Հրդեհ՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. տարհանվել է 60 մարդ

© Photo : official site of MES of RA Հրդեհ՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում
Հրդեհ՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Բաժանորդագրվեք
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Пожар в девятиэтажном доме в Самаре - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Սարսափելի հրդեհ է բռնկվել Սամարայի բնակելի շենքերից մեկում. կա զոհ, 45 մարդու տարհանել են
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։

Փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала