Խոհանոցում գազի արտահոսք է եղել. ՔԿ–ն` Կարբիում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին

© Sputnik / Aram NersesyanСотрудники полиции в селе Зартонк (13 апреля 2019). Армавир
Сотрудники полиции в селе Зартонк (13 апреля 2019). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Բաժանորդագրվեք
Հիվանդանոց տեղափոխված 11–ամյա աղջիկն արդեն մահացած է եղել, քույրը հետո է մահացել։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Կարբի գյուղում մահացած քույրերի տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջիկներն առեղծվածային պայմաններում մահացել են երեկ` հոկտեմբերի 25-ին։ Գյուղի 3-րդ փողոցում բնակվող քույրերից մեկը` 11-ամյա աղջիկը, հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ նրա 19-ամյա քույրը մահացել է հիվանդանոցում`գիտակցության չգալով։
«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Հայտնի են Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի անուններն ու տարիքը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала