Բժիշկ Մյասնիկովն ասել է` ում են հակացուցված հակաբիոտիկները

© Sputnik / Владимир Песня / Անցնել ֆոտոբանկԱլեքսանդր Մյասնիկով
Ալեքսանդր Մյասնիկով - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բաժանորդագրվեք
Հաճախակի կիրառման դեպքում նման դեղամիջոցները պարզապես դադարում են ազդեցություն ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հազի և վիրուսային բրոնխիտի դեպքում պետք չէ հակաբիոտիկներ խմել: Այս մասին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում հայտնել է հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Антибиотики, врач - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Ռուսական մշակումը թույլ կտա մի քանի անգամ նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը
Բժշկի խոսքով՝ հաճախակի կիրառման դեպքում նման դեղամիջոցները դադարում են ազդեցություն ունենալ։

«Ձեր կոկորդը ցավում է` ձեզ չի կարելի հակաբիոտիկներ, բրոնխիտ է`ձեզ պետք չեն հակաբիոտիկներ։ Պարզապես սպասեք, հազի դեղ խմեք։ Նայեք, գուցե ձեզ մոտ վարակիչ բրոնխիտ չէ, քանի որ շատ դեպքերում այն վարակիչ չի լինում»,–պարզաբանել է բժիշկը։

Նրա խոսքով՝ հակաբիոտիկները հակացուցված են հայմորիտի դեպքում։
«Հիվանդանոցից դուրս հակաբիոտիկներ կարող եք ընդունել, երբ ունեք ստրեպտոկոկային անգինա 40 աստիճան ջերմությամբ, սրտի հիվանդությունների կանխարգելման համար, երբ ունեք սեռական վարակներ կամ թոքաբորբ եք տանում և բուժում եք ստանում տանը», - նշել է Մյասնիկովը:
Кристина Гюрджян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2016
ՌԱԴԻՈ
Գրիպը հակաբիոտիկով չի բուժվում
Նա նաև ընդգծել է, որ հակաբիոտիկներ պետք չէ կիրառել բրոնխիտի առաջնային բուժման համար:
Բժիշկ Մյասնիկովն ասել է, թե որն է առողջության համար ամենավտանգավոր ըմպելիքը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала