Մեկնարկը տրվել է. ինչպե՞ս են Երևանում պատրաստվում ձմռանը

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Սպասվում է նոր ավտոմեքենաների ներկրում` դրանք նոյեմբերի վերջին արդեն կլինեն մայրաքաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանումարդեն սկսել են պատրաստվել ձմռանը` հավաքվել է աղի և ավազի խառնուրդ։
Երևանի ավագանու նիստից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Ձմռան նախապատրաստական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, ապահոված է բավարար քանակի աղի և ավազի խառնուրդը։ Դրանք գտնվում են երկու խոշոր հասցեներում` Շիրակի ԵԱՍՄ ավտոպարկում և Թևոսյան փողոցում»,– ասաց Արեյանը։
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Առնետների հավաքակայան է. Մարությանը` բազմաբնակարաններում աղբամուղերի և դրանք փակելու մասին
Նա ընդգծեց, որ միևնույն ժամանակ աղ ու ավազ կտրվի նաև համայնքներին` բակային տարածքներում համապատասխան աշխատանքներ կատարելու համար։
Մեքենաների վերապրոֆիլավորումը սկսվել է հոկտեմբերի 25-ից, 3-4 օրում նախատեսվում է ավարտին հասցնել այդ գործընթացը։
«Բոլոր կոմբինացված մեքենաներն ամառային կահավորումից կհանվեն և կբերվեն ձմեռային վիճակի։ Անձնակազմի հագուստի հետ կապված անհրաժեշտ բոլոր պարագաները ձեռք են բերված։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ն ըստ անհրաժեշտության նույնպես կմասնակցի ձնամաքրման աշխատանքներին»,– նշեց Արեյանը։
Երևանում կթույլատրվի շրջիկ մեքենաներում մանկական խաղալիքների վաճառքը
Երևանի քաղաքապետի խորհրդականը նաև ընդգծեց, որ սպասվում է նոր ավտոմեքենաների ներկրում` դրանք նոյեմբերի վերջին արդեն կլինեն մայրաքաղաքում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала