00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թալինում հողին հանձնեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակցի մահվան վայրից բերված հողը

© Sputnik / Andranik GhazaryanЦеремония перезахоронения останков участника ВОВ Егиша Ованнисяна (25 октября 2021). Талин, Арагацотн
Церемония перезахоронения останков участника ВОВ Егиша Ованнисяна (25 октября 2021). Талин, Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի մասնակից Եղիշ Հովհաննիսյանի անձնական իրերը փոխանցվեցին «Մայր Հայաստան» թանգարանին, որպեսզի մարդիկ տեսնեն, ճանաչեն ու հիշեն նրան:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 80 տարի անհետ կորած համարվող Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն այսօր ամփոփվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
© Sputnik / Andranik GhazaryanԵղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց Արագածոտնի Թալին քաղաքում
Церемония перезахоронения останков участника ВОВ Егиша Ованнисяна (25 октября 2021). Талин, Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց Արագածոտնի Թալին քաղաքում
Եղիշ Հովհաննիսյանը ծնվել է 1902 թվականին Վերին Թալին գյուղում։ Ռազմաճակատ է մեկնել 1941 թվականի օգոստոսի 25-ին, ծառայել է 388-րդ հրաձգային դիվիզիայի 778-րդ հրաձգային գնդում։ Հարազատների հետ կապը կորել է 1942 թվականի ամռանը։ Եղիշի ավագ եղբայրը՝ Սերգո Հովհաննիսյանը, փորձել է գտնել նրան, բայց ապարդյուն։ Այդ ժամանակից ի վեր Եղիշն անհետ կորած էր համարվում։
Լրագրողների հետ զրույցում Եղիշի զարմիկները՝ Գևորգ և Ժորա Հովհաննիսյանները, ասացին, որ իրենց հորեղբայրն ամուսնացած էր, դուստր ուներ, որն էլ իր հերթին երկու երեխա ուներ։ Զավակներից մեկն ապրում է ԱՄՆ-ում, մյուսն արդեն մահացել է։
© Andranik GhazaryanԵղիշ Հովհաննիսյանի զարմիկ՝ Ժորա Հովհաննիսյանները
Церемония перезахоронения останков участника ВОВ Егиша Ованнисяна (25 октября 2021)․ Талин, Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Եղիշ Հովհաննիսյանի զարմիկ՝ Ժորա Հովհաննիսյանները
«Հորեղբայրս գրեթե 40 տարեկան է եղել, երբ ռազմաճակատ է մեկնել։ Ես նրան չեմ տեսել։ Հիշում եմ, որ տանը նրա մասին միայն լավն էին խոսում։ Եղիշի կնոջ՝ Անգինի հետ անընդհատ շփում կար», - ասաց Ժորան։
Բացի Եղիշից, ռազմաճակատ են մեկնել նաև նրա բոլոր եղբայրները։ Սակայն միայն նրա մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկար։ Ժորա Հովհաննիսյանը պատմում է, որ իրենց կրտսեր հորեղբայրը հերոսական արարք է կատարել` կարողացել է դուրս գալ գերությունից, գերմանացիների առաջիկա հարձակման մասին զեկուցել իր գումարտակին և տասնյակ կյանքեր փրկել:
«Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր աշխատանքի ընթացքում առաջին անգամ է նման ակցիա անցկացվում: Սևաստոպոլի մոտակայքում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են Եղիշի անձնական իրերն ու մեդալիոնը, որում նշված են եղել Հովհաննիսյանի անվան սկզբնատառերը և հասցեն:
© Sputnik / Andranik GhazaryanՎահրամ Կարապետյան
Церемония перезахоронения останков участника ВОВ Егиша Ованнисяна (25 октября 2021). Талин, Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Վահրամ Կարապետյան
«Այդ ամենը 80 տարի անց Հովհաննիսյանի հարազատ քաղաք տեղափոխվեց։ Մեզ համար սա շատ կարևոր առաքելություն է։ Այսօր հողով տուփը վերահուղարկավորվեց այստեղ, իսկ անձնական իրերը փոխանցվեցին «Մայր Հայաստան» թանգարանին», — ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ վերահուղարկավորումներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում։ 2018 թվականին նման արարողություն է եղել Չեչնիայում, որտեղ 14 հայի աճյուն է եղել։
Հայրենական պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանն էլ իր հերթին նշեց, որ անձամբ չի ճանաչել Եղիշին, բայց գիտի, որ նա հրաշալի զինվոր է եղել, որն իր կյանքը զոհաբերել է հանուն հաղթանակի:
«Պատերազմը երկար էր՝ չորս տարի կրակի տակ։ Նահանջի ժամանակ մեզ փոքրիկ մեդալիոններ էին բաժանում, որոնց մեջ մեր անուններով ու հասցեներով թղթեր էին դրված», - ասաց Աբգարյանը։
© Sputnik / Andranik GhazaryanՌոզալյա Աբգարյանը
Церемония перезахоронения останков участника ВОВ Егиша Ованнисяна (25 октября 2021)․ Талин, Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Ռոզալյա Աբգարյանը
Հենց այս մեդալիոնի շնորհիվ է, որ այսօր Եղիշ Հովհաննիսյանին հայրենիք վերադարձրին։
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ հայերը միշտ պայքարել են խաղաղության համար։ Նոր սերունդները պարտավոր են հիշել, գնահատել բոլոր ժամանակների հերոսներին ու դաստիարակվել նրանց օրինակներով:
© Sputnik / Andranik GhazaryanԴավիթ Գևորգյանն ու Վահրամ Կարապետյանը
Церемония перезахоронения останков участника ВОВ Егиша Ованнисяна (25 октября 2021)․ Талин, Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Դավիթ Գևորգյանն ու Վահրամ Կարապետյանը
Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մոտ 600 հազար հայ է մեկնել ռազմաճակատ, նրանց կեսից շատը տուն չի վերադարձել։ Հայրենական մեծ պատերազմի 4 մասնակիցներ արժանացել են Խորհրդային Միության մարշալի կոչման, նրանցից մեկը՝ նավատորմի ծովակալի:
Շուրջ 60 հայ գեներալներ ռազմական խոշոր միավորումներ են ղեկավարել։ Բացի այդ, հայերը բացառիկ անձնազոհության օրինակ են ցույց տվել դաշնակիցների զորքերի կազմում, պարտիզանական ջոկատներում և դիմադրության շարժման շարքերում։
© Sputnik / Andranik Ghazaryan

Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց Արագածոտնի Թալին քաղաքում

Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց Արագածոտնի Թալին քաղաքում - Sputnik Արմենիա
1/5

Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց Արագածոտնի Թալին քաղաքում

© Sputnik / Andranik Ghazaryan

Վերահուղարկավորման արարողություն

Վերահուղարկավորման արարողություն - Sputnik Արմենիա
2/5

Վերահուղարկավորման արարողություն

© Sputnik / Andranik Ghazaryan

Եղիշ Հովհաննիսյանի անձնական իրերը փոխանցվեցին «Մայր Հայաստան» թանգարանին

Եղիշ Հովհաննիսյանի անձնական իրերը փոխանցվեցին «Մայր Հայաստան» թանգարանին - Sputnik Արմենիա
3/5

Եղիշ Հովհաննիսյանի անձնական իրերը փոխանցվեցին «Մայր Հայաստան» թանգարանին

© Sputnik / Andranik Ghazaryan

Եղիշ Հովհաննիսյանի մեդալիոնը

Եղիշ Հովհաննիսյանի մեդալիոնը - Sputnik Արմենիա
4/5

Եղիշ Հովհաննիսյանի մեդալիոնը

© Sputnik / Andranik Ghazaryan

Վերահուղարկավորման արարողություն

Վերահուղարկավորման արարողություն - Sputnik Արմենիա
5/5

Վերահուղարկավորման արարողություն

1/5

Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց Արագածոտնի Թալին քաղաքում

2/5

Վերահուղարկավորման արարողություն

3/5

Եղիշ Հովհաննիսյանի անձնական իրերը փոխանցվեցին «Մայր Հայաստան» թանգարանին

4/5

Եղիշ Հովհաննիսյանի մեդալիոնը

5/5

Վերահուղարկավորման արարողություն

Հայրենականի վետերաններն ու «աֆղանցիները» հանդիպել են պատանի բանակայինների հետ
Լրահոս
0