգիաները սրա կենտրոնում են: Հայաստանն այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են բացահայտվել և իրականացվել»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտը ՀՀ-ում:Գալստյանը շեշտեց՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ոլորտի փոխակերպման գործընթացում՝ գնալով տեխնոլոգիահեն ուղղությամբ: Նրա խոսքով՝ ֆինանսական ծառայությունների թվային վերափոխումը Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է դարձել: ԿԲ նախագահը վստահեցրեց՝ կարողանում են նաև համապատասխան հենքեր ստեղծել թվային տնտեսության զարգացման համար, ակնկալում են համապատասխան մասնակցություն նաև մասնավոր ոլորտի կողմից։Նա հավելեց, որ աշխարհը լաբորատորիա է դառնում փորձարկումների համար, և այն ազգերը, որոնք բավարար համարձակություն կունենան այդ փորձն իրականացնելու, կստանան համապատասխան արգասիքը»,-եզրափակեց ԿԲ նախագահը:Գագաթնաժողովն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը։ Ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։
https://armeniasputnik.am/20210930/hajastanum-kankhik-vtsharumnern-u-gvortsarqnern-eapes-ksahmanapakven-33790766.html
https://armeniasputnik.am/20210914/kentrvonakan-banky-kankhatesum-e-54-tvokvos-tntesakan-atsh-33251875.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27934356_62:0:1485:1067_1920x0_80_0_0_2cdbd0f803c68d73357a081c7188f015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան
Հայաստանը կարող է տուն դառնալ բազմաթիվ նորարարությունների համար. ԿԲ նախագահ
15:37 23.10.2021 (Թարմացված է: 16:05 23.10.2021) Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ոլորտի փոխակերպման գործընթացում:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ ապագան հիմնված է գիտության ու տեխնոլոգիաների վրա և
Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարությունների համար: Այս մասին Գալստյանն ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովում», որն արդեն 3-րդ անգամ է անցկացվում:
«Ապագան հիմնված է գիտության և տեխնոլոգիաների վրա: Թվանշային տեխնոլոգիաները սրա կենտրոնում են:
Հայաստանն այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են բացահայտվել և իրականացվել»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտը ՀՀ-ում:

30 սեպտեմբերի 2021, 14:23
Գալստյանը շեշտեց՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ոլորտի փոխակերպման գործընթացում՝ գնալով տեխնոլոգիահեն ուղղությամբ: Նրա խոսքով՝ ֆինանսական ծառայությունների թվային վերափոխումը Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է դարձել: ԿԲ նախագահը վստահեցրեց՝ կարողանում են նաև համապատասխան հենքեր ստեղծել թվային տնտեսության զարգացման համար, ակնկալում են համապատասխան մասնակցություն նաև մասնավոր ոլորտի կողմից։
«Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝ հիմք ընդունելով նորարականան լուծումները ծառայությունների որակը բարելավելու համար: Դա նոր թվային ֆինանսական ծառայությունների համար կստեղծի նոր էկոհամակարգ»,-ասաց Գալստյանը:
Նա հավելեց, որ աշխարհը լաբորատորիա է դառնում փորձարկումների համար, և այն ազգերը, որոնք բավարար համարձակություն կունենան այդ փորձն իրականացնելու, կստանան համապատասխան արգասիքը»,-եզրափակեց ԿԲ նախագահը:
Գագաթնաժողովն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը։ Ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։

14 սեպտեմբերի 2021, 16:16