Արցախում 40 տարեկան կին է մահացել կորոնավիրուսից. չի բացառվում` պատվաստումը պարտադրվի

© Sputnik / Игорь Подгорный / Անցնել ֆոտոբանկПалата интенсивной терапии для лечения больных коронавирусом в госпитале для ветеранов войн
Палата интенсивной терапии для лечения больных коронавирусом в госпитале для ветеранов войн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բաժանորդագրվեք
Արտակ Բեգլարյանի խոսքով` Արցախում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը չի բացառում, որ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման պարագայում կարող են գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման։ Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։
Բեգլարյանի խոսքով` համավարակային իրավիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում:

«Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի: Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի բարձր տոկոսով ախտահարմամբ»,–նշել է Բեգլարյանը:

Նա հորդորել է չվարակվելու և չվարակելու համար ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ:
«Ի դեպ, չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ»,–նշել է Բեգլարյանը:
«Նորք» ԲԿ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
1184 նոր դեպք, 42 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նա հորդորել է խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց, առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ անգամ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու ու առողջությունը խեղելու հավանականությունը:
Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախում 1683 մարդ է վարակվել կորոնավիրուսով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала