2022-ին պաշտպանական ծախսերը կաճեն 11%-ով` դառնալով 720 մլն ԱՄՆ դոլար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլ առ քայլ մեծացնելու են զինվորական ծառայության գրավչությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. 2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021-ի պլանի համեմատ, ավել է 11 տոկոսով։ Բյուջե-2022-ի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Военный эксперт Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
ՌԱԴԻՈ
Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ Հայաստանի զինված ուժերին. գնահատում է մեկնաբանը
«2022 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի ավելի քան 345 մլրդ դրամ։ Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը»,–ասաց Փաշինյանը։
Ինչն է կապում Հայաստանին և միջուկային զենք ունեցող Հնդկաստանին. նոր խաղացող տարածաշրջանում
Նրա խոսքով` երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն։ Փաշինյանը նշեց` խնդիր է դրվել այդ գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով` հեռանկարում ունենալով ՀՀ սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала