ԱՄՆ-ում մեքենան ու մոտոն ծախեց, եկավ Արցախ՝ պատերազմի. 21-րդ դարի Մոնթեի պատմությունը

© Sputnik / Aram NersesyanՀայ զինծառայողը սահմանին
Հայ զինծառայողը սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բաժանորդագրվեք
Այս պատմությունը նպատակ ունի ոգեշնչելու պատերազմում ցավոտ պարտություն ապրած ու դեռ վերապրող մեր հանրությանը, հիշեցնելու ու ցույց տալու, որ գրքային ու մոնթեանման հերոսները նախորդ դարերում չեն մնացել, նրանց տեսակը կա ու մեր կողքին է ապրում։
Լրագրողի, պատմություններ պատմել սիրողի համար դժվար է իրական կյանքում ֆիլմի կամ գրքի համարժեք պատմության առնչվել ու այն չկարողանալ պատմել իրական անուններով։ Բայց զրուցակիցներին չվնասելու կանոնն էլ է ամուր լրագրողի մոտ, այնպես որ մեր նյութի հերոսի անունը փոխված է, պատճառն էլ պարզ կդառնա նյութն ընթերցելիս։
Ջեյմսի (անունը փոխված է) վարձով տանն ենք, Երևանում։ Ընկերական հավաքից շատ չի տարբերվում, սեղանին գարեջուր կա, ուտելիք, բոլորը հանգիստ նստած են։ Բայց ես այստեղ լրագրողական առաքելությամբ եմ, ինձ այս տուն է հրավիրել 2020-ի պատերազմի ժամանակ Ջեյմսի հրամանատարը, որին իր ծառայակիցները Քեռի են ասում։
- Ջեյմս, դե պատմիր, - ասում եմ ու ձայնագրիչս միացնում։
- Բան չկա ասելու, ես չգիտեմ՝ ինչ ասեմ, ես ինչով եմ արժանի, որ իմ մասին խոսեն, - պաշտպանվում է Ջեյմսը։
- Դու սուս, - կտրում է Քեռին, - ես քո ջոկի հրամանատարն եմ, ես եմ որոշում՝ դու արժանի ես, որ քո մասին խոսեն, թե չէ։ ․․․ Լավ, եթե չես խոսում, ես կսկսեմ։
Շուշի տանող ճանապարհին. 14 նոյեմբերի - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասին
Ձայնագրիչիս տեղը փոխում եմ, Քեռին սկսում է պատմել․
«Ջեյմսը մեզ միացավ հոկտեմբերին Թաղավարդում (դրանից առաջ նա Քարվաճառում էր)։ Ինձ համար սկզբում, անկեղծ ասած, անհասկանալի էր՝ ինչի են իրեն բերել։ Ֆիզիկական վիճակը նկատի ունեմ։ Ամեն գիշեր երկուական զինվոր երկու ժամ կարաուլ պետք ա պահեր։ Եթե մարդ կար, հենց երկու ժամը լրանում էր, գալիս էր քնելու, Ջեյմսը մնում էր մինչև լույս։ Դե խրամաբջիջում քնելը քնել չի, ամեն ձայնից զարթնում ես։ Ես իր կարաուլի օրերին ընդհանրապես չէի քնում․ Ջեյմսը սաղ գիշեր ոտի ցավից տնքում էր, ես էլ մատներս էի ջարդում՝ ներվայնանալով՝ ինչի էս մարդը պիտի ստեղ կանգնի, ոչ թե, ասենք Երևանից օգնի զորքին։ Իրա ոտը ջարդված ա, ավտովթարի ա ենթարկվել, պատերազմ գալուց ընդամենը երեք ամիս առաջ են գիպսը հանել։ Խոնավությունից ոտքը անտանելի ցավում էր», - պատմում է Քեռին։
Արցախյան 44-օրյա պատերազմի խոսուն րոպեները
Ջեյմսը, ում հայ ծառայակիցները Համո են ասում, Քեռիի պատմածներից ժպտում է․
«Ահագին ժամանակ անցավ, մինչև տղերքին ասեցի, որ մեջքիս 20 տոկոսը վառվել ա մի 10 տարի առաջ։ Հետո էլի ժամանակ անցավ, ասեցի՝ տղերք, չէի ուզում ասեի, բայց էս մի մատս էլ ա կոտրված»։
Ջեյմսը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում։ Նրա անունը չենք գրում անվտանգության նկատառումներով՝ ԱՄՆ-ում են ապրում ծնողներն ու եղբոր ընտանիքը, և կարող են թուրք-ադրբեջանական հարձակման ենթարկվել։
ԱՄՆ-ում Ջեյմսը երկար տարիներ աշխատել է որպես հրշեջ, վարել է մոտոցիկլետ։ 2020-ի հուլիսին, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձեց մոտենալ հայկական դիրքերին Տավուշում, սկսեց պատրաստվել՝ Հայաստան գալու համար։ Իսկ դրանից ավելի վաղ՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի քաղաքացիություն էր ստացել։
Մհեր Ափիկյանի մայրը` որդու հիշատակի անկյունի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
«Կամանդիրը բոլորին ուղարկում է սնարյադների տակ...»․ 19-ամյա Մհերի մարմինը 8 ամիս անց գտան
«Ապրիլյան պատերազմին չհասցրի գամ։ Բայց մտածեցի՝ զբաղվեմ արդեն քաղաքացիություն ստանալու հարցով, որովհետև եթե մարտի դաշտում ԱՄՆ անձնագրով լինեմ, դա կարա խնդիրների բերի, իմ ծնողներն էլ երբեք չիմանան՝ ես գերի ընկա, սպանվեցի, թե ողջ եմ։ Հուլիսյան բախումները որ եղան, զգացի, որ սա վերջը չի, մի բան լինելու ա։ Սկսեցի մարզվել, զինվորական շորեր առա։
Հոկտեմբերին տասը օրով որոշել էի Հայաստան գալ, մասնակցել ՈՄԱ-ի բանակային հավաքին, որ պատկերացնեմ ու տեսնեմ՝ հայկական բանակը ոնց ա աշխատում (ՈՄԱ -«Ողջ մնալու արվեստ» ՀԿ, նպատակը պահեստազորի, նորակոչիկների և կամավորների մարտական պատրաստումն է)։ Սեպտեմբերի 27-ն էր, ես դեռ Հայաստանի լուրերից տեղյակ չէի, գնացի մամայիս ասեցի՝ դուրս եմ գալիս Հայաստան գնալու տոմս առնեմ, ասեց՝ ինչ տոմս, Հայաստանում պատերազմ ա սկսել։ Ու ես մտածեցի, որ սա մեր սերնդի ամենաուժեղ պատերազմն ա լինելու, սա ուղղակի Արցախի մասին չի, սա 21-րդ դարի Սարդարապատն ա, ու պետք ա շտապել»։
Հնարավոր է` հետ չգամ․․․ Նոր Խարբերդի մշակույթի տունն անվանակոչվեց Գրիգոր Դավթյանի պատվին
Ջեյմսի պատկերացումը պարզ էր՝ ամեն հայ ընտանիքից պետք է գոնե մի տղամարդ մասնակցի պատերազմին։ Ու քանի որ իր հայրը ու եղբայրը չեն գնում, ուրեմն ինքը պիտի գնա։ Դատարկաձեռն չէ։ Մեքենան ու մոտոցիկլետը վաճառեց ԱՄՆ-ում, բանակի համար պիտանի իրեր գնեց ու եկավ Հայաստան։
«Ես մոտո եմ քշում, ամեն օր ամեն ձև կարամ կյանքս կորցնեմ։ Մտածեցի՝ դա կարա մեր հայրենական պատերազմին էլ լինի։ Պատերազմն ինձ ինչ՝ միտքս նույն ձև ա գործելու, ոնց որ հրդեհի ժամանակ։ Պատերազմի առաջին օրերին ԱՄՆ-ում կապվում էի տեղի դաշնակների, հայկական կազմակերպությունների հետ, մտածում էի՝ արդեն պատրաստի օդանավ կլինի, կռվողներով գնում են Հայաստան, ես էլ իրանց հետ կգնամ։ Բայց ինձ ասեցին՝ կորոնավիրուս է, չենք թռնում։ Որ հասա Հայաստան, ՀՀ անձնագիրս վերցրի, զորամասում ինձ որպես բուժակ ուղարկեցին Արցախ»։
Церемония открылся хачкара-пулпулака, посвященного памяти 7-и погибших в 44-дневной карабахской войне в Норагавите - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Գոնե մի ձեռքով, մի ոտքով գային. Նորագավիթում 7 ճակատագիրը միավորող հուշաքար է բացվել
«Բայց Ջեյմսն եկավ ու ավտոմատ վերցրեց», - լրացնում է Քեռին։
Ջեյմսը Թաղավարդում ու Կարմիր Շուկայում սկսեց կռվել Քեռիի ջոկում (որը նույնպես ՈՄԱ-ի կազմավորածն է)։ Քեռիի խոսքով՝ «ՈՄԱ-ի գումարտակը Թաղավարդն ու Կարմիր Շուկան պահել ա ավտոմատներով»։
«Հինգերորդ սերնդի պատերազմում էլ ավտոմատը ու մարդաքանակը մեծ դեր ունի։ ՈՄԱ-ի ամբողջ գումարտակի 300 հոգուց միայն 10-ն են զոհվել։ Ոչ մեկի մոտ չի եղել սմարթֆոն, ոչ մի տեղ զինվորները խմբերով չեն հավաքվել, ոչ մեկը չի նահանջել․ մեր զոհերից շատերը հենց էդ պայմաններում են եղել», - ասում է Քեռին։
Երանի Սուրոյին․․․տունուտեղը կորցրած ընտանիքը սկսեց զրոյից` «Տողս պիտի ապրի» կարգախոսով
Ծանր պայմանները բոլորի համար չէին, որ տանելի էին։ Մեկը պահանջում էր, որ իրեն թողնեն՝ նահանջի, ասում էր՝ ցուրտ է, կրակ չկա, ջուր չկա։
- Ոտը ջարդած պարսկահայ ա Ամերիկայից ստեղ եկել կռվում, իսկ դու, որ պետք ա մենակ կանգնես ու սպասես մինչև քեզ փոխարինող գա, գոնե քեզնից հասնողը արա, - եղել էր նրան պատասխանը․ Ջեյմսը արմատներով Պարսկաստանից է։
- Դու լրագրող ես, քեզ շատ բան չի կարելի պատմել, - սա էլ ինձ ուղղված պատասխանն է՝ Քեռիից ու Ջեյմսից, երբ խնդրում եմ՝ պատերազմից էլի դրվագներ պատմեն։
Բեն Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Պատերազմի մասին չեմ ուզում քանդակել. ինչպես Բեն Պողոսյանը վերադարձավ կյանք և գտավ իր կեսին
Բայց մեկը պատմում են։ Ամենավերջիններից ու ամենացավոտներից։ Նոյեմբերի 7-ին ջոկին տեղեկություն է հասնում, որ ՀՕՊ-ը անջատելու են։ Դրանից ժամուկես անց ուժեղ ավիահարձակում է տեղի ունենում։ Պայմանագրի ու պատերազմի ավարտի մասին շշուկները հիմնավոր են դառնում։ Տղերքն իրենց ձեռքով գծում են Արցախի նոր սահմանը։
Կիսատ մնացած երազանքներն ու դատարկ մնացած տունը. ինչպես պատերազմը խեղեց շատերի ճակատագիրը
«Չկա դրա նման ծանր գիտակցում, որ դու հենց ստեղ հենց հիմա գծում ես քո երկրի նոր սահմանը, որը շատ-շատ հեռու ա իրական սահմանից», - ասում է Քեռին։
Ջեյմսը ասում է՝ ցավոք, այս պատերազմը Սարդարապատ չդարձավ։ Կարծում էր՝ պատերազմը մեկ տարի կձգվի։
«Խաղաղ պայմաններում ուժեղ գնդապետներ չեն ստացվում։ Վեց ամսվա պատերազմում հայերի մեջից շատ տղամարդ դուրս կգար։ Գուցե ես գիժ եմ, ու մենք կռվածներով խենթ ենք, ու որ պատերազմ ենք գնացել, հիմա էլի ամեն վայրկյան պատրաստ ենք գնալ, ու ոնց որ ձգտենք էլ դրան․․․ Բայց նկատե՞լ եք, որ հենց մեր մտքով անցել է, որ անհնար է պատերազմ լինի, թուրքը հարձակվել ա։ Ո՞վ երկու տարի առաջ կմտածեր, որ ադրբեջանցին կարա մտնի Հայաստանի սահման, Սյունիք ու մնա։ Հազար տղամարդ կգնար ու կքշեր իրանց։ Իսկ հիմա մեր մեջքը կոտրված ա։ Չի կարելի դրա հետ համակերպվել», - ասում է Ջեյմսը։
Աննա Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ
Քեռին մատը բարձրացնում է, թե բա՝ սա կարևոր ասելիք էր։
«Մեր հենց էս ջարդված վիճակում կարևոր ա իմանալ, որ Ջեյմսի տեսակը կա, չի վերացել, որ սենց մարդիկ կան։ Շատ մարդ կա, որ եկավ ու մասնակցեց պատերազմին էմոցիոնալ ֆոնի վրա՝ այ, գնանք թուրք սպանենք։ Իսկ էս մարդը եկել ա գաղափարի հետևից, հողի հետևից, հայրենիքի հետևից։ Մահ իմացյալ անմահությունը սրա մասին ա», - ասում է մի շնչով։
«Հողից կարևոր բան չկա, - շարունակում է Ջեյմսը՝ չթողնելով, որ իր մասին շատ խոսեն, - հող չունեցող ազգ կա՝ ասորի։ Մենակ շատ կրոնական ասորիներն են հիմա որպես ասորի պահպանվել։ Իմ ու Քեռիի ու շատերի համար, որ իրենց կրոնական չեն համարում, հայ լինելու տեղ չի լինի, եթե հայի հողը չլինի»։
Եթե Հադրութ վերադառնանք, 1-ն էլ կունենամ. Լիանան 7 երեխաների հետ հիմա վարձով է ապրում
Ջեյմսը պատերազմից հետո մեկ տարի անց էլ չի վերադարձել ԱՄՆ, մնացել է Հայաստանում, տուն վարձել, սպորտով է զբաղվում՝ միտքն ու մարմինը պատրաստ նոր պատերազմի, պատրաստ պաշտպանելու այն հողերը, որոնցից ոչ մի այլ բան՝ իր ընտանիքի հետ լինելը, իր սեփական ընտանիքը կազմելը, գծած ու հանգիստ կյանքով ապրելը, հենց՝ ապրելը, ավելի շատ չի կարևորել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала