00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անմարդկային վերաբերմունք է․ Արցախից տեղահանվածները կրկին բողոքի ակցիա են անում

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա, արխիվային լուսանկար
Բողոքի ակցիա, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բողոքի ակցիա, արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախից տեղահանվածներին հիմա էլ հյուրատներից են հանում։ Նրանց գլխավոր պահանջը մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված մի քանի տասնյակ բնակիչներ կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց և բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանց գլխավոր պահանջը փախստականի կարգավիճակ ստանալն է։
Հադրութ քաղաքի բնակիչ Արթուր Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ անգամ են ակցիաներ անցկացրել, բայց արդյունք չկա։
«Մեր հիմնական խնդիրը սոցիալական է, մեր կարգավիճակում ոչինչ չի փոխվել , բայց երեք ամսից ավել է` պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում։ Մի ամիս առաջ խոսք էին տվել, որ մեկ ամսվա կտրվածքով լինելու է 25000-50000 դրամ օգնություն, ասում են` ծրագիրը կա, որոշումը կա, բայց արդյունքը չկա, երեք ամսից ավել է` բնակարանների վարձը չենք կարողանում տալ»,-ասաց տղամարդը։
Նրա խոսքով՝ իրենց հյուրատներից, հյուրանոցներից ստիպողաբար հանում են։

«Չգիտենք` ինչու են նման անմարդկային վերաբերմունք դրսևորում մեր հանդեպ։ Գոնե հագուստի, ուտելիքի գումար հասցնում ենք աշխատել, բայց բոլորն էլ գիտեն, թե բնակարանների վարձավճարն ինչ բարձր է։ Դեմը ձմեռ է, բայց անխտիր մեզ դուրս են հանում»,-ասում է տղամարդը։

Արցախից տեղահանված ավելի քան 240 ընտանիք օգոստոսի 24-ին ստորագրահավաք էին կազմակերպել ու դիմում գրել ՀՀ վարչապետին, որ փախստականի կարգավիճակ ստանան, բայց մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել։
«2 ամսից ավել է` անգամ դիմումի պատասխան չկա։ Հիմա էլ մեր հեռախոսահամարները ֆիքսել են, անգամ զանգերին չեն պատասխանում»,-ասաց ցուցարարներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են ակցիան շարունակել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որպեսզի ցույց տան, որ ՀՀ-ում փախստականներ կան։
Այնուհետև կշարժվեն դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն և նամակ կհանձնեն դեսպանին։
Ցուցարարների խոսքով՝ իրենք այսօր էլ պատրաստ են վերադառնալ Արցախ ու այնտեղ ապրել` չնայած անվտանգային որոշակի խնդիրներին ու սահմանին չդադարող միջադեպերին։
Արցախի ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Արցախցիներին հյուրատներում տեղավորելու փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-ին գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության տրամադրումը ևս 4 ամսով երկարաձգելու մասին։
Կառավարության հաշվարկով` այդ նպատակով ամեն ամիս բյուջեից կհատկացվի լրացուցիչ 1 401 075 դրամ, իսկ 4 ամսվա համար` 5 604 300։ Աջակցություն կստանան ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում բնակվող, անօթևան դարձած արցախցիները։ Երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի 50 000–ական դրամ, 18 տարեկանից բարձր այլ շահառուներին` 25 000 դրամ։
Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:
Կառավարության որոշման մեջ նշված է` Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են ու տուն կորցրել։
Լրահոս
0