https://armeniasputnik.am/20211025/azhum-evs-mek-qnnich-handznazhvoghvov-e-steghtsvel-nakhagahy-aram-vardevanjann-e-34652029.html
ԱԺ–ում ևս մեկ քննիչ հանձնաժողով է ստեղծվել. նախագահը Արամ Վարդևանյանն է
ԱԺ–ում ևս մեկ քննիչ հանձնաժողով է ստեղծվել. նախագահը Արամ Վարդևանյանն է
Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում։ 25.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-25T17:15+0400
2021-10-25T17:15+0400
2021-10-25T17:19+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
արամ վարդևանյան
հանձնաժողով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/03/28530299_0:0:1600:901_1920x0_80_0_0_1efecfca761e20aabbc3ad4ed0994c57.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի նաև դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտումները։Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին են դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։«2020 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից անհամեմատ ավելի մեծ ծավալի կարգապահական վարույթներ սկսեցին հարուցվել դատավորների, հատկապես քրեական մասնագիտացում ունեցողների նկատմամբ։ Միաժամանակ, 2021 թվականի հուլիսից առհասարակ խափանվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով որպես հիմնական միջոց սահմանված դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը»,– ասված է պատգամավորների ստորագրած փաստաթղթում։Պատգամավորների կարծիքով` այդ ամենով վտանգվել է օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից անաչառ քննության իրավունքը, և ՀՀ–ում 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչ օրս արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ու օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի փաստերը պարզելու անհրաժեշտություն է առաջացել։Նշենք, որ քննիչ հանձնաժողովի նախագահն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստում։
https://armeniasputnik.am/20211023/inchpes-e-tsakhsvel-hajastan-himnadrami-havaqagrats-gumary-steghtsvel-e-qnnich-handznazhvoghvov-34596588.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/03/28530299_143:0:1563:1065_1920x0_80_0_0_9ea4a65f2d126cad0c9055c682bf7e44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), արամ վարդևանյան, հանձնաժողով
հայաստան, աժ (ազգային ժողով), արամ վարդևանյան, հանձնաժողով
ԱԺ–ում ևս մեկ քննիչ հանձնաժողով է ստեղծվել. նախագահը Արամ Վարդևանյանն է
17:15 25.10.2021 (Թարմացված է: 17:19 25.10.2021) Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Տեղեկությունը հայտնում է
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի նաև դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտումները։
Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին են դիմել «Պատիվ ունեմ» և «
Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

23 հոկտեմբերի 2021, 14:22
«2020 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից անհամեմատ ավելի մեծ ծավալի կարգապահական վարույթներ սկսեցին հարուցվել դատավորների, հատկապես քրեական մասնագիտացում ունեցողների նկատմամբ։ Միաժամանակ, 2021 թվականի հուլիսից առհասարակ խափանվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով որպես հիմնական միջոց սահմանված դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը»,– ասված է պատգամավորների ստորագրած փաստաթղթում։
Պատգամավորների կարծիքով` այդ ամենով վտանգվել է օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից անաչառ քննության իրավունքը, և ՀՀ–ում 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչ օրս արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ու օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի փաստերը պարզելու անհրաժեշտություն է առաջացել։
Նշենք, որ քննիչ հանձնաժողովի նախագահն է «
Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստում։