00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը Քավալային չներեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար

© REUTERS / Anadolu Culture CenterՕսման Քավալա
Օսման Քավալա - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Օսման Քավալա
Բաժանորդագրվել
Էրդողանի չստացված դեմարշը միայն սրեց ամբողջ աշխարհի հետաքրքրությունը խղճի բանտարկյալի նկատմամբ։
Նախորդ շաբաթ Թուրքիայի և ԵՄ երկրների միջև հերթական սև կատուն անցավ։ Դիվանագիտական սկանդալը սկսվեց, երբ Անկարայում հավատարմագրված տասը դեսպաններ Թուրքիայի ղեկավարությանը կոչ արեցին դադարեցնել հայտնի հասարակական գործիչ և բարերար Օսման Քավալայի նկատմամբ քաղաքական ճնշումները, որին իրավապաշտպանները խղճի բանտարկյալ են համարում։
Եվրոպացիների բարեխոսությունն այնքան վիրավորեց Էրդողանին, որ նա խոստացավ վտարել նրանց երկրից։ Ինչո՞ւ է Թուրքիայի նախագահի համար այդքան սկզբունքային, որ Քավալան չլքի բանտը։ Եվրոպացիների հովանավորության տակ գտնվող բանտարկյալը շատ հարցերում հակաճառել է Էրդողանին։ Բայց թերևս ամենից շատ զայրացրել է այն պատճառով, բացահայտ աջակցել է հայերին ու Հայաստանին։
© AP Photo / file photo of Osman KavalaՕսման Քավալա
Осман Кавала на архивной фотографии - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Օսման Քավալա
Փարիզում ծնված 64-ամյա Օսման Քավալան թուրքական ազնվական տոհմի ներկայացուցիչ է։ Նրա արյան մեջ հայի կամ հույնի արյան խառնուրդ փնտրելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, թեև Քավալան չի թաքցնում, որ իր նախնիները Ստամբուլ են տեղափոխվել Թրակիայից։ Եվրոպայում և Ամերիկայում ստացած փայլուն կրթությունը օգնել է ապագա բարերարին ոչ միայն հաջողությամբ կառավարել բարգավաճող ընտանեկան բիզնեսը, այլև հետաքրքրություն դրսևորել այնպիսի ոլորտների նկատմամբ, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, գիտությունը, բնապահպանությունն ու մարդու իրավունքները։ 2002 թվականին նրա հիմնադրած Anadolu Kultur հիմնադրամն աջակցել է բազմաթիվ օգտակար նախաձեռնությունների` իրավապաշտպանության ոլորտից մինչև ծառերի հատման և հողի էրոզիայի դեմ պայքար, արտերկրում թուրքական արվեստի հանրահռչակումից մինչև ազգային և կրոնական փոքրամասնությունների մշակութային ժառանգությունների պաշտպանություն։ Օսման Քավալան թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ սկսեց ակտիվորեն ֆինանսավորել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության կառույցների միջև համագործակցությանն ուղղված նախագծերը։
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Ականապատ տարածքների հաղթաթուղթը, կամ իրականում ի՞նչ է պետք Ալիևին
Դա այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանն էր, երբ աշխարհում շատերի մոտ պատրանքներ առաջացան առ այն, որ Անկարայի ղեկավարները մտադիր են վերանայել հայկական հարցի նկատմամբ իրենց մոտեցումները։ Քավալան այն ժամանակ հնարավոր ամեն բան անում էր, որ դա իրականություն դառնա։ Նա ֆինանսավորում էր հայ–թուրքական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգները, «Զրույցներ միմյանց հետ» նախագիծը, որը Հայաստանի և Թուրքիայի երիտասարդության ներկայացուցիչների երկխոսության հարթակ դարձավ, աջակցում էր Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման հարցի լուծմանը, օգնում տոնելու Կոմիտասի 140-ամյակը, նյութապես օգնում էր Ստամբուլում հայոց ջարդերի զոհերին հիշատակին նվիրված միջոցառումների անցկացմանը։
Օսման Քավալան անկեղծորեն հավատում էր, որ իր ջանքերը կարող են որևէ բան փոխել։ Բայց երբ մեջլիսը հրաժարվեց վավերացնել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունները, և հայ–թուրքական հաշտության գործընթացը փաստացի փակուղի մտավ, Anadolu Kultur–ի հիմնադիրն ու նրա համախոհները սկսեցին բացեիբաց ընդդիմանալ կառավարիչներին` շարունակելով պնդել, որ պետք է ապաշխարել հայերի առաջ 1915 թվականին երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության համար։ Թերևս հենց դա էր, որ ամենից շատ զայրացրեցԷրդողանին։
Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Իրանը հասկացրեց, որ Հայաստանի հարավային սահմանների փոփոխություն չի հանդուրժի, անգամ եթե...
Anadolu Kultur–ի հիմնադրին հասկացրին, որ «հայամետ» նախաձեռնություններին ֆինանսավորելը դուր չի գալիս նախագահին։ Բայց Օսման Քավալային դա չկանգնեցրեց։ Նրահիմնադրած տպարանը շարունակում էր 1915 թվականի ցեղասպանության մասին գրքեր հրատարակել։ Նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում նախկինի պես կլոր սեղաններ էին անցկացվում հայերի կոտորածը կազմակերպելու համար երիտթուրքերի ռեժիմի պատասխանատվության թեմայով։ Ինքը` Քավալան, ոչ միայն պնդում էր թուրք հասարակության կողմից երիտթուրքերի հանցագործությունները դատապարտելու կարևորությունը, այլև ողջունում եվրոպական պետությունների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևերի ընդունումը։ Այն ժամանակ, երբ պաշտոնական քարոզչամեքենան թուրք ժողովրդի թշնամի էր անվանում բոլոր նրանց, ովքեր Արևմուտքում բարձրացնում են Հայոց ցեղասպանության թեման, Օսման Քավալան հանդգնեց Բունդեսթագի պատմական բանաձևն անվանել ժամանակին և շատ անհրաժեշտ քայլ։ Ավելին, նա անձամբ էր ֆինանսավորում գիտական այն ուսումնասիրությունները, որոնք կարող են ապացուցել, որ հայերի ցեղասպանությունը ինքնաբուխ չի եղել, այլ նախապես ծրագրված և կազմակերպված է եղել կառավարության մակարդակով։ 2018 թվականին «Թալեաթ փաշա. ցեղասպանության ճարտարապետը» գիրքը հրատարակած պատմաբան Հանս–Լուկաս Կիզերն իր նախաբանում հատուկ նշել էր, որ Քավալայի ցուցաբերած օգնությունը ուսումնասիրության հաջողության համար վճռորոշ նշանակություն է ունեցել։
Ռեջեփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Էրդողանի բազմաթիվ զոհերից մեկը, կամ Թուրքիան 10 երկրի հետ լարում է հարաբերությունները
Օսման Քավալան բազմաթիվ անգամ է եղել Հայաստանում և ամեն անգամ Երևան այցելելիս ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։ Վերջին անգամ Ծիծեռնակաբերդում է եղել ողբերգության 101-րդ տարելիցի օրը։ «Մի քանի անգամ եմ այցելել ցեղասպանության թանգարան, բայց բոլորովին այլ զգացողություն է այստեղ լինել ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ։ Սա շատ հուզիչ է ինձ համար», – ասել էր նա այն ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին։ Քավալայի կրծքին ԶԼՄ–ների ներկայացուցիչները նկատել էին Ցեղասպանության թանգարանի կողմից հիմնադրած Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալը, որին նա արժանացել էր դրանից մեկ տարի առաջ։ Հայաստանյան այդ այցելությունից հետո Քավալան կալանավորվեց։ Նրան մեղադրեցին «սահմանադրական կարգը փոխելու և գործող կառավարությանը գահընկեց անելու փորձի» համար։ Իբր նա նման նպատակ էր հետապնդում` աջակցելով Ստամբուլի Գեզի այգում ծառահատման վերաբերյալ իշխանությունների որոշման հետ կապված զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպիչներին։ Բանտում գտնվելու ժամանակ Քավալան տեղեկացել է, որ իրեն Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակ են շնորհել։ Քավալան և թուրք ազգայնականների կողմից սպանված հայ լրագրող Հրանտ Դինքը մտերիմ ընկերներ են եղել։ Նրանց ճակատագրերն էլ շատ նման եղան...
Էստուկյան. Դինքի ընտանիքը հաղթանակ տոնեց Թուրքիայի նկատմամբ, թեև դա ուրախանալու առիթ չէ  - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
ՌԱԴԻՈ
Դինքի ընտանիքը հաղթանակ տոնեց Թուրքիայի նկատմամբ, թեև դա ուրախանալու առիթ չէ. Էստուկյան
2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Քավալայի կալանավորումը քաղաքական նկատառումներով հետապնդում ճանաչեց։ Անկարայում ստիպված էին հաշվի նստել դրա հետ։ 2020 թվականի փետրվարին Թուրքիայի դատարանը արդարացրեց Օսման Քավալային։ Սակայն նա այդպես էլ չհայտնվեց ազատության մեջ։Դատախազությունը կալանավորման նոր օրդեր տվեց` այս անգամ մեղադրելով արդեն պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ Իրավապաշտպանները մեղադրող կողմի եզրակացությունները ոտքից գլուխ շինծու անվանեցին։ Շարունակվող բռնաճնշումները նրանք բնորոշեցին որպես Քավալային լռեցնելու, այլ անձանց նման գործունեությունից հետ պահելու ու վախեցնելու փորձ։
«Նման գործունեություն» ասելով նախևառաջ պետք է հասկանալ Օսման Քավալայի ջանքերը` ուղղված հայերի և քրդերի օրինական իրավունքների պաշտպանությանը։ Քավալան թերևս ամենաազդեցիկ մարդկանցից էր, որը պատրաստ էր հետևողականորեն պաշտպանել ծագումով քուրդ և հայ հայրենակիցների շահերը։ Կասկած չկա, որ հենց դրա համար է նա հատուցում։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Էրդողանի օրոք «նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործերի թիվը 40 անգամ ավելացել է
Իրերն իրենց անուններով կոչելու եվրոպացի դեսպանների զգուշավոր փորձը բախվեց Էրդողանի ագրեսիային, Էրդողանի, որը հանդգնեց ձեռնոց նետել ողջ Եվրոպային։ Բայց այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Անկարան զիջել է` չարտաքսելով Արևմտյան Եվրոպայի դեսպաններին։ Բրյուսելից ստացած ազդանշանները, ըստ ամենայնի, ստիպել են Էրդողանին գիտակցել իր չմտածված սպառնալիքի հետևանքների լրջությունը։ Թուրքիայի առաջնորդը երեկ երեկոյան ասել էր, որ ընդունում է դիվանագետների հայտարարությունները և հաշվի առել ստացված բոլոր ազդանշանները` հույս ունենալով, որ այսուհետ օտարերկրյա դիվանագետները չեն միջամտի Թուրքիայի ներքին գործերին։ Նա միջադեպը լուծված է համարել։
Էրդողանի չստացված դեմարշը միայն սրեց ամբողջ աշխարհի հետաքրքրությունը խղճի բանտարկյալի նկատմամբ։
Լրահոս
0