https://armeniasputnik.am/20211026/irakanutjan-het-hakasutjun-ka-fidanjany-erekhaneri-mvot-berman-entarkelu-depqi-masin-34677953.html
Իրականության հետ հակասություն կա. Ֆիդանյանը` երեխաների մոտ բերման ենթարկելու դեպքի մասին
Իրականության հետ հակասություն կա. Ֆիդանյանը` երեխաների մոտ բերման ենթարկելու դեպքի մասին
ՀՀ փոխոստիկանապետն անդրադարձել է մեծ աղմուկ բարձրացրած դեպքին, երբ մի տղամարդու բռնի ուժով բերման են ենթարկում իր իսկ երեխաների աչքի առջև։ 26.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-26T13:46+0400
2021-10-26T13:46+0400
2021-10-26T13:50+0400
հհ ոստիկանություն
երեխա
տեսանյութ
տղամարդ
արա ֆիդանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/16/27277213_0:67:1280:787_1920x0_80_0_0_d32d2b5525159c053e2a12c60e30c32a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երեխաների աչքի առաջ բռնի ուժով տղամարդուն բերման ենթարկելու տեսանյութում ցուցադրվածն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, թե ինչպե՞ս կբացատրի ոստիկանների գործողությունները։Նշենք, որ մեծ աղմուկ էր բարձրացրել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են մի տղամարդու նրա իսկ երեխաների աչքի առաջ բռնի ուժով բերման ենթարկում։«Ոստիկանության գործողությունները, այդ թվում բերման ենթարկելը, իրենց մեջ ներառում են որոշակի հարկադրանքի քայլեր ևս։ Տեսանյութի (որտեղ երևում են երեխաները) և իրականության միջև էական հակասություններ կան»,–ասաց Ֆիդանյանը։Նա նշեց, թե խոսում են միայն ոստիկանների գործողությունների մասին, և ինչո՞ւ որևէ մեկը չի հարցնում` քաղաքացին ինչո՞ւ չի ենթարկվում ոստիկանների պահանջին։ Ֆիդանյանը վստահեցրեց` որևէ մեկին ոստիկանությունը բերման չի ենթարկում, եթե տվյալ անձը կամավոր է ներկայանում կամ էլ չի դիմադրում։Նա հավելեց նաև` ոստիկանների գործողոթյունների առնչությամբ ծառայողական քննություն էր սկսվել, որն այժմ ընդհատվել է, քանի որ քրեական գործ է հարուցվել տղամարդու հետ կապված դեպքի առնչությամբ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ից սոցցանցերի հայկական տիրույթում օգտատերերերը մի տեսանյութ են տարածում, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները Երևանի Կուրղինյան 3/15 հասցեում 3 մանկահասակ երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին` երեխաների հորը, բռնի ուժով բերման ենթարկում`նրան տապալելով գետնին։ Կատարվածի վերաբերյալ պարզաբանում էր տարածել դատախազության մամուլի ծառայությունը` նշելով, որ տեսանյութը ֆիքսվել է:Վազգեն Ռաֆայելյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիային տեղեկացրել էր, որ ոստիկանների նման գործողությունների պատճառն այն է, որ Ռաֆայելյանը ինքնակամ շինություն է կառուցել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/16/27277213_72:0:1209:853_1920x0_80_0_0_affb584f2c37db95bf5d9124abbb4c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ոստիկանություն, երեխա, տեսանյութ, տղամարդ, արա ֆիդանյան
հհ ոստիկանություն, երեխա, տեսանյութ, տղամարդ, արա ֆիդանյան
Իրականության հետ հակասություն կա. Ֆիդանյանը` երեխաների մոտ բերման ենթարկելու դեպքի մասին
13:46 26.10.2021 (Թարմացված է: 13:50 26.10.2021) ՀՀ փոխոստիկանապետն անդրադարձել է մեծ աղմուկ բարձրացրած դեպքին, երբ մի տղամարդու բռնի ուժով բերման են ենթարկում իր իսկ երեխաների աչքի առջև։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երեխաների աչքի առաջ բռնի ուժով տղամարդուն բերման ենթարկելու տեսանյութում ցուցադրվածն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, թե ինչպե՞ս կբացատրի ոստիկանների գործողությունները։
Նշենք, որ մեծ աղմուկ էր բարձրացրել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են մի տղամարդու նրա իսկ երեխաների աչքի առաջ բռնի ուժով բերման ենթարկում։
«Ոստիկանության գործողությունները, այդ թվում բերման ենթարկելը, իրենց մեջ ներառում են որոշակի հարկադրանքի քայլեր ևս։ Տեսանյութի (որտեղ երևում են երեխաները) և իրականության միջև էական հակասություններ կան»,–ասաց Ֆիդանյանը։
Նա նշեց, թե խոսում են միայն ոստիկանների գործողությունների մասին, և ինչո՞ւ որևէ մեկը չի հարցնում` քաղաքացին ինչո՞ւ չի ենթարկվում ոստիկանների պահանջին։ Ֆիդանյանը վստահեցրեց` որևէ մեկին ոստիկանությունը բերման չի ենթարկում, եթե տվյալ անձը կամավոր է ներկայանում կամ էլ չի դիմադրում։
Նա հավելեց նաև` ոստիկանների գործողոթյունների առնչությամբ ծառայողական քննություն էր սկսվել, որն այժմ ընդհատվել է, քանի որ քրեական գործ է հարուցվել տղամարդու հետ կապված դեպքի առնչությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ից սոցցանցերի հայկական տիրույթում օգտատերերերը մի տեսանյութ են տարածում, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները Երևանի Կուրղինյան 3/15 հասցեում 3 մանկահասակ երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին` երեխաների հորը, բռնի ուժով բերման ենթարկում`նրան տապալելով գետնին։
Կատարվածի վերաբերյալ
պարզաբանում էր տարածել դատախազության մամուլի ծառայությունը` նշելով, որ տեսանյութը ֆիքսվել է:
Վազգեն Ռաֆայելյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը
Sputnik Արմենիային տեղեկացրել էր, որ ոստիկանների նման գործողությունների պատճառն այն է, որ Ռաֆայելյանը ինքնակամ շինություն է կառուցել։