00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ականապատ տարածքների հաղթաթուղթը, կամ իրականում ի՞նչ է պետք Ալիևին

© Sputnik / Михаил ВоскресенскийԻլհամ Ալիև
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Բաժանորդագրվել
21-րդ դարում միանգամայն մատչելի տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն լուծել ականազերծման խնդիրը՝ առանց որևէ քարտեզի։
Ինչպես արդեն հայտնել ենք` պաշտոնական Բաքուն Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Հաագայում կայացած լսումների ժամանակ հայցվորի՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի ներկայացուցիչը պահանջել է ապահովման միջոցառումներ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ նպատակ ունենալով Երևանին ստիպել «տրամադրել ականապատ տարածքների քարտեզները՝ ականազերծման աշխատանքներին աջակցելու համար»։ Արդյո՞ք դատավորները կնկատեն, որ հայցվորը նպատակաուղղված կերպով քաղաքականացնում է լրջագույն հումանիտար խնդիրը քարոզչության, և բնավ ոչ դրա շուտափույթ լուծման նպատակով։
Агдам перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
Հաագայում հայերից բողոքելուց առաջ Բաքուն փորձում էր նույն թեման բարձրացնել միջազգային այլ հարթակներում։ Ադրբեջանի կառավարությունը երկու անգամ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Երևանին մեղադրելով ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու համար միջանկյալ միջոցների շտապ կիրառում պահանջելով:
Սակայն Ստրասբուրգի դատարանը որոշել էր, որ այդ պահանջը բավարարելու հիմքեր չկան, քանի որ այն դուրս է այն պայմանների շրջանակներից, որոնց դեպքում կանոնակարգը թույլ է տալիս միջանկյալ միջոցներ կիրառել։ Երկրորդ բողոքը նույն ճակատագրին էր արժանացել։ Եվ ահա Բաքվում հիմա նոր զանգվածային քարոզչական արշավ են սկսել ականապատ տարածքների թեմայի շուրջ։
Խնդիրն իսկապես լուրջ է։ Հայտնի է, որ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման պահից մինչ օրս Ադրբեջանի 167 քաղաքացի է պայթել ականի վրա։ Նրանցից 33-ը մահացել են։ Ադրբեջանի կառավարության՝ Արցախի հարթավայրային հատվածը հնարավորինս արագ ականներից մաքրելու ձգտումը միանգամայն բնական է երևում։ Բայց բավարար հիմքեր կան պնդելու, որ իրականում Ադրբեջանի կառավարիչներին ոչ թե ականապատ տարածքների քարտեզներն են պետք, այլ այդ թեման քաղաքական շահարկումների համար օգտագործելու հնարավորությունը։
Ալիևը հայտարարել է, որ ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%
Հարկ է նշել, որ Հայաստանի ղեկավարությունը երբեք չի հայտարարել, թե հրաժարվում է նպաստել ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված մարդասիրական խնդիրների լուծմանը: «Խնդիրներ» ասելով` հարկ է նկատի ունենալ նաև ականազերծման հարցը։ Բայց որքանո՞վ է տեղին Հայաստանի կողմից միակողմանի քայլերի սպասելն այն պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին, այլև նոր պատանդներ է վերցնում։
Ինչպես հայտնի է` 2021թ․-ի հունիսին Հայաստանն Ադրբեջանին տրամադրեց ականապատ տարածքների՝ իր տրամադրության տակ եղած քարտեզների մի մասը։ 15 գերիների ազատ արձակման դիմաց Բաքուն ստացավ Աղդամի շրջանում տեղադրված 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների կոորդինատները:
Ильхам Алиев в Парке военных трофеев в Баку - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Երևանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Բաքվին. Փաշինյան
Սեպտեմբերի 7-ին Բաքվի ԶԼՄ-ները հաղորդեցին «պատմական իրադարձության» մասին՝ «Աղդամը լիովին մաքրված է ականներից»։ Այդ մասին ասվում էր նաև Աղդամի շրջանի գործադիր իշխանության հայտարարության մեջ։ Սակայն մի քանի օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանին մեղադրեց ականապատ տարածքների ոչ ճշգրիտ քարտեզներ տրամադրելու մեջ։
Նա հայտարարում էր, թե իրենց ստացած քարտեզների ճշգրտությունը, իբր, ընդամենը 25 տոկոս է կազմում։ «Մեր պահանջը կայանում է նրանում, որ Հայաստանը մեզ ճշգրիտ քարտեզներ տրամադրի։ Այդ քարտեզներում պետք է նշված լինեն ոչ թե ականապատ տարածքները, այլ ականների ճշգրիտ տեղակայումը։ Նրանք ունեն այդպիսի քարտեզներ»,-ասել է Ալիևը։
ՀՀ վարչապետի պատասխանը շատ չուշացավ։

«Ըստ վերջին բամբասանքների՝ մենք իբրև թե թաքցրել ենք ականապատ տարածքների քարտեզները։ Դա լիակատար անհեթեթություն է։ Մենք տվել ենք այն քարտեզները, որոնք ունեն։ Ուրիշ քարտեզներ մենք ուղղակի չունենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Իրականում միանգամայն հավատալի է, որ Ադրբեջանին տրամադրված քարտեզները լիարժեք չեն և զգալի շեղումեր ունեն։
Շփման գիծը երկու կողմից ականապատվել է գրեթե 30 տարի առաջ, երբ գործընթացին համակարգային մոտեցում դեռ չկար։ Դժվար թե հնարավոր լինի բոլոր տեղադրված ականների վայրը հստակ պարզել։ Բացի այդ, ոչ բոլոր գոյություն ունեցող քարտեզները կարող են Գլխավոր շտաբի տրամադրության տակ լինել։
Աղդամը շատ շուտով կռազմականացվի․ Շահնազարյանը՝ ականապատ տարածքների քարտեզների մասին
Դրանց մի մասը կարող էին պահվել սահմանամերձ զորամասերում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են։ Այնպես որ, Հայաստանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում չէր կարողանա լիովին բավարարել Ադրբեջանի՝ քարտեզներ տրամադրելու պահանջը։
Ի դեպ, ականապատ տարածքների քարտեզների տրամադրմանն առնչվող պարտավորություններ Հայաստանը երբեք չի ստանձնել։ Եռակողմ հայտարարության մեջ այդ մասին ոչ մի խոսք չկա։ Սակայն փաստաթղթում հստակ նշվում է բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ եռակողմ հայտարարության պահանջները չի կատարում հենց Ադրբեջանը։ Այս ֆոնին Երևանի հասցեին հնչող մեղադրանքները տարօրինակ են։
Мина в Ходжавендском районе - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Պե՞տք են իրականում Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզները
Վերադառնանք, սակայն, քարտեզների ոչ ճշգրիտ լինելու հարցին։ Անգամ շատ ավելի «թարմ» հակամարտություններում ականապատ դաշտերի քարտեզները շատ հաճախ ոչ բավարար պրոֆեսիանալ և ճշգրիտ էին գծվում։ Վերջին օրինակն Ուկրաինայի արևելքն է, որտեղ միայն Լուգանսկի և Դոնեցկի չճանաչված հանրապետությունների կողմից ականների պատճառով 119 մարդ է զոհվել։ Ընդ որում՝ այնտեղ շատ հաճախ զինվորականներն են պայթում իրենց իսկ ականների վրա։
Ինչպես ասվում է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ոստիկանության վարչության մամուլի հաղորդագրության մեջ` անցկացված ստուգումները թույլ են տվել արձանագրել «տեղանքի ականապատման քարտեզների անհամապատասխանությունը այսպես կոչված միավորված ուժերի գործողության անցկացման գոտում ականապատ տարածքների իրական տեղակայմանը»։
Եթե անհնար է վստահ լինել ընդամենը 6 տարի առաջ Ուկրաինայի արևելքում գծված կոորդինատների ճշգրտության հարցում, ապա ինչպե՞ս կարելի է համարձակորեն ապավինել Արցախում կազմված 30-ամյա վաղեմության քարտեզներին։
Հարկ է նշել, որ նույնիսկ ադրբեջանցի փորձագետները հրապարակավ համաձայնում են, որ Հայաստանը չի կարող ունենալ ականազերծման համար անհրաժեշտ քարտեզագրական նյութերի ամբողջական ծավալը։
ՄԻԵԴ–ը չի ընդունել Ադրբեջանի` ականապատված տարածքների քարտեզների վերաբերյալ գանգատը
Այսպես. «Ադրբեջանական հակաականային արշավ» հասարակական կազմակերպության նախագահ Հաֆիզ Սաֆիխանովը վերջերս հայտարարել էր, որ «բազմաթիվ ականներ հայկական զինված կազմավորումների կողմից տեղադրվել են նախքան քարտեզների կազմումը։ Ավելի հստակ՝ 1992-1994 թվականներին»։ Հետևաբար, «ոչ բոլոր տեղադրված ականներն են արտացոլված ականապատ տարածքների քարտեզներում»։
Մասնագետի այս օբյեկտիվ գնահատականը հակասում է Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Փաստորեն, ակամայից հակառակվելով իր նախագահին՝ Հաֆիզ Սաֆիխանովը նշում է. «Ադրբեջանն ականազերծման գործընթացը ոչ մի կերպ չի կապում այդ քարտեզների հետ և հույսը դրանց ճշգրտության վրա չի դնում։ Ադրբեջանը հողերի մաքրման աշխատանքները սկսել է ականապատ տարածքների քարտեզները ստանալուց դեռ շատ առաջ»։
21-րդ դարում միանգամայն մատչելի տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն լուծել ականազերծման խնդիրը՝ առանց որևէ քարտեզի։ Այս հարցում Ադրբեջանը աջակցություն է ստանում բազմաթիվ պետություններից, որոնք օգնում են ինչպես տեխնիկայով, այնպես էլ ֆինանսապես։ Հայտնի է, որ Ֆրանսիան մինչև տարեվերջ պատրաստվում է Ղարաբաղի ցածրադիր շրջաններում ականազերծման համար 400 հազար եվրո հատկացնել։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նույն նպատակով 500 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել։ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչակը Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ականազերծման հարցում օգնության մասին համաձայնագիր է ստորագրել: Մարշալի Ժառանգության ինստիտուտը ադրբեջանցի սակրավորներին 50 հատուկ վարժեցված շուն կտրամադրի։
Բայց ամենամեծ օգնությունն Ադրբեջանը ստանում է, իհարկե, Թուրքիայից։ Անկարան Բաքու է ուղարկել ոչ միայն իր լավագույն ականազերծողներին, այլև «Asfat» ռազմաարդյունաբերական կորպորացիայի արտադրության հարյուրավոր «Մեմաթ» ականազերծման համակարգեր։
Инженерно-саперные работы в окрестностях Степанакерта (27 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
«Ականապատ տարածքների քարտեզները տալու մեջ չէ խնդիրը». Քոչարյանը` գերիների վերադարձի մասին
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ վերջին ամիսներին ականազերծման գործակալության աշխատակիցներն ու Թուրքիայի մասնագետները համատեղ ուժերով 13 հազար հեկտար տարածք են վնասազերծել՝ հաջողությամբ վերացնելով մոտ 20 հազար ական և չպայթած զինամթերք:
Այսինքն՝ այն տարածքները, որտեղ կարող են ականներ լինել, մեծամասամբ արդեն մաքրված են և անվտանգ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Աղդամի շրջանին։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում ինչ-որ քարտեզներ պահանջել, որոնց ճշգրտությանն ինքն էլ չի հավատում։
Ականապատման քարտեզնե՞ր․ գերմանացի նախարարը ԵԽԽՎ-ում չպատասխանեց ադրբեջանցի պատգամավորին
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Բաքվի իշխանավորներին իրականում ոչ թե ականապատ տարածքների քարտեզներն են պետք, այլ Հայաստանին դրանք տրամադրելու ցանկության բացակայության համար մեղադրելու հնարավորությունը։ Կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաների պահանջները և եռակողմ հայտարարության պայմանները, Ադրբեջանն ըստ էության փորձում է կեղծ օրակարգ ստեղծել՝ իր գործողություններն արդարացնելու նպատակով։ Փորձելով առաջին պլան մղել ականապատ տարածքների խնդիրը՝ Բաքուն ձգտում է ուշադրությունը շեղել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտող գլխավոր խնդրից։
Լրահոս
0