Ունենք զգալի արտաքին պարտք. Տիգրան Խաչատրյանը հայտնեց` երբ խոշոր մարումներ կարվեն

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆինանսների նախարարը հայտնեց` դրամով և արտարժույթով պարտքի կառուցվածքում զգալի փոփոխություն կա։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. 2022-ին ՀՀ արտաքին պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 517 մլրդ դրամ։ 2022-ի բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Կուտակային պարտքը 2022-ին կհասնի 4 տրիլիոն 740 միլիարդ դրամի։ Ունենք զգալի արտաքին պարտք` 2022-ի ավարտին արտաքին պարտքը կկազմի ընդհանուր պարտքի 69 տոկոսը։ Մենք ձգտում ենք ներքին պարտքի ավելացման հաշվին կառուցվածք փոխել, ուստի հաջորդ տարեվերջին 31 տոկոս ներքին պարտք կունենանք»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` դրամով և արտարժույթով պարտքի կառուցվածքում զգալի փոփոխություն կա. Եթե 2020-ին պարտքի 76 տոկոսն արտարժութային էր, իսկ 30 տոկոսը` դրամով, ապա հաջորդ տարվա ավարտին 70/30 հարաբերակցությունը կունենանք։
Атом Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
ՌԱԴԻՈ
Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը
Խաչատրյանը հավելեց` արտաքին պարտքի առաջիկա խոշոր մարումները կլինեն 2025, 2029 և 2030 թվականներին` պայմանավորված արտարժույթով թողարկված պարտատոմսերի մարման հետ։
ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել
Լրահոս
0