00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մինչև օլիմպիադա կհասցնեն»․ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է մարզիկներից

© Sputnik / Asatur YesayantsԲռնցքամարտ
Բռնցքամարտ - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Բռնցքամարտ
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկու ոսկե, երկու արծաթե ու մեկ բրոնզե մեդալ է նվաճել:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը գոհ է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկների ելույթներից։

«Մենք լավ հավաքական ունենք, մարզիկների որակը բարձր է, նրանք բոլորն էլ տիրապետում են հայկական բռնցքամարտի ոճին։ Բայց մեր մարզիչներն ու բռնցքամարտիկները շեշտը դնում են տեխնիկայի վրա, իսկ աշխարհն արդեն առաջ է անցել, բռնցքամարտն ավելի ինտենսիվ է դարձել, և պետք է լավացնել ֆիզիկական պատրաստվածությունը։ Առաջնությունից առաջ մենք դա անում էինք, ու տղաները շատ գոհ են», - այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց նա։

Բադալյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականը կարող էր ոչ թե երեք ոսկե մեդալ ունենալ, այլ ավելի շատ: Նա հավաստիացրեց, որ մարզիկներն աշխատասեր են, լավ պատրաստված և կարող են արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը այլ առաջնություններում և իհարկե 2024 թվականին Փարիզում նախատեսված օլիմպիական խաղերում։
«Մենք արդեն ունեցել ենք 18-19 տարեկան օլիմպիական չեմպիոններ։ Այս տղաները նույնպես լավն են և կհասցնեն պատրաստվել օլիմպիադային», - ասաց նա։
Гурген Мадоян делится впечатлениями после победы над представителем Словакии на чемпионате мира - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
«Եկել եմ ոսկու համար». Գուրգեն Մադոյանը խոսել է լարվածության ու պատասխանատվության մասին
Առաջնության արծաթե մեդալակիր Էլիդա Քոչարյանն իր հերթին վստահեցրեց, որ արդեն սկսել է պատրաստվել օլիմպիական խաղերին, հավատում է, որ կարող է ոսկե մեդալ նվաճել:
«Շատ էի ուզում այս առաջնությունում ոսկի նվաճել, բայց չստացվեց։ Պետք է խոստովանեմ, որ մրցակիցն ուժեղ էր։ Բայց դա ինձ չի հիասթափեցնում, անցյալ տարի ես բրոնզ նվաճեցի, այս տարի՝ արծաթ, իսկ օլիմպիական խաղերում ոսկի կստանամ։ Պարզապես պետք է մարզվել և առաջ գնալ», - ասաց նա։
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Հենրիխ Սահակյանն արդեն սկսել է նախապատրաստվել օլիմպիական խաղերին և ոչ միայն ուղեգիր, այլև հերթական մեդալ նվաճելու հույս ունի։ Նրա խոսքով` ԵԱ-ում հաղթանակը հեշտ չէր, համառության շնորհիվ ոսկե մեդալի արժանացավ։

«Յուրաքանչյուր վայրկյանն ինձ համար կարևոր էր։ Մինչև հիմա հավատս չի գալիս, որ հաղթել եմ, երբեմն նայում եմ մեդալին ու հասկանում, որ այն իսկապես իմն է», - խոստովանեց մարզիկը։

Հիշեցնենք `հայկական թիմը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնեցին 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, որը եզրափակիչում հաղթել է չեխ բռնցքամարտիկ Դավիթ Պոլակին, և 51 կգ քաշային Հենրիխ Սահակյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց ռուսաստանցի Ռուսլան Պիրովին։
Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Մանվել Պետրոսյանը (57 կգ) առաջնության արծաթե մեդալակիրներ դարձան։ Էրիկ Իսրաելյանը (60 կգ) բրոնզ վաստակեց։
Լրահոս
0