00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դադիվանքի ուխտագնացությունների դիմաց Արցախի թեմն ադրբեջանցիներին առաջարկ է արել

© Sputnik / David GalstyanԴադիվանք
Դադիվանք - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բաժանորդագրվել
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ նոյեմբերից մինչև մայիս ադրբեջանական կողմը ամեն կերպ բարդացնում ու ձգձգում էր ուխտավորների այցերը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik․ Արցախը Բաքվի հետ ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ է վարում՝ դեպի Դադիվանք ուխտագնացությունները թույլատրելու վերաբերյալ։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Գիտեք՝ նոյեմբերի 14-ից Դադիվանքի մոտ տեղեկայվել են ռուս խաղաղապահները, այդ ժամանակ սկսեցինք բանակցել ուխտագնացություններ կազմակերպելու վերաբերյալ։ Մենք ամիսը մեկ էինք ուզում ուխտագնացություններ կազմակերպել, հրամանատարը (նկատի ունի ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովին ,- խմբ․) առաջարկեց շաբաթը մեկ դարձնել։ Եվ այդպես, մենք ամեն կիրակի մոտ 60 ուխտավորների այց էինք կազմակերպում Դադիվանք։ Մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելեցին ուխտավորների այցերը», - ասաց սրբազանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերից մինչև մայիս ադրբեջանական կողմը ամեն կերպ բարդացնում ու ձգձգում էր ուխտավորների այցերը։ Սկզբում պահանջում էին ուխտավորների տվյալները, ապա ստուգման գործընթացն էին երկարացրել, հետո պատճառ էին բերում համավարակը, հետո էլ՝ Թարթառ գետի բարձրացումը։ Տեսնելով, որ հայկական կողմը համառորեն շարունակում է ուխտագնացությունները, վերջնական արգելեցին։ Արցախի հոգևոր առաջնորդի կարծիքով՝ այդ ամենը ադրբեջանցիների «ավելի խոսուն ներկայություն ունենալու» հետևանք էր։
Настоятель монастыря в Дадиванке отец Ованнес - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2020
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը
«Վարդավառի օրը՝ հուլիսի 11-ին, ուխտավորների ավտոբուսը շարժվեց Դադիվանք։ Քիչ անց ինձ զանգեց ռուս խաղաղապահներից մեկը, ասաց, որ վերադարձնում են ավտոբուսը՝ ադրբեջանցիները թույլ չեն տվել։ Դա մեր վերջին փորձն էր։ Այժմ կրկին բանակցություններ ենք տանում, որ ուխտագնացությունները թույլ տան։ Նրանք Աղդաբան գյուղում (Մարտակերտում է, հայկական վերահսկողության տակ, - խմբ․) գուսանի գերեզման ունեն, որին ուզում են այցի գալ։ Մենք էլ առաջարկել ենք՝ Դադիվանքի դիմաց գերեզման այցեր թույլ տանք։ Դեռ գործընթացը շարունակվում է», - ասաց տեր Վրթանեսը։
Ադրբեջանը փորձում է խաբել Մոսկվային և հայաթափել Դադիվանքը
Նա նշեց, որ այժմ Դադիվանքում վեց հոգևորական կա, որոնք կատարում են իրենց հոգևոր գործառույթները, բայցև տարածքում բանտված չեն, ազատ ելումուտ ունեն։
Տեր Վրթանեսը նշեց, որ մի քանի օր առաջ երեսուն ուդի են այցելել Դադիվանք՝ նրան շարքում եղել են թե՛ հոգևորականներ, թե՛ քաղաքացիական անձինք։ Աղոթելուց հետո հեռացել են։
Российские миротворцы сопроводили более тысячи паломников и жителей Карабаха при посещении монастырского комплекса Амарас - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Ով և ինչպես կարող է այցելել Արցախ և հասնել Ամարաս
Սրբազանը հիշեցրեց, որ դեպի Ամարաս և Գանձասար ուխտագնացությունները անխափան կերպով շարունակվում են, շաբաթը երեք անգամ տրանսպորտ է աշխատում, տարածքները լրիվ հայկական վերահսկողության տակ են։
Լրահոս
0