00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կույր ֆուտբոլը Հայաստանում կամ ինչպես է հնարավոր ֆուտբոլ խաղալ փակ աչքերով

© Sputnik / Andranik GhazaryanԿույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ
Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ
Բաժանորդագրվել
Արդեն մոտ երկու տարի է՝ Հայաստանում ձևավորվել է կույր ֆուտբոլի առաջին թիմը։ Այստեղ բացարձակ չտեսնող ու թույլ տեսնող մարզիկներն օգնում են մեկմեկու հաղթահարել խնդիրներն ու պատրաստվում են առաջին միջազգային հանդիպմանը։
Շաբաթական երկու անգամ՝ նշանակված ժամին, նրանք դաշտում են կամ մարզադահլիճում։ Աչքերը փակում են հատուկ կապիչներով, կենտրոնացնում ուշադրությունն ու լսողությունը՝ գնդակի ձայնն ու մեկմեկու լսելու համար։ Սա կույր ֆուտբոլի Հայաստանի առաջին թիմն է։ Բոլոր մասնակիցները տեսողության խանգարումներ ունեն՝ երկուսը չեն տեսնում, մյուսները մնացորդային պահպանված տեսողություն ունեն։ Կամք, համբերություն, ներքին մեծ ուժ․ այս երեքն օգնում են հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթական գոլեր խփել։
Կույր ֆուտբոլը մեծ տարածում ունի, Աշխարհի առաջին առաջնությունը դեռ 1986 թվականին է անցկացվել՝ Իսպանիայում։ 2004 թվականից Պարաօլիմպիկ սպորտաձև է։ Աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են տեղական, տարածաշրջանային և միջազգային մրցումներ։ 2017 թվականից Կույրերի միջազգային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ քայլեր արվեցին, որ այս սպորտաձևը նաև Հայաստանում զարգանա։ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանի կույր ֆուտբոլի առաջին թիմն ամենշաբաթյա մարզումներ է իրականացնում՝ պատրաստվելով միջազգային հանդիպմանը Շվեդիայում։

Ինչպես են կույր ֆուտբոլ խաղում

Սա ֆուտբոլի ձև է, որը հարմարեցված է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Յուրաքանչյուր թիմում հինգ հոգի է, մեկը՝ դարպասապահ, չորսը՝ խաղացող, ընդ որում դարպասապահը պետք է տեսնող լինի։ Ամեն թիմ ունի նաև հինգ փոխարինող: Մրցակցության հավասար պայմաններ ապահովելու, նաև աչքերը պաշտպանելու համար բոլորը հատուկ մգեցված աչքակապերով են: Յուրաքանչյուր թիմ ունենում է երկու լիարժեք տեսողություն ունեցող մարզիչ, որոնք կարող են խորհուրդներ տալ խաղացողներին։
© Sputnik / Andranik GhazaryanԿույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ
Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ
Կույր ֆուտբոլը բաղկացած է երկու խաղակեսից՝ 20-25 րոպեանոց։ Հետաքրքիր է կույր ֆուտբոլի գնդակը․ դրանում հատուկ ձայնային մաս է տեղադրված․ ֆուտբոլիստները չեն տեսնում, բայց լսում են գնդակը։ Վնասվածքներից խուսափելու ու նաև մեկմեկու գտնվելու տեղը հասկանալու համար խաղացողները հարձակման փորձից առաջ բղավում են «voy» բառը։ Այն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Ես գնում եմ» կամ «գնա»։ Կույր ֆուտբոլի խաղի ժամանակ հանդիսատեսը հնարավորինս պետք է լուռ լինի, որ չխանգարի խաղացողներին լսել գնդակի ձայնը, մեկմեկու և մարզիչների ցուցումները։

Մեր թիմը

Կույր ֆուտբոլի հայկական առաջին թիմի կազմում տարբեր տարիքի ու տարբեր սեռի մասնակիցներ են։ Բոլորն ավարտել են Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը, հետո կյանքն ու ճակատագիրը յուրաքանչյուրին մի ճանապարհով է տարել․ սովորում են, աշխատում, տարբեր հետաքրքրություններ ունեն։ Սովորական ֆուտբոլ ոչ բոլորն են սիրում, բայց կույր ֆուտբոլի հանդեպ սերը բոլորին միավորեց։ Գտան նաև հրաշալի մարզիչներ, որոնք օգնում են հաղթահարել դժվարությունները։
Արմինե Մեսրոպյան, մարզիչ - Արմինեն ֆուտբոլ է խաղում 10 տարեկանից։ Նրա մտքով չէր էլ անցնում, որ Հայաստանում կանանց ֆուտբոլի թիմեր կան։ 17 տարեկանում ֆիզկուլտուրայի դասին նկատեցին ու հրավիրեցին հայաստանյան ակումբներից մեկում հանդես գալու, ապա Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում ընդգրկվեց։ Հիմա Արմինեն մարզչական աշխատանքով է զբաղվում։ Կույր ֆուտբոլի թիմի գլխավոր մարզչի՝ Արփինե Արզումանյանի առաջարկով, եկավ այստեղ. սկզբում շատ դժվար էր։
© Sputnik / Andranik GhazaryanՄարզիչ Արմինե Մեսրոպյանը
Մարզիչ Արմինե Մեսրոպյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Մարզիչ Արմինե Մեսրոպյանը
«Ավելի համբերատար պետք է լինել այստեղ։ Այլ բան է, որ ինչ-որ բան ես սովորեցնում կամ ցույց տալիս տեսնող մարդկանց, այս դեպքում այլ է՝ պետք է օգնես, ճիշտը ցույց տալու ձևը գտնես։ Հետո այս ամենն ինչ շատ դուր եկավ, հետո սիրեցի երեխեքին, ընկերացա նրանց հետ։ Նրանք շատ յուրահատուկ են»,- ասում է Արմինեն։
Այս մեկուկես տարվա ընթացքում խաղացողների մարզավիճակը շատ է փոխվել, սկսել են ավելի լավ խաղալ, ավելի լավ կողմնորոշվել տարածքում։
Ալլա Սահակյան, թիմի ավագ, 23 տարեկան - Ալլայի տեսողության խնդիրը ժառանգական է․ պապիկից փոխանցվել է մայրիկին, նրանից էլ՝ Ալլային ու եղբորը։ Ապրում է գերակտիվ կյանքով, հասարակական գործունեությանն ու մարզական զբաղվածությանը զուգահեռ սովորում է ՀՊՄՀ Հատուկ և ներառական մանկավարժության տիֆլոմանկավարժություն բաժնում։
© Sputnik / Andranik GhazaryanԱլլա Սահակյան
Тренировка армянской футбольной команды для незрячих и слабовидящих - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Ալլա Սահակյան
«Սկզբում մտածում էի դառնալ հոգեբան, ժուռնալիստ, բայց հետո հասկացա, որ իմ առաքելությունն իմ փորձով կիսվելն է, իրազեկել հասարակությանը, իմ հնարավորությունների սահմաններում նպաստել, որ տեսողության խանգարում ունեցող մարդիկ վայելեն իրենց կյանքը. ոչ թե մնան տանը, այլ աշխատեն, սովորեն, սպորտով զբաղվեն»։
Մայրը փոքր ժամանակվանից սովորեցրել է ինքնուրույն լինել ու խնդրին չվերաբերվել որպես խնդիր։ Նրա խոսքով՝ այս սպորտաձևի նպատակն էլ դա է։
«Չպետք է տեսողության խանգարում ունեցող մարդիկ մտածեն, որ իրենք ֆուտբոլը կարող են հեռուստացույցով միայն լսել, իրենք էլ կարող են խաղալ»,- նշում է Ալլան։
© Sputnik / Andranik GhazaryanԱլլա Սահակյան
Ալլա Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Ալլա Սահակյան
Ասում է՝ շատ է ոգևորվում, որ սպորտաձևը հետաքրքրել է նաև տեսնող մարդկանց։
«Շատ են զարմացած մեկնաբանություններ գրում։ «Բայց որ իրենք չեն տեսնում, ո՞նց են խաղում»։ Այս հարցը շատերին է հետաքրքրում»,- ժպտում է Ալլան։
Արման Ավագյան, 23 տարեկան - Արմանն Աբովյանից է, ի ծնե տեսողության խանգարում ունի, բայց դա չի խանգարում երբեմն անգամ ավտոմեքենա վարել, ճիշտ է՝ կարճ տարածության վրա։ Զբաղվում է երաժշտությամբ, մանկուց դհոլ է նվագում։ Սա Արմանի համար սիրելի զբաղմունք լինելուց բացի նաև աշխատանք է, նվագում է տարբեր միջոցառումներում։ Ալլայի նման նա էլ է սովորում ՀՊՄՀ Հատուկ և ներառական մանկավարժության տիֆլոմանկավարժություն բաժնում։ Ֆուտբոլի սիրահար չէ, հազվադեպ է հեռուստացույցով ֆուտբոլային խաղերի հետևում։
© Sputnik / Andranik GhazaryanԱրման Ավագյան
Արման Ավագյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Արման Ավագյան
«Այս խաղի ժամանակ և լիցքաթափվում եմ, և հաճույք ստանում, և մարզվում։ Այստեղ մենք մեկմեկու շատ ենք օգնում, եթե իրար չօգնենք, թիմ չի դառնա։ Ֆուտբոլը չի ստացվի, եթե ամեն մեկն ինքն իր համար խաղա»,- ասում է Արմանը։
Նշում է՝ պատասխանատու է լինել առաջինը, որը մեր երկրում զբաղվում է այս սպորտաձևով։ Հույս ունի, որ իրենց կհաջողվի զարգացնել կույր ֆուտբոլը Հայաստանում ու հայկական թիմը միջազգային ասպարեզ դուրս բերել։
Մերի Խչոյան, 23 տարեկան - Մերին Խարբերդից է, տեսողության խանգարման հետ միասին հենաշարժողական համակարգի խնդիր ունի։ Երկուսն էլ ի ծնե են։ Սովորում է ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ֆակուլտետում և աշխատում իր մասնագիտությամբ ՀԿ-ներից մեկում, օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին հաղթահարել հոգեբանական խնդիրները։ Կույր ֆուտբոլի մասին իմացավ ամիսներ առաջ, եկավ, հետևեց խաղին, հետաքրքրեց, հաջորդ մարզմանն արդեն ինքն էլ միացավ։
© Sputnik / Andranik GhazaryanՄերի Խչոյան
Մերի Խչոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Մերի Խչոյան
«Մինչ այդ կարատեով էի զբաղվում, ֆուտբոլի շնորհիվ կազմվածքս ամրացել է։ Շատ օգնել է ինձ նաև տարածական կողմնորոշման հարցում, հիմա երբեմն տանն էլ եմ փորձում աչքերս փակ վիճակում քայլել, զգալ տարածքը»։
Վրեժ Մանուկյան, 30 տարեկան - Վրեժը Դիլիջանից է, տեսողության խանգարումն առաջացել է նորածին ժամանակ, ասում է՝ սխալ պատվաստման հետևանք է։ Իր խնդրի մասին պատմելիս Վրեժն անվերջ կատակում է, ասում է՝ խնդիրներին թեթև պետք է վերաբերվել։
© Sputnik / Andranik GhazaryanՎրեժ Մանուկյան
Վրեժ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Վրեժ Մանուկյան
Ավարտել է կոնսերվատորիան, երգիչ է, այժմ Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների տնօրենն ու երաժշտական ղեկավարն է։ Ակտիվորեն զբաղվում է հաշմանդամային տարբեր սպորտաձևերով, կույրերի թենիսով, ժամանակին գոլբոլ (մարզաձև՝ տեսողական խնդիրներ ունեցողների համար) էր խաղում։
«Ֆուտբոլի գաղափարի մասին որ իմացա՝ շատ հետաքրքրեց, ես ֆուտբոլի մեծ սիրահար եմ, հորեղբայրս ու եղբայրս ֆուտբոլիստ են, միշտ ցանկացել եմ խաղալ, բայց չէի մտածում, որ այսպես կլինի՝ աչքերը փակ։ Մենք մեր մեջ կատակում ենք, ասում ենք՝ իբր աչքներս բաց շատ ենք տեսնում, հիմա էլ փակում ենք»։
© Sputnik / Andranik Ghazaryan

Արման Ավագյան

Արման Ավագյան - Sputnik Արմենիա
1/14

Արման Ավագյան

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը

Կույր ֆուտբոլի հայկական թիմը  - Sputnik Արմենիա
2/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
3/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
4/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
5/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
6/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
7/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
8/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
9/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
10/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
11/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
12/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
13/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
14/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

1/14

Արման Ավագյան

2/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը

3/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

4/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

5/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

6/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

7/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

8/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

9/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

10/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

11/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

12/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

13/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

14/14

Կույր ֆուտբոլի հայկական թիմը մարզումների ժամանակ

Հույս ունի, որ այս սպորտաձևն իրենց համար զուտ «եկանք, խաղացինք, գնացինք» չի լինի։ Չի բացառում, որ մի օր կույր ֆուտբոլի թիմն այնպիսի մարզավիճակում կլինի, որ Պարաօլիմպիկ խաղերին էլ կմասնակցի։
Հ․Գ․ Մինչ կույր ֆուտբոլի թիմի հետ ծանոթանալն ու նրանց խաղը դիտելը ես էլ էի մտածում՝ «ինչպե՞ս կարելի է առանց տեսնելու ֆուտբոլ խաղալ»։ Խաղից հետո մի բան հասկացա՝ նրանք տեսնում են, բայց ոչ այնպես, ինչպես, օրինակ՝ ես։ Նրանք «տեսնում են» լսողությամբ, զգայարաններով ու տեսնում շատ ավելին։ Նրանց «տեսնելու» կողքին ինքդ ես քեզ չտեսնող զգում։ Ի դեպ, կույր ֆուտբոլն այնքան հետաքրքիր էր, որ գայթակղությանը չդիմացա ու մի խաղակեսում դարպասապահի տեղում հայտնվեցի։
Լրահոս
0