Հայաստանը երրորդ տեղն է գրավել բռնցքամարտի ԵԱ առաջնության թիմային հաշվարկում

© Sputnik / Asatur YesayantsՌինգ
Ռինգ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Ռինգ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Հայաստանի երիտասարդական թիմը հին աշխարհի չեմպիոնատի երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ է ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ տեղն է զբաղեցրել Չեռնոգորիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության թիմային հաշվարկում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայկական թիմը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում նվաճել է երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Եվս մեկ Եվրոպայի չեմպիոն Բուդվայում։ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Հայաստանը ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Պատվո հարթակի բարձրագույն աստիճանին են բարձրացել 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, որը եզրափակչում հաղթել է չեխ բռնցքամարտիկ Դավիդ Պոլակին և 51 կգ քաշային Հենրիխ Սահակյանը, որը եզրափակիչում ռուսաստանցի Ռուսլան Պիրովից ավելի ուժեղ է գտնվել։
Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Մանվել Պետրոսյանը (57 կգ) առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել։ Էրիկ Իսրաելյանը (60 կգ) բրոնզ է վաստակել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала