ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համաձայնագիրը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել ֆոտոբանկԿիբեռանվտանգություն
Կիբեռանվտանգություն - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Կիբեռանվտանգություն
Բաժանորդագրվեք
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը հնարավորություն կտա ստեղծել ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջև գործնական փոխգործակցության ժամանակակից իրավական մեխանիզմներ:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանը վավերացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության մասին համաձայնագիրը: Վավերացմանը կողմ քվեարկեց 58 պատգամավոր, 24–ը` ձեռնպահ:
Акоп Аршакян на заседании парламента Армении (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոն կստեղծվի. Արշակյան
Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականին։ Դրա ուժի մեջ մտնելը հնարավորություն կտա ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի համար ստեղծել ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջև գործնական փոխգործակցության ժամանակակից իրավական մեխանիզմներ:
Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև` ՀՀ ՊՆ–ից. կիբեռհարձակումները 2020-ին
Համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, հետաքննությանն աջակցելու հարցում հարցումների կատարում, ինչպես նաև համակարգված գործողությունների անցկացում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала