Անթալիայում 7 ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ անտառները հրկիզելու կասկածանքով

© REUTERS / KAAN SOYTURKԹուրքիա. հրդեհներ
Թուրքիա. հրդեհներ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Թուրքիա. հրդեհներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գլխավոր հյուպատոսությունն Անթալիայի իշխանություններին հարցում է ուղարկել՝ պահանջելով պաշտոնական տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման փաստի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում յոթ ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել՝ անտառը հրդեհելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Գլխավոր հյուպատոսությանը։
«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հոկտեմբերի 23-ին Անթալիայի շրջակայքում «Լիկիական արահետ» երթուղով արշավ իրականացնող ռուս զբոսաշրջիկների խմբի ձերբակալման փաստը: Տեղական ոստիկանական վարչությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի յոթ քաղաքացիներ ձերբակալվել են Չագլարջայի շրջանում անտառային զանգված հրկիզելու կասկածանքով: Տեղական օրենսդրության համապատասխան` իրավապահ համակարգի աշխատակիցները երդվյալ թարգմանչի ներգրավմամբ արձանագրություն են կազմել գործով կասկածյալների և վկաների ցուցմունքների վերաբերյալ»,-ասել է Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
Лесной пожар близ города Манавгат, к востоку от курортного города Анталья (29 июля 2021). Турция - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան
Նրա խոսքով` դիվանագիտական ներկայացուցչությունը տեղական իշխանություններին հարցում է ուղարկել՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման փաստի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու և ձերբակալվածների համար հյուպատոսական հասանելիություն ապահովելու պահանջով:
Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է, որ քննչական և դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։
Լրահոս
0