00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ ուժը քանի մանդատ ստացավ․ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի Հանրապետության ԿԸՀ-ի շենքը
Հայաստանի Հանրապետության ԿԸՀ-ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Բաժանորդագրվել
Ընտրությունների արդյունքներով՝ 6 համայնքներից 3-ում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, իսկ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում պատկերն այլ է։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Գյումրիում ՏԻՄ ընտրություններում արձանագրվել է մասնակցության շատ ցածր ցուցանիշ` 24․14 %
Ըստ այդմ, Շիրակում՝ Գյումրիում, ամենաշատ մանդատներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4, Հայաստանի հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցությունները ստացել են 2-ական մանդատներ։
Սյունիքի Գորիս համայնքում մանդատներ են ստացել 4 ուժեր, առաջատարը «Առուշ Առուշանյան» դաշինքն է՝ 13 մանդատ, հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ, Հայ ազգային կոնգրեսը ստացել է 1 մանդատ։
Սյունիքի Մեղրի համայնքում ամենաշատ մանդատներ ստացել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 6, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 5, Ազատական և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Սյունիքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ
Սյունիքի Տաթև համայնքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 7 մանդատ, 1-ով քիչ մանդատ է ստացել «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 6, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5։
Սյունիքի Տեղ համայնքում ևս ամենաշատ մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 10, «Ապրելու երկիրը»՝ 5, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1։
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում առաջատարը կրկին «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 13 մանդատ, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ 2 մանդատ։
Իշխանությանը հաջողվել է պարզ և թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնել. Սանոսյան
Այսպիսով, ընտրությունների արդյունքներով՝ Սյունիքի մարզի Տաթև և Տեղ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան դաշինքը», Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Առուշ Առուշանյանը (ձախից առաջինը) մարտական ընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Մեզ նոր քաղաքական զարգացումներ են սպասվում, կամ ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
Լրահոս
0