Ե՞րբ է զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք. պատասխանում է Փաշինյանը

© Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք
Նիկոլ Փաշինյանի խոսքով` պատերազմից առաջ հետախուզությունը հայտնել է մի հավաստի տեղեկություն։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Գործնականում ամեն օր էլ եկել է տեղեկություն, որ պատերազմը հնարավոր է։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ե՞րբ է զեկուցվել վարչապետին, որ պատերազմի շեմին ենք։

«Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, և մեկ նախադասություն կար, որն այդ առումով վստահելի էր։ Սակայն դրանից առաջ էլ պարբերաբար տեղեկություններ են եղել, որ պատերազմ է լինելու»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այն, որ պատերազմի շեմին ենք, ՀՀ ղեկավարներին զեկուցվել է շատ պարբերաբար, օրինակ` 2011-ի Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո և իր` 2018-ին վարչապետ դառնալուց հետո։ Փաշինյանը հայտարարեց` անգամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ԱԺ ամբիոնից հայտարարել, որ ցանկացած պահի պետք է սպասել պատերազմի։
2020-ի դեկտեմբերից ինչ դիրքերում եղել ենք, շարունակում ենք մնալ. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանի խոսքով` երբ պատերազմը հնարավոր է, և անընդհատ հնչում են հայտարարություններ, թե ԼՂ հարցը ռազմական ճանապարհով են լուծելու, պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի պես մի բան։
Աբրահամյանի դիտարկմանը, որ եթե ինֆորմացիա է եղել պատերազմից առաջ, ապա ինչո՞ւ ապահովագրման համար ԶՈւ–ն առաջին պատրաստվածության չի բերվել` Փաշինյանն արձագանքեց, որ զինված ուժերն ունեն կիրառման պլան, որով էլ առաջ են շարժվել։
Փաշինյանի խոսքով` 2020-ի տավուշյան դեպքերից հետո ամբողջ բանակը բերված է եղել ուժեղացված ծառայության։ Նա հավելեց` մի քանի անգամ ԳՇ–ում քննարկումներ են եղել և իրեն զեկուցել են, որ սահմանի մոտ Ադրբեջանն ունի այնքան տեխնիկա, որ ցանկացած պահի կարող է հարձակում իրականացնել։
Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը գուցե համաձայնեցված որևէ տեքստ հրապարակվի. Միրզոյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала