«Կոշ»-ում դատապարտյալին ժամկետանց դեղ են տվել. ՄԻՊ-ն անդրադարձել է գրանցված խախտումներին

© Sputnik / Aram NersesyanՔԿՀ
ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը շարունակելու է մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տվել են ժամկետանց դեղորայք, հայտնաբերվել է մեծ քանակի և տեսակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ ՄԻՊ աշխատակազմ ահազանգը ստացվել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին։
Ըստ ահազանգի՝ ժամկետանց դեղ ստանալու արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան և ստամոքսի այրոցի զգացում։
Ահազանգի հիման վրա, ՄԻՊ Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է իրականացրել «Կոշ» ՔԿՀ։
Կալանավայր - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի բերանում սափրիչի սայրեր են հայտնաբերել
«Այցի ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» ստորաբաժանումում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր՝ «Ամլոդիպին», «Վերապամիլ», «Դիցինոն», «Ակտիվ ածուխ», «Կորսիզ», «Ռեոպոլիգլյուկին» և «Պոլիգլյուկին»»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավելին, «Դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնության ցուցաբերման» մատյանի ուսումնասիրությամբ պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ դատապարտյալն իր առողջական գանգատների կապակցությամբ ստացել է տարբեր դեղամիջոցներ` առանց այդ մասին բժշկի համապատասխան ցուցումի։
Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում դատապարտյալն առանձին օրերին ստացել է «Մեզիմ», «Սպազմալգոն», «Գլյուկոզա», «Նոշպա», «Պարացետամոլ», «Վալիդոլ», «Ասկոֆեն», «Անալգին», «Դիմիդրոլ» դեղամիջոցներ, որոնք նրան ցուցված չեն եղել։
«Վանաձոր» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկը մահացել է
Ուսումնասիրությամբ՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին ազատությունից զրկված անձը ստացել է 10-ական հաբ «Կրիոն»։ Հոկտեմբերի 20-ին նա ստացել է 1 հաբ «Կրիոն» ստամոքսի ուժեղ ցավի կապակցությամբ։ Հոկտեմբերի 22-ին դատապարտյալը կրկին ստացել է 10 հաբ «Կրիոն»։ Սրանք բոլորը ևս ցուցված չեն եղել։ Ավելին, այցի պահին «Կրիոն» տեսակի դեղամիջոցը եղել է դատապարտյալի մոտ՝ ժամկետանց վիճակում։
Հարկ է նկատել նաև, որ դատապարտյալի բժշկական քարտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս բժշկական զննության է ենթարկվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ախտորոշվել է «քրոնիկ տոտալ կատարյալ կոլիտ»։ Նշանակվել է «Ուլկավիս», «Դոքսիցիկլին» և «Լինեքս»։ Այդուամենայնիվ, ցուցված դեղամիջոցները դատապարտյալին չեն տրամադրվել, բացառությամբ 1 հաբ «Լինեքսի»։

Դրանից բացի, «Կոշ» ՔԿՀ այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ խիստ անընդունելի սանիտարահիգիենիկ ու թափթփված վիճակում են գտնվում բժշկական ստորաբաժանման աշխատանքային սենյակները:

Ջնջումներով ու անփույթ են լրացված եղել դեղերի հաշվառմանը մատյանները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնավոր ենթադրությամբ՝ ջնջումներն արվել են նաև դեղերի քանակների արհեստական փոփոխություններ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը շարունակելու է մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները:
ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ապօրինի արարքները, այն է՝ ժամկետանց դեղերը սահմանված կարգով չոչնչացնելը, ավելին՝ մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր պահելը, դեղերի ոչնչացման կարգի խախտումները, ժամկետանց դեղորայք ազատությունից զրկված անձանց նշանակելը կոպիտ խախտումներ են: Դրանք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքիբացահայտ վկայություն են:
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
«Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի ու դա պետք է լինի համատարած»,–ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Հայտարարությանը կից Արման Թաթոյանը հայտնաբերված ոչ բոլոր ժամկետանց դեղորայքի լուսանկարներն է հրապարակել` խոստանալով, որ մնացածը պաշտոնական նամակով կուղարկի ՀՀ արդարադատության նախարարություն:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала