Ուկրաինան Դոնբասում առաջին անգամ թուրքական ԱԹՍ է կիրառել. տեսանյութ

Bayraktar TB2 - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Bayraktar TB2
Բաժանորդագրվեք
Հարվածային ԱԹՍ–ն Ուկրաինայի հարավային հատվածից անցել է Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով։ Այնուհետև հակառակ ուղղությամբ վերադարձել է ելակետ։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում թուրքական Bayraktar ԱԹՍ է կիրառել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ուկրաինական ԶԼՄ–ներին։
Նշվում է, որ հարվածային ԱԹՍ–ն Ուկրաինայի հարավային հատվածից անցել է Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով։ Այնուհետև հակառակ ուղղությամբ վերադարձել է ելակետ։ Դրոնի առաջադրանքն անհայտ է։
Մարտի վերջին նման սարքեր էին գործարկվել Սև ծովի վրա։ Անցած տարվա նոյեմբերին այս անօդաչու սարքերը կիրառվել էին «Միացյալ ջանքեր 2020» ռազմավարական զորավարժությունների ժամանակ։
Չավուշօղլուն Կիևում քննարկել է Ուկրաինայում «Bayraktar» ԱԹՍ–ներ արտադրելու հարցը
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի կեսերին Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերը Թուրքիայից Bayraktar TB2 հարվածային անօդաչու համալիր էին ստացել։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևն Անկարայից հարվածային անօդաչու սարքեր է գնել ՝ Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Իսկ հոկտեմբերին հայտնի դարձավ, որ երկրի պաշտպանական գերատեսչությունը և թուրքական Bayraktar-ը հուշագիր են ստորագրել անօդաչու սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала