00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների խնդիրը

© Photo : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների խնդիրը
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների խնդիրը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանցիների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի ամիսներին պատերազմի ընթացքում Ֆրանսիայի լրագրողների պրոֆեսիոնալ ու անձնուրաց աշխատանքը։
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Արման Թաթոյան
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:
Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները և որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում, այլ լրացում են իրար:
Անն Լույո - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Անն Լույո
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան և դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
Կարապետյանը Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է գերիների ու անհետ կորածների հարցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները:
Լրահոս
0