00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Թաթոյանը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ

© Sputnik / Aram NersesyanԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բաժանորդագրվել
ԱԺ պաշտպանության հանձնաժողովին ուղղված առաջարկներում ՄԻՊ–ը վեր է հանել պրակտիկ և օրենսդրական խնդիրներ:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նշվում է, որ առաջարկները, Զինված ուժերի զինծառայողներից բացի, առանձին մասերով վերաբերում են նաև նրանց հավասարեցված անձանց, մասնավորապես՝ ԱԱԾ–ի, Քրեակատարողական ծառայության և ոստիկանության զորքերի ծառայողներին:
 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ուսանող երեխաների վարձը լրիվ կփոխհատուցվի
ԱԺ պաշտպանության հանձնաժողովին ուղղված առաջարկներում ՄԻՊ–ը վեր է հանել պրակտիկ և օրենսդրական խնդիրներ:
Մասնավորապես՝
1. Տարածված է բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին տրամադրվող փոխհատուցման խնդիրը: Գործնականում ՄԻՊ–ին ստացվում են մեծ թվով բողոքներ այն մասին, երբ զինծառայողը փաստացի ունի սեփական տարածք, որը, սակայն, փոքր է կամ ոչ բարվոք վիճակում և օբյեկտիվորեն հնարավոր չէ այնտեղ բնակվել, բայց օրենքի մեխանիկական կարգավորման պատճառով զինծառայողը փոխհատուցում չի ստանում (քանի որ գտնվում է, օրինակ, զորամասից օրենքով նախատեսված 30 կմ հեռավորության սահմաններում):
2. Ստացվել է այնպես, որ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան և բնակվում է վարձակալությամբ, այլև բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված է լինում վճարել իր աշխատավարձից:
ՄԻՊ–ն ընդգծում է, որ բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին, կախված ընտանիքի անդամների թվից և բնակության վայրից, հատկացվում է 20.000-85.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում։ Նշված գումարը հիմնականում չի բավարարում բնակարանի վարձն ամբողջությամբ վճարելու համար:
3. Բացակայում են օրենսդրական կարգավորումներն այն դեպքերի համար, երբ զինծառայողները բնակվում են զորամասից ավելի քան 30 կմ հեռավորությամբ, սակայն տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ չեն փոխում կամ չեն կարողանում փոխել իրենց բնակության վայրը (օրինակ՝ զբաղվում են գյուղատնտեսությամբ) և նախընտրում են իրենց տրանսպորտային միջոցներով ամեն օր մեկնել ծառայության վայր:
Այս դեպքում նրանք հասկանալիորեն չեն ստանում վարձակալության գումարի փոխհատուցում, սակայն չունեն նաև ճանապարհածախսի փոխհատուցման հնարավորություն:
4. Հաջորդ խնդիրը վերաբերում է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերին: Հիփոթեքային վարկավորման ծրագիրն, ըստ էության, դրական է գնահատվում։ Գործնականում նկատվում են որոշ թերություններ, ինչի պատճառով երկար տարիներ ծառայող սպաները, որոնքերկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մտադրություն ունեն, ծրագրից օգտվելու խնդիրների առաջ են կանգնում:
Դրա հետ մեկտեղ, գործող իրավակարգավորումներով նշված ծրագրից կարող են օգտվել միայն սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները։ Ծրագրից չեն կարողանալու օգտվել Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և ոստիկանության ծառայողները:
5. Վեր են հանվել նաև բնակարանային ապահովման հարցեր Քրեակատարողական ծառայողների վերաբերյալ։ Մասնավորապես, թեև օրենքով նրանք ունեն բնակարանային ապահովության իրավունք, ավելին՝ առանձին դեպքերում նույնիսկ գնահատվել են որպես բնակպայմանների բարելավման կարիք ունեցող, բայց փաստացի տարիներ շարունակ չի ապահովվում նրանց այդ իրավունքի իրացումը:
6. Մեծ թիվ են կազմում հերթացուցակում հաշվառված և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող նախկին զինծառայողները։ Հարցն այն է, որ բազմաթիվ զինծառայողներ նախկինում վերցվել են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման, սակայն տարիներ շարունակ սպասում են իրենց հերթին: Բացի դրանից, բնակարանի գնման վկայագրով տրամադրվող գումարը հիմնականում բավարար չի լինում, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել նվազագույն պայմանները բավարարող բնակարան:
7. Օրենսդրությամբ չի նախատեսվում բնակելի տարածությամբ չապահովված և առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողներին բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցման կարգավորում:
Մինչդեռ, բնակարան չունեցող, թվարկված հիմքերով ծառայությունից արձակված և ծառայողական բնակարան ստացած նախկին զինծառայողներին տրվում է այդ բնակարանում բնակվելու հնարավորություն:
8. Զինծառայողների համար կարևոր է նաև ծառայողական բնակարանները կոմունալ ենթակառուցվածքներով ապահովվելու հարցը:
Արձանագրվել են դեպքեր, երբ զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանները չեն ունեցել բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններ (օրինակ՝ լուսամուտ, դուռ, կոյուղի և այլն):
Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2020
«Դա պարտադիր է զինծառայողների կյանքի պաշտպանության համար»․ Թաթոյանն աջակցում է ՀՀ ՊՆ-ին
Արման Թաթոյանը չի սահմանափակվել միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացրել է դրանց լուծման կոնկրետ առաջարկներ:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարություն:
«Թեման համարում եմ փակված». Թաթոյանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարին
Նշենք, որ նախագծերի հիման վրա 2021 թվականին հրապարակվել է նաև արտահերթ զեկույց՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։
Լրահոս
0