Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է․ Ավանեսյանն ասել է, թե ինչ պետք է անել

© Sputnik / Евгений Епанчинцев / Անցնել մեդիապահոցПалата для лечения больных коронавирусом
Палата для лечения больных коронавирусом - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարի գրառումը դժգոհություն է առաջացրել որոշ օգտատերերի մոտ, նրանք մի շարք քննադատական մեկնաբանություններ են թողել՝ մասնավորապես բողոքելով պատվաստումների համար գոյացող հերթերից։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցային մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, Facebook-ի իր էջում տեղեկացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են. ՊՆ
«Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք՝ դիմակ դնենք ամենուր և հաճախ ախտահանենք ձեռքերը, հենց այսօր պատվաստվենք»,- գրել է Ավանեսյանը։
Օգտատերերից շատերը բավականին սուր են արձագանքել նախարարի գրառմանը՝ բողոքելով պատվաստման համար հերթերից, վերահսկողության բացակայությունից և այլն։
Мобильная точка по вакцинации населения от COVID-19 в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
«Պատվաստումների օր Երևանում»․ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի օպերայի շենքի բակում
«Մարդ վախենում է պատվաստվել, քանի որ անկառավարելի հերթերը քովիդ վարակվելու լավագույն տարբերակն է»։ «Տիկին, Դուք տեսե՞լ եք պոլիկլինիկաներում ահռելի հերթերը։ Ինչու՞ ամառը չկազմակերպեցիք էս նույն եռանդով, այլ սպասեցիք ամենաթեժ համավարակների սեզոնին։ Ախր միշտ սենց թարս ա ամեն ինչը ձեր մոտ, սկզբից կտուրն եք կառուցում ու վրեն տունը»։
«Կարգավորեք հերթերը, պոլիկլինիկաներում խայտառակություն է, սահմանափակեք հավաքները, ստիպեք տրանսպորտում դիմակ դնել, 2 շաբաթ արգելեք բոլոր մասսայական միջոցառումները՝ սկսած հոգեհանգստից մինչև հարսանիք, առանց թեստի ոչ մի տեղ պետք չի թողնել, որ մտնեն, իջեցրեք թեստի գները մինչև ինքնարժեք, էս պահին շահույթի ետևից ընկնելը դավաճանություն է»,- նման գրառումներ են թողել օգտատերերը։
Արցախում կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2354-ով և դարձել 295368: Այս պահին փաստացի բուժում է ստանում 27366 մարդ, կատարվել է 1992595 թեստավորում, առողջացել են վարակվածներից 260731-ը :
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6013 է։
Լրահոս
0