ՌԴ–ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը կաշխատի նաև ոչ աշխատանքային օրերին

© Sputnik / Asatur Yesayants / ՌԴ–ում ՀՀ դեսպանություն
ՌԴ–ում ՀՀ դեսպանություն - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
ՌԴ–ում ՀՀ դեսպանություն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ-ում ոչ աշխատանքային է հայտարարվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժինը կշարունակի իրականացնել քաղաքացիների ընդունելությունը նաև ոչ աշխատանքային հայտարարված օրերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

«ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը կշարունակի իրականացնել քաղաքացիների ընդունելությունը բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից -ուրբաթ, ժամը 09․00-ից մինչև 12․00-ը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ-ում ոչ աշխատանքային է հայտարարվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը։
Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
Ռուսաստանում օտարերկրացիներին թույլ կտան համատեղել ժամանման նպատակները. ՆԳՆ–ի նախագիծը
Լրահոս
0