https://armeniasputnik.am/20211024/hajastany-karogh-e-lav-hartak-linel-nor-tekhnologianeri-probaciaji-hamar-34621693.html
Հայաստանը կարող է լավ հարթակ լինել նոր տեխնոլոգիաների պրոբացիայի համար. Արմայիս Քամալով
Հայաստանը կարող է լավ հարթակ լինել նոր տեխնոլոգիաների պրոբացիայի համար. Արմայիս Քամալով
Մասնակիցները քննարկել են նաև տեխնոլոգիաների շնորհիվ հեռավար և որակյալ կրթությունը հասանելի դարձնելու հնարավորությունները։ 24.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-24T18:24+0400
2021-10-24T18:24+0400
2021-10-24T18:25+0400
տտ
արմայիս քամալով
մտքերի գագաթնաժողով
կրթություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/18/34621285_0:70:2001:1195_1920x0_80_0_0_712012a443e022c4a5ed71540c6f369a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Դիլիջանում շարունակվում է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի շրջանակում քննարկում են նաև տեխնոլոգիական զարգացումներն ու ապագայում տարբեր ոլորտների վրա դրանց ազդեցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական ու քաղաքական փոփոխությունները, որոնք հանգեցնում են պետության հետ նոր հարաբերությունների, որտեղ տեխնոլոգիաները հանդես են գալիս որպես շարժիչ ուժ, խոսվել է կրթության և առողջապահության վրա համավարակի ազդեցության մասին։ «Մասնակիցները մտքեր ու գաղափարներ են փոխանակել կանխարգելիչ առողջապահության վրա կենտրոնանալու անհրաժեշտության, տեխնոլոգիաների շնորհիվ հեռավար և որակյալ կրթությունը հասանելի դարձնելու հնարավորությունների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ «Գլոբալ մեգամիտումներն ու ֆինանսական աշխարհը» խորագրով քննարկումները ծավալվել են աշխարհում տարբեր ոլորտներում կատարվող փոփոխությունների, ինչպես նաև ֆինանսական աշխարհի վրա դրանց ազդեցության շուրջ։Քննարկմանը մասնակցած Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն, ակադեմիկոս Արմայիս Քամալովը կարևորել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։ Նրա կարծիքով՝ շնորհիվ նրա, որ Հայաստանը փոքր երկիր է, այն կարող է դառնալ տեխնոլոգիաների պրոբացիաների մի նոր հարթակ, որից հետո այդ տեխնոլոգիաները դուրս կբերվեն Հայաստանից ու մասշտաբային կդառնան։«Մեզ համար Հայաստանը միշտ եղել է ինտելեկտուալ երկիր։ Ես ինքս հայ եմ, որը երբեք չի ապրել Հայաստանում, բայց այստեղ այցելելիս ես հասկանում եմ, որ այս երկրի հիմնական արժեքը մարդիկ են․ կա հնարավորություն գտնելու բարձրտեխնոլոգիական ուղղությունների մասնագետներ, որոնք այսօր էլ մրցունակ են ոլորտում»,- նշում է Քամալովը։ «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն հույս ունի, որ տարբեր երկրներից տարբեր մարդկանց բերելով Հայաստան՝ «Մտքերի գագաթնաժողովին», հնարավոր կդառնա նոր մտքեր գեներացնել, որոնք առաջիկա տարիներին կզարգանան Հայաստանում։Գագաթնաժողովի ընթացքում շարունակվել են նաև «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկումները։ Նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, «Նեսթլե» ընկերության պատվավոր նախագահ Փիթեր Բրաբեք-Լետմաթի, նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի հետ։
https://armeniasputnik.am/20211024/nvor-iroghutjunnery-naev-nor-hnaravorutjun-en-hajastani-hamar-34618217.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/18/34621285_104:0:1881:1333_1920x0_80_0_0_8746090d8ef3434f25aba4d5f7ef753a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տտ, արմայիս քամալով, մտքերի գագաթնաժողով, կրթություն
տտ, արմայիս քամալով, մտքերի գագաթնաժողով, կրթություն
Հայաստանը կարող է լավ հարթակ լինել նոր տեխնոլոգիաների պրոբացիայի համար. Արմայիս Քամալով
18:24 24.10.2021 (Թարմացված է: 18:25 24.10.2021) Մասնակիցները քննարկել են նաև տեխնոլոգիաների շնորհիվ հեռավար և որակյալ կրթությունը հասանելի դարձնելու հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Դիլիջանում շարունակվում է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի շրջանակում քննարկում են նաև տեխնոլոգիական զարգացումներն ու ապագայում տարբեր ոլորտների վրա դրանց ազդեցությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական ու քաղաքական փոփոխությունները, որոնք հանգեցնում են պետության հետ նոր հարաբերությունների, որտեղ տեխնոլոգիաները հանդես են գալիս որպես շարժիչ ուժ, խոսվել է կրթության և առողջապահության վրա համավարակի ազդեցության մասին։
«Մասնակիցները մտքեր ու գաղափարներ են փոխանակել կանխարգելիչ առողջապահության վրա կենտրոնանալու անհրաժեշտության, տեխնոլոգիաների շնորհիվ հեռավար և որակյալ կրթությունը հասանելի դարձնելու հնարավորությունների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Գլոբալ մեգամիտումներն ու ֆինանսական աշխարհը» խորագրով քննարկումները ծավալվել են աշխարհում տարբեր ոլորտներում կատարվող փոփոխությունների, ինչպես նաև ֆինանսական աշխարհի վրա դրանց ազդեցության շուրջ։

24 հոկտեմբերի 2021, 15:29
Քննարկմանը մասնակցած Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն, ակադեմիկոս Արմայիս Քամալովը կարևորել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։ Նրա կարծիքով՝ շնորհիվ նրա, որ Հայաստանը փոքր երկիր է, այն կարող է դառնալ տեխնոլոգիաների պրոբացիաների մի նոր հարթակ, որից հետո այդ տեխնոլոգիաները դուրս կբերվեն Հայաստանից ու մասշտաբային կդառնան։
«Մեզ համար Հայաստանը միշտ եղել է ինտելեկտուալ երկիր։ Ես ինքս հայ եմ, որը երբեք չի ապրել Հայաստանում, բայց այստեղ այցելելիս ես հասկանում եմ, որ այս երկրի հիմնական արժեքը մարդիկ են․ կա հնարավորություն գտնելու բարձրտեխնոլոգիական ուղղությունների մասնագետներ, որոնք այսօր էլ մրցունակ են ոլորտում»,- նշում է Քամալովը։
«Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն հույս ունի, որ տարբեր երկրներից տարբեր մարդկանց բերելով Հայաստան՝ «Մտքերի գագաթնաժողովին», հնարավոր կդառնա նոր մտքեր գեներացնել, որոնք առաջիկա տարիներին կզարգանան Հայաստանում։
Գագաթնաժողովի ընթացքում շարունակվել են նաև «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկումները։ Նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, «Նեսթլե» ընկերության պատվավոր նախագահ Փիթեր Բրաբեք-Լետմաթի, նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի հետ։