00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալ Պաչինո, Ժան Ռենո և ոչ միայն. հայերին մարմնավորած համաշխարհային գերաստղերը

© Sputnik / Asatur YesayantsԿլաուդիա Կարդինալե
Կլաուդիա Կարդինալե - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Կլաուդիա Կարդինալե
Բաժանորդագրվել
Այլազգի բազմաթիվ դերասաններ հայի կերպար են մարմնավորել տարբեր ժամանակներում։ Ներկայացնում ենք 12 համաշխարհային դերասանի, որոնք հայի կամ հայուհու կերպարներ են հանդես եկել ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Կլաուդիա Կարդինալե. «Մայրիկ» և «Պարադի փողոց, 588 տուն»
Իտալացի լեգենդար դերասանուհի Կլաուդիա Կարդինալեին ամբողջ աշխարհի հայերը սիրեցին Արաքսիի դերով (երկու սերիայից բաղկացած Անրի Վերնոյի հայտնի ֆիլմում գլխավոր հերոսի մայրը)։
Դերասանուհին խոստովանել է, որ «Մայրիկն» իր մոր ամենասիրած ֆիլմն է եղել։
«Կինոժապավենը հաճախ էին ցուցադրում իտալական հեռուստատեսությամբ, և ամեն անգամ մայրս զանգահարում ու ասում էր. «Կլաուդիա,Կլաուդիա, հեռուստացույցով «Մայրիկն» են ցույց տալիս»», – պատմել է Կարդինալեն «Ոսկե ծիրան–2010» կինոփառատոնի շրջանակում երևանյան այցի ժամանակ։
Այդ ժամանակ նա խոստովանել էր նաև, որ Ֆրանսիայում մինչ օրս էլ անծանոթ հայեր են մոտենում իրեն ու ասում. «Դուք մեր մայրիկն եք»։
Այդ դերին պատրաստվելու ընթացքում իտալացի դերասանուհին շատ է կարդացել Հայաստանի և հայոց պատմության մասին։ Արդյունքում նա հիանալի է մարմնավորել Ազատ Զաքարյանի (որին նվիրված էր կարիերայի ավարտին իր հայկական արմատներին անդրադարձած Վերնոյի ինքնակենսագրական ֆիլմը) մոր կերպարը։
© Sputnik / Asatur YesayantsԿլաուդիա Կարդինալե
Կլաուդիա Կարդինալե - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Կլաուդիա Կարդինալե
Օմար Շարիֆ. «Մայրիկ» և «Պարադի փողոց, 588 տուն»
Կլաուդիա Կարդինալեն Անրի Վերնոյի հայտնի ֆիլմում խաղացած համաշխարհային էկրանի միակ աստղը չէ։ Նրա ամուսնու` Հակոբ Զաքարյանի դերը կատարել է ոչ պակաս ճանաչված Օմար Շարիֆը։
«Ուզում եմ, որ հորս դերը դու խաղաս»,– ասել է Վերնոյը Շարիֆին։
«Իրականում սա պատմություն է մեծ սիրո մասին, նախևառաջ` ընտանեկան սիրո։ Եվ նրանք իրենց ողջ կյանքը կապրեն հանուն այդ տղայի», – պատմում է Շարիֆը Վերնոյի նկարահանած և «Մայրիկ» ու «Պարադի փողոց, 588 տուն» ֆիլմերի ստեղծմանը նվիրված վավերագրական ֆիլմում։
Այս դերից հետո եգիպտացի դերասանին արգելեցին մուտք գործել Թուրքիա։
© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՕմար Շարիֆ
Օմար Շարիֆ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Օմար Շարիֆ
Ալ Պաչինո. «Դուք չգիտեք Ջեքին» և «Հեղինակի՜ն, հեղինակի՜ն»
Հայտնի դերասան Ալ Պաչինոն երկու անգամ է հանդես եկել հայի դերում։ Ընդ որում` այդ դերերից մեկի համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»։ Խոսքը ամերիկացի ռեժիսոր Բարրի Լևնիսոնի «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմի մասին է։
2010 թվականին էկրան բարձրացած կինոժապավենում Ալ Պաչինոն մարմնավորել է իրական բժիշկ Ջեք Գևորգյանին, որին մամուլը «Բժիշկ մահ» էր անվանել էֆթանազիա կիրառելու համար։
Իսկ 1982 թվականին Արթուր Հիլլերի նկարահանած «Հեղինակի՜ն, հեղինակի՜ն» ֆիլմում Ալ Պաչինոն խաղաց Բրոդվեյում աշխատող հայ դրամատուրգ Այվեն Տրավալյանի դերը (նա պիեսներ էր գրում ներկայացումների համար)։
© Sputnik / Екатерина ЧесноковаԱլ Պաչինո
Ալ Պաչինո - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Ալ Պաչինո
Ժան Ռենո. «Փակ շրջան»
Ռեժիսոր Լորեն Տյուելի «Փակ շրջան» դրամատիկ թրիլլերում, որը պատմում է Ֆրանսիայի հարավը վերահսկող հայկական մաֆիոզ խմբի մասին, Ժան Ռենոն հանդես է եկել ընտանիքի գլխավորի` կնքահայր Միլո Մալաքյանի դերում։
© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԺան Ռենո
Ժան Ռենո - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Ժան Ռենո
Ժերար Դեպարդիե. «Միզերերե»
2013 թվականի ֆրանսիական «Միզերերե» թրիլլերի հիմքում ընկած է Ժան-Քրիստոֆ Գրանժեի համանուն վեպը։ Հոգեբանական թրիլլերի վարպետի ստեղծագործության գլխավոր հերոսը «Դուդուկ» մականունով քրեական հետախուզության մայոր Լիոնել Կասդանն է։
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սպանված են գտնում չիլիացի փախստական երգեհոնահար և տղաների երգչախմբի դիրիժոր Վիլհելմ Գետցին։ Եկեղեցու բարեխիղճ հավատացյալ, ոստիկանության նախկին սպա Կասդանը որոշում է հանցագործության ոչ պաշտոնական հետաքննություն սկսել։ Արդյունքում հայի մարմնացում (հավատարիմ է մահացած կնոջը` Նարինեին, աշխատում է հայկական միություններում, գրում է «Արարատ» ամսագրի համար և իհարկե երազում է Արևմտյան Հայաստան այցելել) Կասդանը հայտնվում է Հարավային Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաների և նացիստների համաշխարհային դավադրության մեջ:
© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցԺերար Դեպարդիե
Ժերար Դեպարդիե - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Ժերար Դեպարդիե
Լուի դը Ֆյունես. «Բերանբացը»
«Բերանբացը» հայտնի կատակերգության մեջ Լուի դը Ֆյունեսը ֆրանսիական կինոյի մեկ այլ աստղ` Բուրվիլի հետ զուգախաղում մարմնավորել է հնարամիտ հայ գանգստեր Լեոպոլդ Սարոյանի դերը։
Հատկանշական է, որ «Բերանբացը» 1965 թվականին արժանացել է Մոսկվայի կինոփառատոնի պատվավոր դիպլոմի, իսկ ԽՍՀՄ–ում կատակերգությունը դիտել է ավելի քան 30 մլն մարդ։
© AFP 2024Լուի դը Ֆյունես
Լուի դը Ֆյունես - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Լուի դը Ֆյունես
Լյուբնա Ազաբալ. «Արամ» և «Սիրո ակնթարթներ»
2011 թվականին ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգը հանդիսատեսի դատին հանձնեց գործի բերումով Հայաստան եկած ամերիկացի քարտեզագրի մասին արտհաուսային ռոուդ-մուվին։ Քարտեզագրին մարմնավորեց Բեն Ֆոսթերը, իսկ նրա սիրեցյալին` բելգիացի Լյուբնա Ազաբալը, որը հասցրել էր խաղալ Ռիդլի Սքոթի «Ստի հանրագումար» և Ռեյֆ Ֆայնսի «Կորիոլան» ֆիլմերում։
Սակայն դեռ «Սիրո ակնթարթներից» առաջ Ազաբալը հայի դերում էր հանդես եկել ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմում։ Բացարձակ «տղամարդկային» թրիլլերում այն կարծես կանացիության, հավատարմության, սիրո և հպարտության կվինտեսենցիա լինի։
© Sputnik / Asatur YesayantsԼյուբնա Ազաբալ
Լյուբնա Ազաբալ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Լյուբնա Ազաբալ
Արիան Ասկարիդ. «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» և «Մի խելագարի պատմություն»
Ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի (դերասանուհու ամուսինը) 2006 թվականի ռոուդ–մուվիում գլխավոր հերոսուհու` Աննայի դերի համար ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդն արժանացավ Հռոմի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին` Մարկոս Ավրելիոսի ոսկի արձանիկին։

«Ես ներկայացնում եմ մի կնոջ, որը մանրուքների և հիշողությունների շնորհիվ հասկանում է, թե ինչ է երջանկությունը», – ասել է Ասկարիդն իր դերի մասին։ Ի դեպ, նա նաև ֆիլմի սցենարի համահեղինակն է։

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ (2006) ֆիլմն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին` արծաթե ծիրանին։
2015 թվականին «Մի խելագարի պատմություն» ֆիլմում Արիան Ասկարիդը խաղաց Անուշ անունով ֆրանսահայ կնոջ դերը։ Ֆիլմը նկարահանված էր իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի մասին պատմող իրական պատմության հիման վրա։ Գուռիարանը 1980 թվականին Մադրիդում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի կազմակերպած ռմբահարման հետևանքով կիսապարալիզացված վիճակում էր հայտնվել։
Անուշը Փարիզում թուրք դեսպանի մեքենան պայթեցրած մարսելցի երիտասարդ հայի` Արամի մայրն է։
2015 թվականին Կաննի կինոփառատոնի շրջանակում ֆիլմը ցուցադրվեց «Հատուկ ցուցադրություններ» բաժնում։
Ալան Արկին. «Հնարք 22»
Օսկարակիր դերասան Ալան Արկինը «Հնարք 22» ֆիլմում խաղում է ԱՄՆ ՌՕՈւ կազմում Համաշխարհային երկրորդ պատերազմի մարտերին մասնակցած գլխավոր հերոս Ջոն Յոսարիանի դերը։ Սակայն կապիտանը ինչ–որ պահի գիտակցում է պատերազմի ողջ անիմաստությունը, դառնում պացիֆիստ (խաղաղարար) և փորձում ամեն գնով փախչել պատերազմից։ Ֆիլմը նկարահանվել է Ժոզեֆ Հելըրի համանուն վեպի հիման վրա։
© AFP 2024 / FRAZER HARRISONԱլան Արկին
Ալան Արկին - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Ալան Արկին
Թահար Ռահիմ. «Սպի»
2014 թվականին էկրան բարձրացավ ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ դուստրերին կորցրած ու նրանց փնտրող համր հայ դարբնի` Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին։ Եվրոպական կինոյի ճանաչված աստղերից մեկը` ալժիրյան ծագում ունեցող ֆրանսիացի դերասան Թահար Ռադիմը, ֆիլմում խաղաց գլխավոր հերոսի` Նազարեթի դերը։
© Sputnik / Asatur YesayantsԹահար Ռահիմ
Թահար Ռահիմ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Թահար Ռահիմ
Օսկար Այզեկ. «Խոստում»
Գվատեմալայում ծնված հայտնի դերասան Օսկար Այզեկը օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմում խաղաց գլխավոր դերերից մեկը` մարմնավորելով բժիշկ ուսանող Միքայել Բոգոսյանի կերպարը։
Ի դեպ, նրան սիրահարված գեղեցկուհի Աննայի դերում էլ հանդես եկավ կանադացի դերասանուհի և ֆոտոմոդել Շառլոտ լը Բոնը։
«Խոստումը» 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին հոլիվուդյան ֆիլմն է։
© AFP 2024 / DIMITRIOS KAMBOURISՕսկար Այզեկ
Օսկար Այզեկ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Օսկար Այզեկ
Պաս Վեգա. «Արտույտների ագարակը»
Պեդրո Ալմադովարի «Խոսիր նրա հետ» ֆիլմի աստղին Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» պատմական դրամայում բաժին հասավ ընտանիքի հետ ցեղասպանության դժոխքի միջով անցնող հայ աղջկա` Նունիկի դերը։
Ֆիլմը ստեղծվել էր իտալացի գրականագետ և թարգմանիչ Անտոնիա Արսլանի գրքի հիման վրա։ Թուրքիան փորձում էր խոչընդոտել ֆիլմի նկարահանումները, և արդյունքում սցենարում համազգային ողբերգության փոխարեն շեշտը դրվեց մեկ ընտանիքի և մեկ գյուղի ավելի մասնավոր պատմության վրա։
© Sputnik / Asatur YesayantsՊաս Վեգա
Պաս Վեգա - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Պաս Վեգա
Մալաքյանը հաղթեց Վերնոյին
Լրահոս
0