00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անկանխիկ վճարում ու նոր ավտոբուսներ. կլուծվի՞ արդյոք տրասնպորտային խնդիրը Երևանում

Անկանխիկ վճարումն ու նոր ավտոբուսների գործարկումը խնդրի լուծում չեն. ե՞րբ կունենանք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ
Բաժանորդագրվել
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տրանսպորտային բարեփոխումների մասին։
Երկհարկանի փողոցների կառուցումը, հարյուրավոր նոր լուսացույցերը չեն կարող լուծել Երևանում, հատկապես պիկ ժամերին, երթևեկության ամենօրյա կոլապսը. խնդրի հանգուցալուծումը կանոնակարգված հանրային տրանսպորտ ունենալու մեջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։
«Այսօր մենք խորը ճգնաժամի մեջ ենք։ Իդեալականին մոտ հանրային տրանպորտային նոր համակարգի ներդրումը բոլորին է օգուտ` թե՛ վարորդներին, թե՛ ուղևորներին, թե՛ հետիոտներին և թե՛ մեր համայնքին։ Եթե հանրային տրանսպորտից օգտվեն շատ մարդիկ, փողոցները կբեռնաթափվեն»,- ասաց նա։
Ղահրամանյանը, սակայն, վստահ չէ, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տրանսպորտային բարեփոխումները` տրանսպորտային նոր ցանցի ներդրում, նոր ավտոբուսներ, վճարման անկանխիկ եղանակ, երթուղայիններից օգտվելու համար նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ կտրոններ և այլն, նպատակին կծառայեն և մոտ ապագայում կապահովեն տեսանելի արդյունք։ Ասում է` եթե 2-4 տարում կարողանանք իդեալականին մոտ տրանսպորտային համակարգ ունենալ` պետք է ուրախ լինենք։
Երևանյան ավտոբուսի վարորդ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի համար նավիգացիոն նոր համակարգ կպատվիրի
«Ամենամեծ խնդիրը երթուղիներն են, նոր ավտոբուսների վիճակը կայուն պահելն է։ Եթե երթուղիները ներդրվեն 5 տարուց այդ ժամանակ այսօր ներկրված նոր ավտոբուսները պիտանի չեն լինի շահագործման։ Հաջորդը դիտահորերի անմխիթար վիճակն է. մի շարք տնտեսվարողներ իրենց գծերն անցկացնելուց հետո շատ վատ որակի ասֆալտապատում են իրականացնում»,- նշեց Ղահրամանյանը։

Համակարգի արդիականացման գործում կարևոր է նաև քաղաքակիրթ վարորդներ ունենալը։ Նրա կարծիքով` 12- ժամյա գրաֆիկով աշխատող վարորդից քաղաքակիրթ մոտեցում չես կարող պահանջել, և այսօր դա ևս լրջագույն խնդիր է։ Երթևեկելու ընթացքում ծխող, հեռախոսով երկար խոսող, անբարեխիղճ վարորդներին նորերով փոխարինելիս` պետք է նկատի ունենալ նաև վերջիններիս աշխատանքային պայմանների բարելավման հարցը։

«Նույնիսկ սովորական պայմաններում 4-5 ժամ քշելը վտանգավոր է, էլ չեմ ասում գումարի ստացումը, կանգառների զավթվածությունը, երթևեկության կաթվածահար վիճակը շատ վատ են անդրադառնում վարորդի հոգեբանության վրա։ Բայց նույնիսկ նոր ավտոբուսներով ու անկանխիկ եղանակով վճարման համակարգի անցնելով խնդիրը չի լուծվի։ Համակարգային փոփոխություններ են պետք ոչ միայն ոլորտում, նաև հասարակության ենթագիտակցության մեջ»,- հավելեց նա։
Դժգո՞հ եք տրանսպորտից ու տաքսիներից. կառավարությունն առաջարկում է զինել տեսուչներին
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 26–ի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է, որ 2-3 ամսից կսկսվի տրանսպորտում երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը։
Նրա խոսքով` այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի:
Լրահոս
0