Ինչպես է ծախսվել «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած գումարը․ ստեղծվել է քննիչ հանձնաժողով

© Sputnik / Asatur YesayantsԱԺ
ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
ԱԺ
Բաժանորդագրվեք
«Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած գումարների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի ոչ միայն հավաքագրված, այլև ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը։
Ոստիկաններ կառավարության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2020
Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամից ուղղվել «նոր ի հայտ եկած ծախսերի» ֆինանսավորմանը
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավ, որի արդյունքում հավաքագրված միջոցներից 52,7 միլիարդ դրամը նախորդ տարվա նոյեմբերին փոխանցվել էր պետական բյուջե։
«Հայաստան» հիմնադրամի աուդիտի արդյունքներն ամփոփվել են. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին են դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները հավաքագրվել են գրեթե ամբողջ հայության ջանքերով, և մինչ օրս ո՛չ հիմնադրամը, ո՛չ էլ որևէ պետական մարմին չեն ներկայացրել նշված միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն, ինչը հնարավորություն կտար պարզելու այդ միջոցների ծախսման հստակ ուղղությունները»,- ասված է պատգամավորների ստորագրած փաստաթղթում։

Նշենք, որ քննիչ հանձնաժողովի նախագահն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала